Գրականություն 8

Կարդում ենք Չարենց

Նախագծի ժամկետը՝
Մարտի 1-15-ը
Մասնակիցները՝
Միջին դպրոցի 8-րդ դասարանների սովորողներ

Նպատակը`

կարդալ, սովորել, զգալ Չարենցի ստեղծագործությունները
ծանոթանալ Չարենց գրողի, մտածողի, քաղաքացու հետ

Խնդիրները`

  • Չարենցի թողած գրական ժառանգությունը
  • ստեղծագործությունների ընթերցում, բերանացի փոխանցում

Աշխատանքի իրականացման քայլերը

  • քննարկում սովորողների հետ
  • ընթերցումներ, այդ թվում` բերանացի
  • այցելություն Չարենցի տուն-թանգարան
  • չարենցյան ընթերցումներ Փոքր դահլիճում
  • ֆիլմերի դիտում, հուշերի ընթերցումներ
  • տպավորությունների ու ճամփորդության արդյունքների հրապարակում

Թեմաներ՝

  • Չարենցը՝ բանաստեղծ՝ կարդում ենք Ծիածան շարքը
  • Չարենցը՝ քաղաքական-հասարակական գործիչ
  • իմ Չարենցը
  • Չարենցը՝ մեր տանը, ընտանեկան ընթերցումներ
  • Չարենցի կերպարը հայ արվեստում

Ակնկալվող արդյունքներ

Անհատական, խմբային, ընտանեկան հետաքրքիր

  • նախագծեր
  • վերլուծություններ
  • տեսանյութեր
  • ռադիոնյութեր
  • գրական թատրոն

Նախագծի արդյունքների ներկայացում

  • սովորողների պատումներն իրենց բլոգներում
  • հավաքված նյութի մշակում-հրապարակում

Գնահատումը

Մասնակիցը գնահատվում է ըստ իր նախնական փուլում  կատարած ուսումնասիրությունների, նախագծի արդյունքների ներկայացման, նախագծի շարունակականությունը ներկայացնող պատումների

1․Հետաքրքիր ընթերցանություն

Մինչև ե՞րբ անորոշության մեջ մնամ…
Ես մարդկայնություն եմ պահանջում, պարզ, հասարակ մարդկայնություն…
Չարենցի կանայք… Չարենցի սերերն ու հրապույրները
Արփենիկ Չարենց «Հուշեր Հայրիկիս մասին»
Չարենցի մեծ սերը
Մարտիրոս Սարյանը Չարենցի մասին
Ռեգինա Ղազարյանի հուշերը Չարենցի մասին
Վիլյամ Սարոյանը Չարենցի մասին

2․Ֆիլմադարան

Բացահայտում
Չարենցի տունը Կարսում
Եղիշե Չարենց
«Մահվան տեսիլ» ֆիլմը

«Ծիածան» շարքը

Կարինե Քոթանճյանի հետ մտերմությունը եղել է ոչ միայն անձնական, այլ նաև ստեղծագործական։ Նրան է նվիրել ամբողջ «Ծիածան» շարքը։ 1917 թ․ մարտին Չարենցը հեռանում է Մոսկվայից՝ կայարանում կարդալով Կարինեի համար գիշերը գրված բանաստեղծությունը՝ «Հեռացումի խոսքեր»։

1917փետրվար – Շանյավսկու համալսարանի ուսանողների խմբում մասնակցել է Բուտիրյան բանտից քաղբանտարկյալների ազատագրմանը։ Ավարտում է «Ծիածանը» շարքը, որը լույս է տեսնում նույն թվին։ Գիրքն ուներ ձոն՝ «Իրիկնային քրոջս – Կարինե Քոթանճյանին»։ Կարինե Քոթանճյանը իր հուշերում գրում է. «Այդ օրերին Չարենցը գրում էր «Ծիածանը»։ Ինձ ոչինչ չէր ասել մինչև ավարտելը, հետո բնագիրը տվեց ինձ և խնդրեց կարդալ միասին։ Նույն օրերին նա հորից ստացավ ծանրոց։ Հայրը գրել էր, որ դրամ չի կարող ուղարկոլ, ուղարկում է գրպանի դանակներ և պարսկական փուշիներ։ Մեծ էր Եղիշեի ուրախությունը։ Մոսկվայում նա շատ սուղ էր ապրում և հետո մտածում էր խնայած դրամներով հրապարակել «Ծիածանը»։
«Ծիածանը» հոգեվիճակներ եւ ապրումներ ներկայացնող գույների համադրություն է:

Կարինե Քոթանճյանին
Դու իմ վերջի՜ն, իրիկնայի՜ն, աստղայի՜ն քույր..,

* * *

Ես աստղային մի պոետ, Լաբիրինթում քո Կապույտ,
Քո՛ւյր, անցնում եմ, որպես աստղ, հոգիս — մեռած աստղի փայլ.
Այնքան տրտում է հոգիս, բայց միշտ ժպտում է հոգուդ,
Որ երազը չդառնա Գողգոթայի1 ճանապարհ…

* * *

Հոգին չի մեռնում: Մարմինը թողած երկրային փոսում —
Թափառում է նա տիեզերական Լաբիրինթոսում:
Անցնում է բոլոր ճամփաները սուտ ու անբեր երկրի,—
Որ պայծառ, մաքուր դարձերից հետո,— Քո գրկում բերկրի:
Բայց ե՞րբ կհասնի հոգիս, որպես սեգ, սրբացած մի զոհ,—
Մայրամուտային Եզերքը Կապույտ,— լույս եզերքը Քո.

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի պես երազի.
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի1 ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

* * *

Երեք ճաճանչ, երեք երանգ, երեք գույն,
Որ անցան —
Քո՛ւյր, կապել են քո աչքերում, իմ հոգում—
Ծիածան:

ԿԱՊՈՒՅՏԸ

Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,
Կապույտը — թախիծ.
Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր,
Ու հստակ, ու ջինջ:

Կապույտը քրոջ աչքերի անհուն
Առավոտն է թաց:

Կապույտում հոգիս մի հին իրիկուն
Անզո՜ր հեծկլտաց:

Կապույտը ծեգին աղոթքի կանչող
Ղողանջն է զանգի:
Կապույտը — արցունք, ու կապույտը — ցող
Հոգու, երկնքի:

Կապույտում անսուտ խոսքեր են հոսում
Երկնքից — երկինք:
Հոգիս — Կապույտի լաբիրինթոսում
Սրբացած կնիք:

Այն, որ չի եղել, որ պե՛տք է լինի
Մանկական սրտում —
Հոսում է, որպես լուսավոր գինի —
Հոգու կապույտում:

* * *

Առավոտ կանուխ, երբ արև չկա,
Լուռ զգում եմ ես,—
Որ լուսե հոգին քնած աղջկա
Մոտի՜կ է այնպես:

Ու լսում եմ ես, լսում եմ միայն,
Երազուն — տրտում:
Ժպտում է հոգիս անդորր տրտմության
Գունատ կապույտում:

Զգում է հոգիս շրթերի վրա՝
Անմարմին, դողդոջ —
Կապույտ, երկնագույն համբույրը նրա —
Լուսավո՜ր քրոջ:

ՈՍԿԻՆ

Կապո՜ւյտի մեջ, կապո՜ւյտի մեջ — արևի ոսկին:
— Քնի՛ր, քնի՛ր, կապո՛ւյտ աղջիկ, չզարթնես ծեգին:

Կարապները լճերի մեջ, ջրերի վրա
Դեռ քնել են, դեռ նիրհում են. կարթնանան հիմա:

Ու զանգերը ղողանջում են՝ կարկաչուն, հնչուն,—
Փախցնում են աստղերի չուն և կանչո՛ւմ, կանչում:

Խաչը վանքի, ե՛րգը զանգի — կապույտում վերջին.
— Զարթի՛ր, զարթիր, կապո՛ւյտ աղջիկ, ու նայի՛ր խաչին…

Նա ոսկի է, երկի՛նք նետած մի կտոր ոսկի.
Նա — մի երազ, ոսկի միրաժ1 արթնացած խոսքի:

Ու արևի թևը ահա լճերի նիրհում
Հրդեհում է աստղանկար տրտմության հեռուն…

Ու մարում են, ու մեռնում են այն աստղերը, տե՛ս:
Արթնացել են կարապները ու կանչո՛ւմ են մեզ:

Քույր, վայրկյանը սրբազան է — բռնկում ու մահ.
Կարապները, որ կանչում են, կմեռնեն հիմա:

Ու կմարի խաչը վանքի կապույտում վերջին.
— Զարթիր, զարթիր, կապո՛ւյտ աղջիկ,— ու նայի՛ր խաչին…

ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ

Կապույտից հետո և ոսկուց հետո,
Քո՛ւյր, փռվեց ահա իմ տրտմած հոգում,
Որպես երազում ապրած երեկո —
Մի խամրած մշուշ մանուշակագույն…

Հիշում եմ հիմա, որ մի իրիկուն,
Ժպտալուց հետո, երբ ոսկի շղթան
Ընկավ ամոթխած գիրկը լռության —
Փռվեց քո դեմքին, իմ տրտմած հոգում
Մի խամրած մշուշ մանուշակագույն…

* * *

Աչքերիդ վճիտ ու թաց կապույտում—
Ժպիտը ոսկի.
Մայրամուտային մշուշը տրտում՝
Այտերիդ վրա.
Եվ, որպես շշուկ չքաղված հասկի,
Մեր հոգնած սրտում —
Սպասումը, որ ցրտաբեր քամին
Հիմա կսուրա…

Ստվերներն իջնում ու փարվում էին
Դեմքիդ, իմ հոգուն.
Մթնում էր հեռուն խանձված հոգու,
Որպես իրիկուն.
Երազները, քո՛ւյր, երանգներ էին,—
Խամրեցին միգում,—
Խամրեցին, հանգան մայրամուտային
Իրիկնաժամում մանուշակագույն…

* * *

Ու տրտում էին քո աչքերը թաց,
Ու մթնում էին գույներն իմ հոգում,
Երբ վերջին անգամ տրտմորեն ժպտաց
Դեմքդ մշուշում մանուշակագույն…

Եվ քո թաց, վճիտ, ցողոտ աչքերում
Լույսի ճաճանչներ ճախրելով անցան —
Ու բացվեց հանկարծ միգամած1 հեռուն՝
Քո ջինջ աչքերում — պայծա՜ռ ծիածան…

Քո՛ւյր իմ, այն մեռնող արև՜ն էր — ժպտաց,
Մի վերջին անգամ բռնկվեց միգում,
Որ ծիածանե քո աչքերը թաց
Ու տրտում հոգիս մանուշակագույն…

* * *

Իրիկուն էր։ Իրիկնային տրտմության
Հուշն էր հյուսվում — մայրամուտի մի երազ։
Դու հարազատ ու մոտ էիր ինձ այնքան՝
Քո աչքերով իրիկնային, ցողաթաց…

Քո աչքերի ու երկնքի կամարում
Ճառագայթները, այնքան հե՜զ, այնքան ջի՜նջ,
Ճախրում էին, հոգևարում ու մարում՝
Համբուրելով ծիածանը ամոքիչ…

Եվ լույսերը, որ ճախրեցին ու անցան,
Իրիկնային ժպիտի մեջ այն վերջին —
Անրջացած, երազ դարձած սրբացան,
Որպես դեմքը քո լուսավոր — իմ հոգին…

ՀՐԱԺԵՇՏԻ ԵՐԵԿՈՆ

Ջինջ ճախրում են ղողանջները հորիզոնից-հորիզոն,
— Ինչ տրտո՜ւմ է, կապո՜ւյտ աղջիկ, հավերժի երեկոն…

Տրտմություն ու լույս է իջել քո աչքերում, իմ հոգում
Օրհնե՛նք, օրհնե՛նք այս երկրային հրաժեշտի երեկոն…

Եվ թող ծալվե՛ն, ձուլվե՛ն, մարվե՛ն իրիկնային կապույտում
Մեր կույս հոգու իրիկնային սպասումները տրտում։

Եվ զանգերը անրջորեն, հորիզոնից-հորիզոն,
Օրհներգելով թող օրորեն հրաժեշտի երեկոն…

* * *

Դու գնում ես, բայց հոգիս սպասում է քեզ.
— Կապո՛ւյտ աղջիկ, քո՛ւյր իմ հեզ, դու հետ չե՞ս գալու

Ես ժպտում եմ, որ երկար ճանապարհին չտրտմես.
Հոգիս մնաց ո՛րբ այնպես — դու հետ չե՞ս գալու…

Դու գնում ես, բայց կարծես կայարան եմ եկել ես,
Որ հանդիպեմ, քույր իմ, քեզ — դու հետ չե՞ս գալու…

Երկրաչափություն 8

Պարապմունք 40

Առաջադրանքներ։

1․ 4 սմ և 20 սմ կողմերով ուղղանկյունը պտտվում է մեծ կողմի շուրջ: Որոշել առաջացած գլանի շառավիղը և բարձրությունը:

Բարձրություն՝ 20սմ։
Շառավիղ՝ 2սմ։

2․ Քառակուսին պտտվում է իր՝ 3 սմ երկարությամբ կողմի շուրջ: Գտնել առաջացած գլանի շառավիղը, բարձրությունը 

Շառավիղ՝ 1.5սմ։
Բարձրություն՝ 3սմ։

3․ Ընտրիր  գլանի վերաբերյալ ճիշտ պնդում(ներ)ը:

  • Գլանի ծնորդը հավասար է հիմքի տրամագծին:
  • Գլանի հիմքերը հավասար եռանկյուններ են:
  • Գլանի ծնորդը հավասար է նրա բարձրությանը:

4․ Գլանի առանցքային հատույթի անկյունագիծը 64 սմ է: Գլանի ծնորդի հետ այն կազմում է 30° անկյուն: Որոշել գլանի հիմքի շառավիղը:

Շառավիղ՝ 16սմ։

AA1O1O ուղղանկյունը պտտվում է OO1 կողմի շուրջ: Արդյունքում առաջանում է գլան:

գլան.png

Տեղադրիր բաց թողնված բառերը:

ա) OO1 հատվածը կոչվում է գլանի բարձրություն:

բ) AA1 և BB1 հատվածները կոչվում են գլանի ծնորդներ:

գ) Պտտման ընթացքում առաջացած երկու շրջանները կոչվում են գլանի հիմքեր:

դ) Գլանի առանցքային հատույթը ուղղանկյուն է:

5․ Նշել կոնի վերաբերյալ ճիշտ պնդում(ներ)ը:

  • Կոնի հիմքերը շրջաններ են:
  • Կոնի հիմքը էլիպս է:
  • Կոնի բացվածքը շրջանային սեկտոր է:

6․ 18 սմ և 24 սմ էջերով և 30 սմ ներքնաձիգով ուղղանկյուն եռանկյունը պտտվում է իր մեծ էջի շուրջ:

Taisnl1.png

ա) Ի՞նչ պտտման մարմին է առաջանում՝ :

բ) Պտտման մարմնի բարձրությունը՝  24 սմ է :

գ) Պտտման մարմնի ծնորդը՝  30 սմ է:

դ) Պտտման մարմնի շառավիղը՝  18 սմ է:

7․ Կոնի բարձրության երկարությունը 12 սմ է, իսկ ծնորդը հիմքի հարթության հետ կազմում է 30օ անկյուն։ Գտնել կոնի ծնորդի երկարությունը։

Ծնորդ՝ 24 սմ։

8․ Կոնի ծնորդի երկարությունը 14 սմ է, և հիմքի հարթության հետ կազմում է 30օ անկյուն։ Գտնել կոնի բարձրությունը։

7սմ:

9․Ընտրել  գնդի և գնդային մակերևույթի վերաբերյալ ճիշտ պնդում(ներ)ը:

  • Կիսաշրջանի իր տրամագծի շուրջ պտույտի արդյունքում ստացվում է գունդ:
  • Գունդը ստացվում է էլիպսի պտույտի միջոցով՝ իր կիզակետի շուրջ:
  • Գնդային մակերևույթի կետերը տրված կետից ունեն տրված հեռավորությունը:
  • Ուղղանկյան պտույտի միջոցով՝ իր կողերից որևէ մեկի շուրջ ստացվում է գունդ:

10․ Տրված են 6 սմ և 35 սմ շառավիղներով երկու գնդեր: Հաշվել այդ գնդերի կենտրոնների հեռավորությունը, եթե
ա) եթե գնդերը չեն հատվում, d > 41սմ
բ) գնդերը իրար շոշափում են, d = 41սմ
գ) գնդերը հատվում են։ d < 41սմ

քիմիա

Փետրվարի 5-9

Նոր թեմա- Թթվածին։

ՀԱՐՑԵՐ, ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին.

ա) ո՞րն է թթվածին տարրի քիմիական նշանը,

O

բ) որքա՞ն են թթվածնի հարաբերական ատոմային և մոլային զանգվածները,
M(O) = 16գ/մոլ
Mr(O) = 16

գ) ո՞րն է թթվածին տարրի կարգաթիվը,

8

դ) քանի՞ էլեկտրոն է առկա թթվածնի ատոմի արտաքին էներգիական մակարդակում,

6 էլեկտրոն

  1. Հիմնականում ի՞նչ գործընթացներով է պայմանավորված թթվածնի ծախսը բնության մեջ, և ո՞ր երևույթով է այն վերականգնվում։

Թթվածինը սպառվում է շնչառության, այրման, տարրալուծման և օքսիդացման միջոցով։ Այն հիմնականում վերականգնվում է ֆոտոսինթեզի միջոցով, որտեղ բույսերը և այլ օրգանիզմները ածխաթթու գազը և ջուրը վերածում են գլյուկոզայի և թթվածնի: Այլ գործընթացներ, ինչպիսիք են ջրի պառակտումը և մթնոլորտային ռեակցիաները, նույնպես նպաստում են թթվածնի վերականգնմանը՝ պահպանելով թթվածնի հավասարակշռությունը Երկրի մթնոլորտում:

  1. Գազային խառնուրդը պարունակում է 2,5 մոլ թթվածին և 3 մոլ օզոն: Որքա՞ն է այդ խառնուրդի զանգվածը (գ):

224 գ

Խմբային աշխատանք

Օգտվելով տվյալներից՝ յուրաքանչյուր աշակերտ պետք է որոշի.

ա) թթվածին տարրի զանգվածն իր օրգանիզմում,

Mo = 20.28կգ

բ) թթվածնի ծավալը դասասենյակում:

40,75 մ^3

Առաջադրանք

Սլաքների օգնությամբ ցույց տվեք թթվածնի շրջապտույտը բնության մեջ.

քիմիա

Փետրվարի 12-16

Սովորել՝ Թթվածնի ֆիզիկական հատկությունները և ստացումը։

Թթվածինը սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է:

Ջրում քիչ է լուծվում, սովորական պայմաններում մեկ լիտր ջրում 30 մլ թթվածին է լուծվում ( 100 ծավալ ջրում՝ 3 ծավալ թթվածին): Ջերմաստիճանը իջեցնելիս լուծելիությունը մեծանում է: Օրինակ՝ 100ծավալ սառցաջրում (0°𝐶) 5 ծավալ թթվածին է լուծվում:

Թթվածնի խտությունը 0°𝐶-ում և 101 կՊա ճնշման պայմաններում 1,43 գ/լ է, օդից ծանր է 1,11 անգամ: Թթվածինը  եռում է −183°𝐶-ում, իսկ պնդանում է  −219°𝐶-ում՝ առաջացնելով բաց երկնագույն բյուրեղներ:

Թթվածնի ստացումը

Առաջին անգամ թթվածին  ստացել են սնդիկի օքսիդի (𝐻𝑔𝑂) քայքայումից:

2𝐻𝑔𝑂=𝑡°2𝐻𝑔+Օ2

Սնդիկի օքսիդ

Արդյունաբերության մեջ թթվածին ստանում են՝

1. Հեղուկ օդից

2. Ջրի էլեկտրոլիզից

2𝐻2Օ=2𝐻2+𝑂2

Լաբորատորիայում հնարավոր է ստանալ թթվածին՝ այդ տարրը պարունակող բարդ նյութերը քայքայելով:

1. Կալիումի պերմանգանատի քայքայումից՝

2𝐾𝑀𝑛𝑂4=𝑡°𝐾2𝑀𝑛𝑂2+𝑀𝑛𝑂4+𝑂2

2.Կալիումի քլորատի քայքայումից՝

2𝐾𝐶𝑙𝑂3=𝑡°,𝑀𝑛𝑂22𝐾𝐶𝑙+3𝑂2

3. Ջրածնի պերօքսիդի քայքայումից՝

2𝐻2𝑂2=2𝐻2𝑂+𝑂2

4. Կալիումի նիտրատի քայքայումից՝

2𝐾𝑁𝑂3=𝑡°2𝐾𝑁𝑂2+𝑂2

Անջատվող թթվածինը հայտնաբերում են առկայծող մարխով՝ այն թթվածնով փորձանոթի մեջ մտցնելիս բռնկվում է:

քիմիա

Փետրվարի 19-23

Սովորել՝ Թթվածնի քիմիական հատկությունները։

Էջ՝ 97-101

Թթվածինը քիմիապես ակտիվ նյութ է: Այն փոխազդում է պարզ նյութերի հետ՝ ոչ մետաղների և մետաղների, ինչպես նաև` բարդ նյութերի:

Կարևոր է նշել, որ թթվածնի պակասի դեպքում ածխի այրումից առաջանում է խիստ վտանգավոր գազ՝ ածխածնի (II) օքսիդ (CO՝ շմոլ գազ).

2C+O2→2CO↑

Ամենակարևորը թթվածինը նպաստում է այրմանը և շնչառությանը։ Այն մեծ չափով նպաստում է մետալուրգիական գործընթացներին՝ թուջի, պողպատի, ինչպես նաև գունավոր մետաղների (Cu, Zn, Sn, Au) արտադրության համար։ Բժշկության մեջ ծանր հիվանդներին տալիս են թթվածին։ Թթվածին ծախսվում է մետաղների կտրման և եռակցման ժամանակ, սուզանավերում, տիեզերանավերում, ջրի տակ աշխատող մարդկանց համար։

Գործնական աշխատանք

Լաբորատոր փորձ ՝ 1

Լաբորատոր փորձ ՝ 2

Լաբորատոր փորձ ՝ 3

Լաբորատոր փորձ ՝ 4

Լաբորատոր փորձ ՝ 5

English

1) SHE USUALLY … TO WORK BY CAR.

  1. goes
  2. is going
  3. will go

2) I … HER SINCE 2015.

  1. didn’t see
  2. don’t see
  3. haven’t seen

3) IT … THE FIRST TIME I … EATEN SUSHI.

  1. is – am
  2. is – had
  3. was – have
  4. was – had

4) I … JAPANESE BEFORE I MOVED TO JAPAN.

  1. was learned
  2. had learned
  3. have learned
  4. will have learned

5) HE WAS TRYING TO SLEEP WHILE I … TV.

  1. watch
  2. will watch
  3. was watching
  4. am watching

6) HE … THE DOOR WHILE I WAS HAVING BREAKFAST.

  1. knocks
  2. knocked
  3. had knocked

7) MY EYES HURT EVERY TIME I … COMPUTER GAMES.

  1. play
  2. played
  3. have played
  4. had played

8) NEXT YEAR I … HERE FOR TEN YEARS.

  1. will be working
  2. will be worked
  3. will have been worked
  4. will have been working

9) I … A NIGHTMARE LAST NIGHT.

  1. had
  2. have
  3. am having

10) SHE … IN 2012 WITH A BACHELOR’S DEGREE IN ECONOMICS.

  1. has graduated
  2. graduated
  3. was graduated

Choose the correct tense to go in the gap.

1. When you phoned, I ……………….. a shower.

  1. was having
  2. am having
  3. had

2. If you had arrived late, I ………………….. angry.

  1. had been
  2. would have been
  3. will have been

3. They ………………….. the French course yet.

  1. have not started
  2. had not started
  3. have not start

4. My family ………………….. in Australia for a year when I was a child.

  1. was living
  2. lives
  3. lived

5.Most major cities …………………. significantly over the last 30 years.

  1. grew
  2. have grown
  3. will grow

6. Mick usually ………………….. his dog in the afternoon.

  1. is walking
  2. walk
  3. walks

7. I’m tired. I ………………….. for 3 hours!

  1. have studied
  2. have been studying
  3. had been studying

8. This time next year I ………………….. in London for 7 years.

  1. will have been living
  2. will have lived
  3. will be living

9. They will read the report fully before they …………………..

  1. will vote
  2. would vote
  3. vote

10. While I was reading, the phone …………………..

  1. rang
  2. was ringing
  3. rung
քիմիա

Ինքնաստուգում

1)Տվե՛ք ջրածին քիմիական տարրի բնութագիրը` ըստ տևյալ պլանի.

ա) քիմիական նշանը — H

բ) հարաբերական ատոմային զանգվածը — 1

գ) դիրքը պարբերական համակարգում — Գտնվում է առաջին հարկի առաջին բնակարանում։

2)Բնութագրե՛ք ջրածին պարզ նյութը` ըստ հետևյալ պլանի

ա) քիմիական բանաձևը — H2

թ) մոլեկուլի կառուցվածքը — Ջրածին պարզ նյութը կազմված է երկու ջրածնի ատոմներից

գ) հարաբերական մոլեկուլային զանգվածը — 2

դ) մոլային զանգվածը — 2

3)Տիեզերքում ու Երկրագնդի մթնոլորտի վերին րում ո՞ր քիմիական տարրն է ամենատարածվա տրե՛ք ճիշտ պատասխանը

ա) թթվածին,

բ) ազոտ,

գ) ջրածին,

դ) հելիում:

4)Հաշվե՛ք տրված զանգվածներով ջրածին նյութի քանակը (մոլ).

ա)1 գ — 0.5 մոլ

բ)4 գ — 2 մոլ

q) 10 գ — 5 մոլ

Պատ.`ա) 0,5 մոլ H2

բ) 2 մոլ H2 — 4 գ

գ) 5 մոլ H2 — 10 գ

5)Հաշվե՛ք ջրածին տարրի զանգվածային բաժինը (%) մեթանի CH4 մոլեկուլում

Պատ.՝ 25% H:

6)Հաշվե՛ք ջրածնի ատոմների թիվն 9 գ ջրում:

Պատ.՝ 6, 2 • 10{23}

7)Գրել ռեակցիաների տեսակները

ա) H2 +CL2= 2HCl — միացման ռեակցիա

բ)Fe+ 2HCl= Fe Cl2 + H2 — միացման ռեակցիա

Գ) 2H2O=2H2+O2 — քայքայման ռեակցիա

Հայոց լեզու 8

Հայոց լեզու

  1. Ըստ ասացվածքի՝ Քանի լեզու գիտես, այնքան … ես;
    Գիտուն, մարդ, խելացի, գրագետ, զարգացած:

Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես։

  1. Տրված բառերից ո՞ՙրը իկ ածանցով փորացնող, փաղաքշական իմաստ չի ստանա:
    Ուլ, գունդ, մարդ, շուն, բադ:

Մարդ բառը։

  1. Լավ լուր հաղորդողը մեկ բառով կլինի՝ գուժկան, բոթաբեր, բարեբեր,ավետաբեր, նվիրաբեր:

Ավետաբեր բառը։

  1. Ո՞ր բառում է կենդանու ձագը թաքնված:
    Հավատ, վրձին, կայծ, ցուլ, դեզ:

Ցուլ բառում։

  1. Բառերից որու՞մ հարցում արտահայտող բառ չի թաքնված:
    Կով, ոչինչ, թաս, ներբան, լուծում:

Թաս բառում։

  1. Ո՞ր բառերն է շարքերում ավելորդ:
    1.Հորանջել, փայլել, հորովել, քայլել, խորովել: — Հորովել։
    2. Տրտնջալ, գոռալ, ընթանալ, պսպղալ, արևագալ: — Արևագալ։
  1. Լար, դուր, սար, հուր, կետ, բեկ, լար բառերում ձայնավորի փոփոխությամբ կազմիր նոր գոյականներ:

Լար – լուր – լոր
Դուր – դար – դեր
Սար – սուր – սեր
Հուր – հեր – հիր
Կետ – կուտ – կոտ
Բեկ – բուկ – բակ
Լար – լուր – լոր

  1. Տրված բառերը բացի մեկից և աջլիկ են, և ձախլիկ; Գտիր այդ աջլիկը:
    Տղա, մարդ, հարս, փեսա, շուն:

Փեսա։

  1. Շիտակ բառի առաջին տառը փոխելով ստացիր նոր բառեր:

Շիտակ – պիտակ, դիտակ, վիտակ։

  1. Հանկարծ խոր թավուտից մի սուր ճիչ լսվեց նախադասության մեջ հնարամտորեն թաքնվել են խորթ, սուրճ, միս, որթ բառերը:

Հանկարծ խոր թավուտից մի սուր ճիչ լսվեց։

  1. Վերնազգեստ, հանկարծ, նպատակային, առարկա, ձայնավոր, քարտաշ, մրցավար, ճամբարային, դադարել բառերում հմտորեն թաքնվել են գոյականներ: Փորձիր գտնել դրանք:

Վերնազգեստ — ազգ
Հանկարծ — նկար
Նպատակային — պատ
Առարկա — արկ
Ձայնավոր — նավ
Քարտաշ — արտ
Մրցավար — ցավ
Ճամբարային — ամբար
Դադարել — դար

Երկրաչափություն 8

Պարապմունք 39

1․ Ո՞ր պատկերն է կոչվում կոն։ GEOGEBRA ծրագրով գծել կոն։

Կոն երկրաչափական մարմին է, որը սահմանափակված է կոնային մակերևույթով և L շրջանագծի եզերած շրջանով։

2․ Ինչպե՞ս կարելի է ստանալ կոն։

Կոնը կարելի է ստանալ՝ պտտելով POA ուղղանկյուն եռանկյունը իր էջերից որևէ մեկի, օրինակ՝ PO-ի շուրջ:

3.Ո՞ր պատկերն է կոչվում գունդ։ GEOGEBRA ծրագրով գծել գունգ։

Գնդի մակերևույթը տարածության այն կետերի երկրաչափական տեղն է, որոնք հավասարահեռ են մի կետից։

4․Ինչպե՞ս կարելի է ստանալ գունդ։

Գունդը ստացվում է կիսաշրջանի կամ շրջանի պտույտի միջոցով՝ իր AB տրամագծի շուրջ:

5․Նշիր պտտման մարմինների վերաբերյալ ճիշտ պնդումը:

  • կոնը կարելի է ստանալ՝ պտտելով ուղղանկյուն եռանկյունը իր էջերից որևէ մեկի շուրջ:
  • պրիզման ստացվում է քառակուսու պտույտի միջոցով՝ իր բարձրության շուրջ:
  • գլանը ստացվում է ուղղանկյան եռանկյան պտույտի միջոցով՝ իր բարձրության շուրջ:

6․ 7 սմ և 24 սմ էջերով և 25 սմ ներքնաձիգով ուղղանկյուն եռանկյունը պտտվում է իր մեծ էջի շուրջ:

Taisnl1.png

Առաջացած պտտման մարմնի անվանումը՝ կոն։

Առաջացած պտտման մարմնի բարձրությունը՝  24սմ։

 Առաջացած պտտման մարմնի ծնորդը՝  25սմ։

Առաջացած պտտման մարմնի շառավիղը՝ 7սմ։

7․Լուծել խնդիրը․

Ծնորդ՝ 12սմ։
Շառավիղ` 6սմ:

8․ Յուրաքանչյուր դեպքի համար գծել գծագիրը։

ա) Նրանք հատվում են երկու կետում։
բ) Նրանք հատվում են երկու կետում։
գ) Նրանք հատվում են մեկ կետում։
դ) Նրանք հատվում են երկու կետում։
ե) Նրանք ընդհանրապես չեն հատվում։

9․300 անկյուն ունեցող ուղղանկյուն եռանկյունը պտտվում է մեծ էջի շուրջը։ Գտնել պտտումից առաջացած կոնի ծնորդը, եթե այդ կոնի շառավիղը 15 սմ է։

Ծնորդ՝ 30սմ։