ձմեռային ճամբար 2023

մոնոպոլիա

«Մոնոպոլիա», սեղանի տնտեսական և ռազմավարական խաղ երկու և ավելի խաղացողների համար։ Մեծ տարածում է ստացել 20-րդ դարում տարբեր երկրներում, նաև` ԽՍՀՄ֊ում։ Վերջինիս երկրներում հայտնի է եղել նաև «Մենեջեր», «Կայսրություն», «Բիզնեսմեն» անուններով։ Խաղի նպատակն է ռացիոնալ օգտագործելով մեկնարկային կապիտալը` հասնել մյուս խաղացողների սնանկացմանը։ Փաստացի «Մոնոպոլիան» խաղադաշտ է` կազմված քառակուսիներից, որով խաղացողները հերթով շրջանաձև անցնում են։ Վանդակները բաժանվում են երկու տիպի` ակտիվներ (ձեռնարկություն, արժեքավոր բան) և իրադարձություններ։ Երբ խաղացողի շարժվելու հերթն է գալիս, նա նետում է խաղոսկրը և իմանում, թե քանի վանդակ պետք է անցնի (ամեն քայլ հանապատասխանում է մեկ վանդակի)։ Ներկայումս կան «Մոնոպոլիայի» բազմաթիվ համակարգչային տարբերակներ։