Պատմություն 8

Ամփոփում

1.Ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները/ժամանակագրությամբ/:
Մ.թ.ա 28-27-րդ դար — Հայկական լեռնաշխարհի առաջին վաղ պետական կազմավորման` Արատտայի մասին հիշատակություններ
Մոտ Մ.թ.ա 830 թվականի վերջ — Տուշպա մայրաքաղաքի հիմնադրում
Մ.թ.ա 782 թվական — Արգիշտի Առաջինը հիմնադրում է Էրեբունի ամրոցը
Մ.թ.ա 185 թվական — Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրում
Մ.թ.ա 95-55 թվական — Տիգրան Մեծի գահակալում
Մ.թ.ա 94 թվական — Ծոփքի միացումը Հայքին
Մ.թ.ա 69 թվականի գարուն — Հայ-հռոմեական պատերազմի սկիզբ
Մ.թ.ա 68 թվական — Արածանիի ճակատամարտ
Մ.թ.ա 66 թվական — Արտաշատ պայմանագրի կնքում
Մ.թ.ա 62 թվականի գարուն — Հռանդեայի ճակատամարտ

2. Ներկայացնել,հիմնավորել 5 թագավորների ամենանշանակալի, կարևոր գործողությունները:
Սարդուրի I — Տուշպա մայրաքաղաքի հիմնադրումը
Արգիշտի I — Էրեբունի ամրոցի հիմնադրումը
Տիգրան Մեծ — Տիգրանակերտ քաղաքի հիմնադրում, Հայաստանի հարավային սահմանը հասցրեց մինչև Պարսից ծոց
Վաղարշ I — Վաղարշապատ քաղաքի հիմնադրումը
Շամ (Սամոս) Երվանդական — Սամոսատի հիմնադրումը

3. Փաստերով հիմնավորել 5 ամենանշանակալից իրադարձությունները:
Առաջին պետությունների ձևավորումը Եգիպտոսում և Միջագետքում, Քեոփսի բուրգի կառուցում, Վանի թագավորության հիմնադրումը Հայաստանում, Հռոմի հիմնադրում, Քրիստոնեության առաջացումը

4. Ներկայացնել  5 ամենակարևոր հայտնագործությունները:

Կրակի հայտնաբերումը, առաջին պետական կազմավորումների առաջացումը, սեպագրի ստեղծումը, փիլիսոփայության գիտության առաջացումը, թատրոնի ստեղծումը։Թողնել մեկնաբանություն

Պատմություն 8

Հեծյալ խաղեր

Ռազմամրցակցային խաղերը գալիս են դեռ նախնադարյան ժամանակաշրջանից: Ինչքան էլ որ ժամանակի ընթացքում փոփոխվել են դրանց արտահայտչամիջոցները, այնուամենայնիվ, դրանք մինչ օրս էլ պահպանել են իրենց առաքելությունը, այն է՝ ռազմական դաստիարակությունը և առողջ մարմնի կոփումը: Նման խաղերը բնորոշ էին բացառապես արական սեռի ներկայացուցիչներին: Բնական է, որ Հայաստանում պետք է լինեին նաև ձիերի մասնակցությամբ խաղեր, քանի որ Հայաստանում զբաղվում էին ձիերի բուծմամբ և ընտելացմամբ:

Հեծյալ խաղերը կամ ձիախաղերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի: Դրանցից առաջինը ձիու մասնակցությամբ իրականացվող խաղերն էին կամ ձիավարությունները, որտեղ ձիերը նույնպես փորձարկվում էին արագավազության մեջ: Երկրորդ խումը կազմում էին նիզակախաղերը, որտեղ մասնակիցները նստում էին ձիու վրա, ձեռքներին ունենալով փայտե նիզակ, փորձում էին խոցել հակառակորդին: