English

Present Perfect or Past Simple – Exercise

Fill in the present perfect simple or the past simple.
1. I saw a great film yesterday.
2. Have you ever bought a cheap laptop?
3. Sue had the flu last winter.
4. A few days ago, we drove to his uncle.
5. They played bingo on Wednesday afternoon.
6. He has already taken the bus to get there.
7. Last week my rabbit ran away.
8. We did a lot last Sunday.
9. Has she ever been in India?
10. I met him last Monday.
11. She has not woken up yet.
12. I haven’t met her since last Thursday.
13. Bob slept well last night.
14. I got a letter from her two days ago.
15. They have already arrived in Germany.

Հասարակագիտություն

Համագործակցություն, հակասություն և համակեցություն

օրվանից ինչ ֊որ խմբի մեջ են գտնվում և շփվում են իրար հետ։ Մարդկանց շփումները կարող են լինել, հետաքրքրիր կամ անհետաքրքիր, տհաճ կամ հաճելի և այլն։ Մարդիկ կարող են ունենալ հակասություններ կամ հետաքրքրություններ։ Մարդկանց միմիանց նկատմամբ հետաքրքրությունների հիմքում ընկած է նրանց նախասիրությունների, հայացքների և պահանջների ընդհանրությունը։ Այդպիսի հատկանիշներ են նաև արտաքին տեսքը, վարվելաձևը, մտավոր և ֆիզիկական կարողությունները և այլն։ Այս հատկանիշների հիման վրա ձևավորվում է մարդկանց համագործակցությունը, այսինքն՝ որոշակի խնդիր լուծելուն ուղղված համատեղ գործունեությունը։ Արդյունավետ համագործակցության համար էական են ինքնագնահատականը, սեփական և ուրիշների ապրումները ընկալելու ու վերլուծական դիտարկումներ կատարելու ունակությունը։ Համագործակցությունը հիմնականում գործնական հարաբերություն է, բայց կարող է վերաճել բարեկամական, ընկերական հարաբերությունների։ Դա դրական գործընթաց է, բայց կարևոր է, որ ընկերությունը չհանգեցնի մյուսներից առանձնանալուն, ընկերոջը մյուսներից բարձր դասելուն և նրա անթույլատրելի արարքները ներելուն։ Այդպիսի զարգացումը սովորաբար առաջ է բերում հակասութուններ։ Խմբի ներսում ծագած հակասությունները հաղթահարելու համար անհրաժեշտ է հանդուրժողականություն, փոխադարձ հարգանք, ազատ մրցակցություն, հնարավորությունների հավասարություն։ Հակասությունների հաղթահարաման համար պետք է վերլուծել իրավիճակը և գտնել հակասության պատճառը, ազատվել բացասական հույզերից, հստակցենել խնդրի լուծման հնարավոր ուղիները և առաջարկել փոխշահավետ լուծում։ Հակասությունների հաղթահարումը գուցե բոլորի միջև բարեկամական հարաբերություններ չստեղծի, բայց կվերկանգնի գործնական համագործակցությունը և կստեղծի համակեցության միջավայր։ Համակեցության հետ առչվող հասկացություններն են համեստությունը, հավասարակշռությունը, հավատարմությունը, հոգատարությունը և հուսալիությունը։ Համեստությունը սեփական սխալները ընդունելու կարողությունն է, զսպվածությունը և շրջապատի հետ հարաբերություններում հավասարակշռված լինելը։ Հավասարակշռությունը ողջամիտ, զուսպ, կշռադատված և խոհեմ լինելու կարողությունն է։ Հավատարմությունը վստահելի և իր խոսքին նվիրված լինելու հատկությունն է։ Հոգատարությունը սեր և խնամք դրսևորելն է հարազատի, թույլի և բնության նկատմամբ։ Հուսալիությունը հույս ներշնչելու, կայուն և ուժեղ լինելու ունակությունն է։

Без рубрики·Աշխարագրություն

Գործնական աշխատանք․ 8-րդ դասարան

1.Արևելյան Եվրոպա տարածաշրջանի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ:

   1. Տարածքի մեծությամբ երկրորդն է Եվրոպա աշխարհամասի տարածաշրջաններից:

   2.Տարածքը ողողվում է Սև և Բալթիկ ծովերի ջրերով:
   3Կլիման մերձարևաղարձային միջերկրածովային է:

    4.Տարածաշրջանի տարածքով հոսող գետերից են Դանուբը և Հռեևոսը:

2.Համապատասխանեցնել տրված պետությունների և դրանց մայրաքաղաքների անվանումները:

   1.Հունգարիա                                          ա. Պրահա

   2.Ռումինիա                                            բ. Բուդապեշտ

   3.Բելառուս                                             գ. Բուխարեստ

   4.Չեխիա                                                  դ.Մինսկ

3․ Բնութագրումով որոշել պետությունը:

Արևելաեվրոպական այդ պետությունը ելք չունի դեպի ծով: Նրա  մայրաքաղաքը միջնադարյան եվրոպական  ճարտարապետական մշակույթը  պահպանած քաղաքներից  է: Մայրաքաղաքը  հայտնի  է  իր  տեսարժան  վայրերով: Ո՞րն է այղ պետությունը:

Պատասխան ——————————————————։

4. Որ  շարքում  են  տրված  Արևելյան  Եվրոպա  տարածաշրջանի  պետությունները  տրված  տարածքի  նվազման  կարգով

1.Ուկրաինա,   Բելառուս,   Չեխիա,   Մոլդովա

2. Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա ,Չեխիա

3. Չեխիա, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա ,

4. Ուկրաինա, Չեխիա ,Մոլդովա , Բելառուս

5․ Տրված էլեկտրակայանների տիպերից որի՞ արտադրանքի բաժինն է մեծ Գերմանիայի էներգետիկական համակարգում.
1) ատոմային էլեկտրակայաններ 3) մակընթացային էլեկտրակայաններ
2) ջերմային էլեկտրակայաններ 4) ջրային էլեկտրակայաններ

6. Բնութագրումով որոշել պետությունը.
Եվրոպական այս երկիրը սահմանադրական միապետություն է: Մայրաքաղաքը խոշոր ծովային նավահանգիստ է և համաշխարհային նշանակության
ֆինանսական կենտրոն: Արդյունաբերության ավանդական ճյուղերից են ածխարդյունաբերությունն ու սև մետաղաձուլությունը: Ո՞րն է այդ պետությունը.
1) Ֆրանսիան 3) Մեծ Բրիտանիան
2) Գերմանիան 4) Շվեդիան

7․Ընտրել «պետություն — բնական ռեսուրսի հարուստ պաշար» համա-
պատասխանությունների ճիշտ շարքը.
1. Շվեդիա ա. այրվող թերթաքար
2. Մեծ Բրիտանիա բ. անտառանյութ
3. Ֆինլանդիա գ. նավթ
4. Էստոնիա դ. երկաթաքար
1) 1–բ, 2–գ, 3–դ, 4–ա
2) 1–դ, 2–գ, 3–բ, 4–ա
3) 1–բ, 2–դ, 3–գ, 4–ա
4) 1–դ, 2–ա, 3–բ, 4–գ

 8․ Ո՞ր շարքի բոլոր քաղաքներն են մայրաքաղաքներ.

1.Փարիզ, Ժնև, Վիեննա 2.Բեռլին, Լյուքսեմբուրգ, Լիոն

3.Բեռն, Բրյուսել, Փարիզ 4.Ամստերդամ, Բեռլին, Մարսել

9. Հարավային Եվրոպա տարածաշրջանի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Ժողովուրդների մեծամասնության լեզուները պատկանում են հնդեվրոպա-
կան լեզվաընտանիքի գերմանական լեզվախմբին:
2) Աչքի է ընկնում բնակչության բարձր բնական աճով:
3) Տարածաշրջանի բոլոր երկրները հանրապետություններ են:
4) Տարածաշրջանի ամենազարգացած երկրներն են Իտալիան և Իսպանիան:

10. Իտալիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Ավտոմեքենաշինության առաջատար կենտրոնը Թուրին քաղաքն է:
2) Արդյունաբերությունը մեծապես կախված է ներմուծվող հումքից և վառելիքից:
3) Նավահանգստային քաղաքներում լայն զարգացում է ստացել գունավոր մե-
տաղաձուլությունը:
4) Խաղողի բերքով աշխարհի առաջատար երկրներից է:

11. Իտալիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Ըստ պետական կարգի՝ խորհրդարանական հանրապետություն է:
2) Մտնում է «Մեծ յոթնյակ»–ի կազմի մեջ:
3) Բնակչության մեծամասնությունը դավանում է քրիստոնեության կաթոլիկ ուղ-
ղությունը:

4) Աչքի է ընկնում բնակչության բարձր բնական աճով:

12․ Ուրվագծային քարտեզի վրա, նշե՜լ Եվրոպայի բոլոր երկրները (ստանալ Եվրոպայի ամբողջական քարտեզը)։

Հասարակագիտություն

Խմբեր, շերտեր, համայնքներ

Մարդը հասարակական էակ է։ Հասարակությունը վերացական հասկացություն չէ։ Այն մարդկանց մեծ խումբ է, որը պարնակում մարդկանց ուրիշ փոքր խմբեր։ Մարդը ծնված օրվանից պատկանում է ինչ֊որ խմբի։ Մարդկանց խմբերը առաջանում են մարդկանց տարբեր գործունրությունների հետևանքուվ։ Օրինակ՝ տնտեսական գործունուեթյիան հետևանքով առաջացել են հարուստների, միջին և աղքատների շերտեր։ Մտավոր աշխատանք կատարելու հետևանքով առաջացել է մտավորական շերտերը՝ ուսուցիչ, բժիշկ, արցժվեստագետ և այլն։ Իսկ ֆիզիկականը՝ շինարար, արհեստավոր, բանվոր և այլն։ Համայնքը այն է երբ մարդիկ ապրում են նույն տարածաշրջանում և ունեն միևնույն խնդիրները և նույն նպատակը։

Без рубрики·Գրականություն 8

Վիլյամ Սարոյան. Նարինջները

Նրան ասված էր.
-Երկու ամենախոշոր  նարինջները ձեռքդ բռնած կանգնիր փողոցի անկյունում և երբ մոտովդ ավտոմեքենա անցնի, ժպտա ու մեկնի նարինջները: Մեկ հատը` հինգ սենթ, եթե մեկը վերցնեն, երեք հատը տասը սենթ, դյուժինը` երեսունհինգ սենթ: Ժպտա բերանովդ մեկ,- ասաց հորեղբայր Ջեկը,- կարո՞ղ ես, չէ՞, Լյուկ: Դու այդպիսին ես, չես ժպտա, չես ժպտա, մեկ էլ տեսար ժպտացիր, հը՞:
Մեծ դժվարությամբ նրան հաջողվեց ժպտալ, բայց ի պատասխան դրա, հորեղբայր  Ջեկը սոսկալի ծամածռեց դեմքը, և նա հասկացավ, որ ժպիտը վատ էր ստացվել: Այլ բան, եթե նա կարողանար սովորել ուրիշների պես բարձր ծիծաղել, բայց, ախր, ուրիշները այնպես ահաբեկված, այնպես ծեծկված չէին, ինչպես ինքը:

_Կյանքումս այսպիսի լուրջ տղա չեմ տեսել,- ասաց  հորեղբայր Ջեկը,- լսիր, Լյուկ…
Նա պպզեց Լյուկի առաջ, որպեսզի ուղիղ աչքերին նայի և շարունակեց.
_Լյուկ, քեզնից նարինջ չեն գնի, եթե չժպտաս: Մարդկանց հաճելի է, երբ նարինջ վաճառող տղան ժպտում է: Դա նրանց դուր է գալիս:
Լյուկը նայում էր հորեղբոր աչքերին, լսում էր նրա խոսքերը, բայց մի բան էր զգում միայն` որ հորեղբայր Ջեկը նույնպիսի ծեծկվածի մեկն է, ինչպես ինքը: Հորեղբայրը  ուղղվեց ու ծանր հառաչ հանեց, ճիշտ այնպես, ինչպես մի ժամանակ Լյուկի հայրն էր հառաչում:
_Լյուկ,- ասաց հորեղբայրը,- կարո՞ղ ես ժպտալ թեկուզ մեկ անգամ:
_Կտեսնես նրա ժպիտը, ինչպե՜ս չէ,- ասաց հորեղբայր Ջեկի կինը: _Վախկոտ չլինեիր, հիմա ինքդ դուրս կգայիր փողոց ու կվաճառեիր նարինջները: Ինչ դու՜, ինչ քո եղբայրը: Գերեզմա՛ն մտնեիր նրա ետևից, գերեզմա՛ն: Այնտեղ է միայն քո տեղը:
Ա՜յ, հենց այդ պատճառով էլ Լյուկը դժվարանում էր ժպտալ: Նրա համար, որ այդ կինը միշտ խայթում էր հորեղբայր Ջեկին: Էլ ինչպե՞ս է նա ուզում, որ ինքը ժպտա ու դեմքը չխոժոռի, եթե մի գլուխ պնդում է, թե նրանք ամբողջ ընտանիքով բանի պետք չեն:
Ջեկը Լյուկի հոր փոքր եղբայրն էր և ինչ – որ բանով շատ էր հիշեցնում նրան: Իսկ Ջեկի կինը միշտ ասում է, թե լավ էր, որ Լյուկի հայրը մեռավ և, իհարկե, միայն նրա համար, որ առևտուր անել չգիտեր: Նա միշտ Ջեկին ասում է. «Մենք Ամերիկայում ենք, ոչ թե մի ուրիշ տեղ: Դու պետք է ավելի շատ մարդկանց հանդիպես, աշխատես հաճելի լինել նրանց»: Ջեկն էլ ասում է. «Հաճելի՞ լինել: Ես ինչպե՞ս կարող եմ հաճելի լինել նրանց»:
Եվ կինը միշտ բարկանում է նրա վրա ու ասում. «Հիմար ես, հիմար: Եթե ես երեխայով չլինեի, վաղուց ծառայության կմտնեի Ռոզենբերգի պահեստները և քեզ էլ կպահեի երեխայիս պես»:
Ջեկը նույնպիսի հուսահատ արտահայտություն ուներ, ինչպես Լյուկի հանգուցյալ հայրը: Նա միշտ ինքն իրենից դժգոհ էր, իսկ ուրիշներին ուզում էր գոհ և ուրախ տեսնել: Ու անվերջ խնդրում էր Լյուկին, որ ժպտա:
-Լա՛վ,- ասաց Ջեկը,- լա՛վ, լա՛վ, լա՛վ: Թող ես խենթանամ, թող մեռնեմ: Գերեզմանն է իմ տեղը: Իհարկե: Տասը արկղ նարինջ ունենք, բայց ուտելու ոչինչ, ոչ փող, ոչ էլ տանը մի կտոր հաց: Ավելի լավ չի՞ մեռնեի: Հիմա ի՞նչ է, գնամ տնկվեմ փողոցում ու նարի՞նջ մեկնեմ անցորդներին: Կամ գուցե սայլակով նարի՞նջ ման տամ քաղաքում: Ավելի լավ է մեռնեի:
Ջեկն այնպես դժբախտ ու տխուր տեսք ուներ, կարծես աշխարհում ավելի տխուր մարդ չէր եղել, և որովհետև Ջեկը շատ էր տխուր, Լյուկն աշխատեց զսպել իրեն ու լաց չլինել: Մյուս կողմից էլ Ջեկի կինը առաջվանից էլ ավելի բորբոքվեց ու լաց եղավ` այնպես, ինչպես լաց էր լինում այն դեպքերում, երբ իսկապես զայրացած էր: Եվ այն բանից, որ նա լաց էր լինում ոչ թե վշտացած, այլ զայրույթով, Լյուկը ավելի ու ավելի էր զգում, թե ինչքան սարսափելի է ամեն ինչ: Լաց լինելով, կինը Ջեկին հիշեցրեց բոլոր անվճար մնացած հաշիվները և միասին անցկացրած բոլոր սև օրերը: Իսկ երեխայի մասին, որ դեռ նոր պետք է ծնվեր, ասաց. «Է՛հ, ի՜նչ օգուտ, որ աշխարհիս երեսին մի հիմար էլ ավելանա»:
Հատակին դրված էր նարինջներով լի արկղը, և նա լաց լինելով վերցրեց այնտեղից երկու նարինջ ու ասաց.
_Վառարանում ածուխի կտոր չկա, այն էլ նոյեմբեր ամսին. ախր սառչում ենք, չէ՞: Տնից պետք է մսի հոտ գա: Դե, ա՛ռ, բռնի՛, կեր քո նարինջները: Այնքան կեր, որ խեղդվես:
Եվ նա լալիս ու լալիս էր:
Ջեկն այնքան էր վշտացած, որ ոչ մի բառ անգամ ի վիճակի չէր արտասանել: Նստեց բազկաթոռին և սկսեց ետ ու առաջ ճոճվել, հայացքն էլ կարծես խենթի հայացք լիներ: Եվ դեռ ուզում են, որ ինքը` Լյուկը ծիծաղի:
Իսկ Ջեկի կինը նարինջները ձեռքին անվերջ գնում – գալիս էր անկյունից անկյուն` լաց լինելով ու կրկնելով երեխայի մասին:
Քիչ հետո նա դադարեց լաց լինելուց:
_Դե՛, ուղեկցիր նրան մինչև փողոցի անկյունը,- ասաց կինը,- գուցե իսկապես մի բան վաստակի:
Ջեկը կարծես խլացել էր, անգամ գլուխը չբարձրացրեց:
_Անկյու՛նը տար նրան,- բղավեց կինը: _Թող ժպտա մարդկանց: Մեզ ուտելու բան է պետք:
Ի՞նչ միտք ունի ապրելը, երբ շուրջդ ամեն ինչ այդքան զզվելի է և ոչ մեկը չգիտի, թե ինչ անի: Ի՞նչ միտք ունի դպրոց գնալ, թվաբանություն սովորել, ոտանավոր կարդալ, բադրիջան ու ամեն տեսակ անպետք բաներ նկարել: Ի՞նչ միտք ունի նստել ցուրտ սենյակում, մինչև քնելու ժամանակը գա, հետո անկողին մտնել` լսելով Ջեկի ու իր կնոջ անդադար կռիվը, արտասվելով քնել ու արթնանալ և տեսնել մռայլ երկինքը ու դողդողալ ցրտից: Դողդողալով դպրոց գնալ ու նախաճաշին հացի փոխարեն նարինջ ուտել:
Ջեկը վեր թռավ տեղից ու սկսեց գոռգոռալ կնոջ վրա: Գոռալով ասում էր, որ կտա կսպանի նրան, իսկ հետո էլ դանակը իր սիրտը կխրի, և դրա վրա կինը առաջվանից էլ սատիկ լաց եղավ և, շորը կրծքին պատռելով, գոչեց. «Այո՛, ավելի լավ է ամենքս էլ մեռնենք: Սպանի՛ր ինձ, սպանի՛ր»: Բայց Ջեկը թևը նրա ուսին գցած տարավ  մյուս սենյակը և այնտեղից լսվում էր, թե ինչպես կինը լաց է լինում ու համբուրում Ջեկին ու ասում ու կրկնում, որ նա իսկական երեխա է, մեծ ու հիմար մի երեխա:
Մինչ այդ Լյուկը անշարժ կանգնած էր անկյունում, իսկ ժամանակը այպես արագ էր անցել, որ նա չէր էլ նկատել, թե ինչքան է հոգնած: Նա շատ էր հոգնել ու սովածացել և հիմա ընկավ աթոռի վրա: Ի՞նչ միտք ունի ապրելը, երբ ամբողջ աշխարհում դու մեն – մենակ ես, չունես ո՛չ հայր, ո՛չ մայր, ո՛չ մեկը, որ սիրի քեզ: Նա ուզում էր լաց լինել, բայց արտասվելուց ի՞նչ օգուտ:
Քիչ անց Ջեկը սենյակից դուրս եկավ շինծու ուրախ դեմքով:
_Մի բան է միայն պահանջվում քեզնից, Լյու՛կ,- ասաց նա,- երկու մեծ նարինջ բռնել ձեռքդ, մեկնել դրանք ավտոմեքենաներով անցնողներին ու ժպտալ: Հինգ րոպեում մի ամբողջ արկղ կվաճառես:
_Կժպտամ,- ասաց Լյուկը,- հատը հինգ սենթ, երեք հատը` տասը, դյուժինը` երեսունհինգ սենթ:
_Միանգամայն ճիշտ է,- ասաց Ջեկը:
Ջեկը հատակից բարձրացրեց նարինջներով լի արկղը և գնաց դեպի դուռը:
Շատ տխուր էր փողոցում, Ջեկը քայլում էր արկղը ձեռքին ու անվերջ կրկնում, թե պետք է բերանով մեկ ժպտալ, երկինքը տխուր էր, ծառերին` ոչ մի տերև, փողոցը` տխուր, նայում զարմանում ես, նարինջներն այնպես կոկիկ, սիրունիկ` նայում զարմանում ես. այդքան գեղեցիկ ու այդքան տխուր:
Նրանք հասան Վենտուրա փողոցի անկյունը, որտեղից անցնում էին բոլոր մեքենաները, և Ջեկը արկղը դրեց մայթին :
_Ավելի լավ է, երբ փոքրիկ տղան մենակ է լինում,- ասաց նա,- ես տուն եմ գնում, Լյուկ:
Ջեկը նորից պպզեց ու նայեց նրա աչքերին:
_Չես վախենում, չէ՞, Լյուկ: Ես լույսով քեզ մոտ կվերադառնամ: Մութը դեռ մի երկու ժամից կընկնի: Ուրախ պահիր քեզ ու կարգին ժպտա:
_Կժպտա՜մ,- ասաց Լյուկը:
Այստեղ Ջեկը վեր թռավ տեղից, կարծես թե առանց վեր թռչելու չէր կարող ոտքի կանգնել, և համարյա վազելով հեռացավ փողոցից:
Լյուկը ընտրեց երկու մեծ նարինջ, բռնեց աջ ձեռքում և բարձրացրեց գլխից վեր: Դրա  ի՞նչն էր լավ: Պարզապես տխուր դրություն: Ի՞նչ միտք ունի ձեռքին երկու նարինջ բռնել, բարձրացնել դրանք գլխից վեր ու աշխատել ժպտալ ավտոմեքենաներով անցնողներին:
Թվաց, թե շատ ժամանակ անցավ, մինչև որ նա տեսավ մի ավտոմեքենա, որ գալիս էր քաղաքից, փողոցի այն կողմով, ուր կանգնած էր ինքը: Իսկ երբ մեքենան մոտեցավ, նրա մեջ տեսավ մի տղամարդ` ղեկի մոտ, իսկ հետևում մի կին, երկու երեխաներով: Լյուկը բերանով մեկ ժպտաց նրանց, բայց չէր երևում, թե կանգնելու մտադրություն ունեն, այնպես որ նա մոտեցավ մայթի եզրին ու թափահարեց նարինջները: Հիմա նա արդեն շատ մոտիկից տեսավ նրանց դեմքերը և ժպտաց` բերանը մի քիչ էլ լայնացնելով: Ավելին չէր էլ կարող, որովհետև այտերը հոգնում էին: Բայց մեքենան կողքով անցավ ու գնաց, և մարդիկ նույնիսկ չժպտացին ի պատասխան: Մեքենայում նստած փոքրիկ աղջիկը ծամածռեց դեմքը, ասես թե գտավ, որ նա անճոռնի տեսք ունի: Ի՞նչ միտք ունի կանգնել փողոցի անկյունում և փորձել նարինջ վաճառել մարդկանց, որոնք ծամածռում են դեմքերը, երբ դու ժպտում ես նրանց և ցանկանում հաճելի լինել: Ի՞նչ միտք ունի ցավեցնելու չափ մկանները լարել, ինչ է թե կան աշխարհում հարուստ մարդիկ և կան չքավորներ, և հարուստները ուտում ու ծիծաղում են, իսկ չքավորները ուտելու բան չունեն և միշտ վիճում են ու գոռում մեկմեկու` «Սպանի՛ր ինձ»:
Նա ձեռքը ցած իջեցրեց, դադարեց ժպտալ, նայեց հրշեջ ծորակին, ծորակից այն կողմ ջրհորդանն էր, իսկ ջրհորդանից դենը` Վենտուրա փողոցը, նրա երկու կողմերում` տներ, տներում` մարդիկ, իսկ այնտեղ, ուր վերջանում է փողոցը, քաղաքից դուրս` խաղողի այգիներ, մրգաստաններ, գետեր ու դաշտեր, իսկ հեռվում` սարեր, իսկ սարերից այն կողմ` էլի քաղաքներ, էլի տներ, էլի փողոցներ, էլի մարդիկ: Ի՞նչ միտք ունի ապրել աշխարհում, երբ նույնիսկ հրշեջ ծորակին չես կարող նայել առանց լաց լինելու ցանկության:
Փողոցում էլի մի ավտոմեքենա երևաց, և Լյուկը բարձրացրեց ձեռքը ու նորից ժպտաց, իսկ երբ մեքենան մոտեցավ, պարզվեց, որ ղեկին նստած մարդը նույնիսկ չի էլ նայում իրեն: Հատը հինգ սենթով նրանք կարող են նարինջներ ուտել: Հացից ու մսով ճաշից հետո ուտել մի – մի նարինջ: Մաքրել կեղևը, զգալ նրա հրաշալի հոտը և ուտել այն: Կարող են պարզապես կանգնեցնել մեքենան և տասը սենթով գնել երեք հատ: Ահա մի մեքենա էլ մոտեցավ: Լյուկը ժպտաց ու թափահարեց ձեռքը, բայց մարդիկ միայն նայեցին նրան. ուրիշ ոչինչ: Ախր մեկը թեկուզ ժպտար ի պատասխան` նա իրեն ավելի լավ կզգար: Բայց ոչ` մոտովն անցնում էին նույնիսկ առանց ժպտալու: Կողքով շատ մեքենաներ անցան գնացին, և Լյուկին արդեն թվում էր, որ ինքը բոլորովին իզուր է կանգնել մայթին ու ժպտում, ավելի լավ է` նստի ու լաց լինի: Ոչ մի նարինջ էլ պետք չէ նրանց, ոչ էլ Լյուկի ժպիտը, ինչ ուզում է ասի հորեղբայր  Ջեկը: Նայում են իրեն ու անցնում. ուրիշ ոչինչ:
Մութն ընկավ, և նրան այնպես թվաց, թե կարող է աշխարհի վերջը գալ, իսկ ինքը մինչև աշխարհի վերջը այդպես պետք է կանգնի` ձեռքը բարձրացրած ու ժպտալով:
Նրան թվաց, թե հենց այն բանի համար է ծնվել, որ կանգնի այստեղ, անկյունում` մինչև աշխարհի վերջը, նարինջները մեկնի մարդկանց ու ժպտա, արցունք թափելով ժպտա: Շուրջը ամեն ինչ սև է ու դատարկ, իսկ նա կանգնել ու ժպտում է այտերը ցավեցնելու չափ ու աչքերից էլ արցունք է թափվում, որովհետև չեղավ մեկը թեկուզ, որ ժպտար իրեն, ու հիմա ամբողջ աշխարհը կարող է փլվել, խավարել և աշխարհի վերջը կգա, և կմեռնի հորեղբայր Ջեկը, և նրա կինը կմեռնի, և չեն լինի ոչ փողոցներ, ոչ տներ, ոչ մարդիկ, ոչ երկինք կլինի, ոչ գետ, ոչ դաշտ և ոչ մի տեղ չի լինի ոչ մի շունչ – կենդանի, ոչ էլ անգամ դատարկ փողոց, ոչ մութ պատուհան, ոչ փակ դռներ, որովհետև չեն ուզում նարինջ գնել իրենից և չեն ժպտալու իրեն և աշխարհը  խավարելու է…

Կարդա և վերլուծիր պատմվածքը:

Հայոց լեզու 8

Հայոց լեզու, 20.11-24.11

1.Ընդգծիր յուրաքանչյուր շարքում 5 թվական:
ա. քառասնօրյա, զրոհիսուներկուերորդ, քառակի, ութսուներկու-ութսուներկումեկական, հնգյակ, չորսբոլորը, երեք չորրորդ:
բ. հնգաթև, տրիլիոն, քառակի, տասը-տասը, մեկմեկու, քսանհինգերեք յոթերորդ, առաջին, տասնավոր:
գ. հարյուրտասնմեկերորդ, հնգամյա, վեց-վեց, քառանիստ, եռագույն, չորս քառորդհազար:

2.Ընդգծիր 3 քանակական թվական;
ա. եռակի, առաջին, հարյուր մեկ, քառասուն, եռապատիկ, միլիոն:
բ. երկրորդական, հինգ հարյուր, յոթնապատիկ, երկու հարյուր, տասը, յոթերորդ:
գ. տասնինը, քառյակ, մեկական, ութսունհազար երկու հարյուր, միավոր:

3.Ընդգծիր 3 դասական թվական:
ա. հարյուրերորդ, մեկ չորրորդ, բյուրավոր, երեսուներկուերորդառաջին, տասնմեկ:
բ. յոթնյակ, հինգերորդ, երկրորդական, մեկ հարյուրերորդ, ութերորդչորրորդ:
գ. երեքական, տասնիններորդ, երկրորդական, հիսունհինգերորդերկրորդ, երրորդություն:

4. Ընդգծել 3 բաշխական թվական:
ա. հարյուր-հարյուր, երկակի, յոթական, ինը տասներորդ, հինգական, ութերորդ:
բ. մեկուսի, ութ-ութքսանական, չորս հինգերորդ, յոթական, երիցս:
գ. երկրորդական, տասնհինգ-տասնհինգ, յոթ ութերորդ, մեկական, բաշխական, տասական:

5.Հետևյալ բառակապակցություններից կազմիր գոյականներ:
Տասն օր – տասնօրյակ
հինգ տարի – հնգամյա
մեկ ամիս – միամսյակ
ութ ոտք ունեցող – ութոտյա
հարյուր տարի – հարյուրամյակ
ութ հոգուց բաղկացած – ութնյակ
հազար տարի- հազարամյակ
չորս հոգուց բաղկացած- քառյակ
երեք ամիս- եռամյսակ
երեք հոգուց բաղկացած- եռյակ
երեք ոտք ունեցող- եռոտնյա

6. Արտագրել` փակագծերի մեջ առնված գոյականները գործածելով համապատասխան հոլովով:
Վարդանը հպարտտությամբ (հպարտություն) էր նայում որդուն (որդի): Կարծես դեռ երեկ էր, որ նա մերկ ոտքերով (ոտք) ու կարճ շալվարով (շալվար) թռչկոտում էր պարտեզում (պարտեզ), իսկ այսօր, իր բարեկազմ հասակով (հասակ), վերին շրթունքը զարդարող բեղերի փնջով (փունջ) և աչքերի (աչքեր) խելացի արտահայտությամբ (արտահայտություն) արդեն հասուն տղամարդու (տղամարդ) կերպարանք էր ստացել: Նրանք գնում էին անտառում (անտառ) ձգվող նեղ արահետով (արահետ), արևի շողերը ճյուղերի (ճյուղ) արանքով թափանցում էին ցած, ոսկե երանգներով (երանգ) վառում բազմերանգ ծաղիկները: Վարդանը կանգ առավ, գլխով (գլուխ) ցույց տվեց բարձունքի ճեղքից (ճեղք) բխող բարակ աղբյուրը: Վճիտ ջուրը կարկաչուն (կարկաչ) ցած էր հոսում թփերի արանքով ու կորչում խոտերում (խոտ):

7.Բառաշարքերում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
Բաժանել, հմայել, հանգցնել, հուզվել, շողալ, մարել, դյութել, մասնատել, վրդովվել, պառակտել, ճառագայթել, շիջել, ալեկոծվել, կախարդել, փայլել:

Բաժանել — մասնատել, պառակտել
հմայել — դյութել, կախարդել
հանգցնել — շիջել, մարել
հուզվել — վրդովվել, ալեկոծվել
շողալ — ճառագայթել, փայլել

8.Տրված արմատներով կազմիր մեկական հոդակապով ու անհոդակապ բարդ բառ:
Ջուր, լույս, հաց, որս, երգ, արյուն, արվեստ, աստղ, օգուտ:

Ջուր — ջրաղաց, ջրանկար
լույս — լուսաբաց, լուսնկա
հաց — հացաման, հացագործ
որս — որսաբազե, որսկան
երգ — երգահան, երգեհոն
արյուն — արյունատար, արյուներանգ 
արվեստ — արվեստագետ, բեմարվեստ
աստղ — աստղագետ, կիսաստղ
օգուտ — օգտագործում, բազմօգուտ

9. Տրված թվականներով կազմիր բաղադրյալ ածականներ:
Մեկ-մեկտեղանոց, մեկամյա
տասը-տաստեղանոց,տասամյա
երեք-երեքտեղանոց,եռամյա
հազար-հազարամյակ,հազարանոց
հինգ-հնգամյա,
միլիոն-միլիոնավոր
երկու-երկտեղանոց
հինգ հարյուր-հինգ հարյուրանոց
երկրորդ-երկրորդական

10. Տրված թվականները խմբավորի՛ր ըստ նրա, թե ի՛նչ են ցույց տալիս (քանակ, թվային բաշխում, թվային կարգ):

Երկու հարյուր, քսան, յոթական, հիսուն, երկրորդ, յոթ, տասը-տասը, չորրորդ, վաթսունմեկերորդ, ինը, քառասուն-քառասուն, հազար ինը հարյուր իննսունվեց, մեկական, հարյուր ութսուներեքերորդ, երկու հազար հինզ հարյուր տասնվեց, հինգական, տասնյոթերորդ, քառասուներորդ, ութսունինը, առաջին, իննսուն:
քանակ
թվային
բաշխում

11. Ա շարքի թվականներով բառեր կազմի՛ր`  դրանք բաղադրելով Բ խմբում տրված արմատների և  ածանցների հետ:

Ա Երկու, երեք, չորս (քառ), յոթ, ինը, տասը, քառասուն, առաջին:
Բ. ճյուղ, գլուխ, ակի, անի, յա, յակ, պատիկ, հերթ:

12. Սխալ գործածված կամ գրված թվականները գտի՛ր և ուղղի՛ր:

Երեք տարում նա մասնակցեց քսան ինն մրցույթի:
Նրա դպրոցում չորսհարյուրվաթսունհինգ սովորող կա:
Բոլոր մասնակիցներին երկու-երկուական գիրք նվիրեցին:
Նա ամեն օր անցնում է հիսունական կիլոմետր:
V-րդ դարն հայ գրականության ոսկեդարն է:
Օլիմպիական XII և XIII-րդ խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան:

Без рубрики

1․Ի՞նչ է ավանդական հասարակությունը: Որո՞նք են դրա բնորոշ կողմերը։
Սովորույթներ և ծեսեր. Ավանդական հասարակությունները հաճախ մեծ ուշադրություն են դարձնում սովորույթների և ծեսերի վրա, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ: Այս ծեսերը վճռորոշ դեր են խաղում սոցիալական փոխազդեցությունների, կրոնական սովորույթների և առօրյա կյանքի ձևավորման գործում:

Ուժեղ սոցիալական համախմբվածություն. ավանդական հասարակությունները սովորաբար ցուցաբերում են սոցիալական համախմբվածության և համերաշխության բարձր աստիճան: Համայնքային կապերն ամուր են, և անհատները հաճախ ունենում են որոշակի խմբի կամ համայնքի պատկանելության ուժեղ զգացում:

Սահմանափակ տեխնոլոգիական առաջընթացներ. ավանդական հասարակությունները հակված են ապավինել պարզ տեխնոլոգիաներին և գործիքներին: Տեխնոլոգիական փոփոխությունների տեմպերը դանդաղ են, և նորամուծությունները կարող են դիմակայվել կամ զգուշությամբ ընդունվել:

Տնտեսական գոյատևում. Շատ ավանդական հասարակություններ ագրարային են և հիմնված են գոյատևման տնտեսությունների վրա: Մարդիկ հաճախ զբաղվում են ավանդական գյուղատնտեսական պրակտիկաներով՝ բավարարելու իրենց հիմնական կարիքները, և տնտեսական գործունեությունը սերտորեն կապված է տեղական միջավայրի հետ:

Հիերարխիկ սոցիալական կառուցվածք. Ավանդական հասարակությունները հաճախ ունենում են հիերարխիկ սոցիալական կառուցվածք, որտեղ անհատներն ունեն հստակ սահմանված դերեր՝ հիմնված այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են տարիքը, սեռը և սոցիալական կարգավիճակը: Սոցիալական շարժունակությունը կարող է սահմանափակվել, և ակնկալվում է, որ անհատները կհամապատասխանեն սահմանված նորմերին:

Ուժեղ մշակութային ինքնություն. Ավանդական հասարակությունները բնութագրվում են ուժեղ մշակութային ինքնությամբ, որը արմատավորված է ընդհանուր համոզմունքների, արժեքների և գործելակերպի վրա: Մշակույթի պահպանումն առաջնահերթություն է, և կարող է լինել դիմադրություն արտաքին ազդեցություններին, որոնք կարող են սպառնալ ավանդական կենսակերպին:

Սահմանափակ ինդիվիդուալիզմ. Անհատականությունը հակված է ավելի քիչ ընդգծված ավանդական հասարակություններում, համեմատած ավելի ժամանակակից հասարակությունների հետ: Համայնքի հավաքական շահերը հաճախ գերակայում են անհատական ցանկություններից, և գնահատվում է համապատասխանությունը հասարակության նորմերին:

Կրոնական ազդեցություն. կրոնը հաճախ կենտրոնական դեր է խաղում ավանդական հասարակություններում՝ ազդելով ոչ միայն հոգևոր համոզմունքների վրա, այլև առաջնորդելով սոցիալական և բարոյական նորմերը: Կրոնական հաստատությունները կարող են նշանակալից իշխանություն և ազդեցություն ունենալ համայնքի վրա:

Սահմանափակ սոցիալական փոփոխություն. ավանդական հասարակություններում փոփոխությունները հաճախ աստիճանական և պահպանողական են: Մշակութային ժառանգության պահպանումը և հասարակական կարգի պահպանումը գերակա են արագ վերափոխումից:

Բանավոր ավանդույթ. Շատ ավանդական հասարակություններում տեղեկատվությունը փոխանցվում է բանավոր ավանդույթների, այլ ոչ թե գրավոր գրառումների միջոցով: Բանահյուսությունը, առասպելները, պատմվածքները մշակութային արժեքների և գիտելիքների փոխանցման կարևոր միջոցներ են:

2․Թվարկե՛ք ավանդական մի քանի երկրներ: Ձեր կարծիքով Հայաստանը մտնում էր այդ երկրների շարքը:

Նեպալ. Տարբեր էթնիկ խմբերի և ավանդույթների մեջ խորապես արմատավորված պատմությամբ Նեպալը պահպանել է տարբեր ավանդական սովորույթներ և ծեսեր:

Եթովպիա. Եթովպիան ունի երկար պատմություն և բազմազան մշակութային պրակտիկա, և ավանդական տարրերը հաճախ ակնհայտ են նրա արարողությունների, հագուստի և ապրելակերպի մեջ:

Սաուդյան Արաբիա. Վերջին տարիներին արագ արդիականացման ընթացքում Սաուդյան Արաբիան պահպանել է որոշակի ավանդական տարրեր, հատկապես իսլամական սովորույթներին և մշակութային սովորույթներին հավատարիմ մնալու հարցում:

Ճապոնիա. Ճապոնիան հետաքրքիր դեպք է, քանի որ այն ունի ավանդական և ժամանակակից տարրերի խառնուրդ: Ավանդական պրակտիկաները, ինչպիսիք են թեյի արարողությունները, փառատոները և սինտո ծեսերը, գոյակցում են առաջադեմ տեխնոլոգիաների և ժամանակակից ապրելակերպի հետ:

Ներկայացրե՛ք Օսմանյան կայսրության վիճակը նոր ժամանակների սկզբին:Ինչպիսին էր հայերի դրությունը կայսրությունում:

Միլլետի համակարգ. Օսմանյան կայսրությունը գործում էր միլեթի համակարգի ներքո, որտեղ կրոնական համայնքներին (միլլեթներին) տրվեց որոշակի ինքնավարություն իրենց ներքին գործերի կառավարման հարցում: Հայերին, որպես քրիստոնեական միլետ, թույլատրվում էր կառավարել իրենց կրոնական և սոցիալական հարցերը սեփական առաջնորդների միջոցով:

Դհիմմի կարգավիճակ. Մինչ հայերը, ինչպես մյուս ոչ մուսուլմանները, պաշտպանված կարգավիճակ (դհիմմի) ունեին իսլամական օրենքով, նրանք ենթակա էին որոշակի սահմանափակումների և պարտավորությունների: Նրանք վճարում էին հատուկ հարկ (ջիզյա) և բախվում սոցիալական և իրավական անհավասարության։

Տնտեսական դերերը. Հայերը ներգրավված էին տարբեր տնտեսական գործունեությամբ, ներառյալ առևտուրը, արհեստները և գյուղատնտեսությունը: Որոշ հայեր ազդեցիկ պաշտոններ են զբաղեցրել օսմանյան բյուրոկրատիայում և վարչակազմում։

Կայունության և հակամարտությունների ժամանակաշրջաններ. Օսմանյան կայսրությունում հայերի կարգավիճակը ժամանակի ընթացքում տարբերվում էր: Եղել են հարաբերական կայունության և համակեցության ժամանակաշրջաններ, բայց եղել են նաև հակամարտությունների և հալածանքների ժամանակներ, հատկապես քաղաքական և ռազմական ցնցումների ժամանակաշրջաններում:

3․Փաստերով հիմնավորե՛ք, որ Օսմանյան կայսրությունը Նոր դարերում գնալով
թուլանում էր: Տվե՛ք Արևելյան հարցի բացատրությունը:

Երբ սկսվեցին բարենորոգումներ իրականացվել Օսմանյան կայսրությունում։ Ի՞նչ է թանզիմաթը, ինչո՞ւ այն հաջողություն չունեցավ։

Ներկայացրեք Իրանի կառավարման համակարգը: Երբ անկում ապրեց Սեֆյան
արքայատոհմը: Ինչո՞վ է հայտնի Նադիր շահը: Ե՞րբ և ո՞ւմ կողմից է հաստատ-վել Ղաջարների հարստությունը:

Ներկայացրե՛ք ռուս-իրանական հակամարտության արդյունքները XIX դարի առաջին կեսին: Վերհիշե՛ք Հայոց պատմությունից ռուս-պարսկական պատե- րազմների մասին ձեր սովորածը:

Ե՞րբ կնքվեց անգլո–իրանական առևտրական պայմանագիրը և ի՞նչ հետևանք ունեցավ:

Русский язык
  • больших городах (родительный падеж, множественное число, мужской род)
  • многоэтажных зданиях (родительный падеж, множественное число, средний род)
  • тихих улицах (предложный падеж, множественное число, женский род)
  • студенческих столовых (родительный падеж, множественное число, женский род)
  • светлых аудиториях (предложный падеж, множественное число, женский род)
  • университетских библиотеках (предложный падеж, множественное число, женский род)
  • старых журналах (в родительном падеже, множественное число, мужской род)
  • дорогих магазинах (в родительном падеже, множественное число, мужской род)
  • светлых комнатах (в предложном падеже, множественное число, женский род)
  • разных факультетах (в предложном падеже, множественное число, мужской род)
  • современных лабораториях (в предложном падеже, множественное число, женский род)
  • новых общежитиях (в предложном падеже, множественное число, средний род)
  • соседних домах (в предложном падеже, множественное число, мужской род)
  • новых учебниках (в предложном падеже, множественное число, мужской род)
  • молодых семьях (в предложном падеже, множественное число, женский род)
  • сегодняшних газетах (в предложном падеже, множественное число, женский род)
  • хороших квартирах (в предложном падеже, множественное число, женский род)
  • спортивных залах (в предложном падеже, множественное число, мужской род)
  • жарких странах (в предложном падеже, множественное число, женский род)
  • больших словарях (в предложном падеже, множественное число, мужской род)

Мы — архитекторы и строители. У нас есть план нов… город…. Мы строим этот го- род. На карте ещё нет эт…. нов… город…, но мы его очень любим. В эт… город… ещё нет медицинск… институт…, но есть юноши и девушки, которые хотят учиться там. В эт… нов… город… нет консерватор…, но есть молодые музыканты, которые мечтают учиться и выступать там. У нас нет больш… стадион…, но есть замечательные баскетбольная и футбольная команды. У нас нет драматическ… театр… и театр… пер… и балет…, но есть прекрасные балетная и музыкальная школы. Мы приглашаем вас в наш город!

  • нового города (родительный падеж, единственное число, мужской род)
  • нового города (в родительном падеже, единственное число, мужской род)
  • этого нового города (родительный падеж, единственное число, мужской род)
  • нового города (в родительном падеже, единственное число, мужской род)
  • медицинского института (родительный падеж, единственное число, мужской род)
  • этого нового города (родительный падеж, единственное число, мужской род)
  • нового города (в родительном падеже, единственное число, мужской род)
  • нового города (в родительном падеже, единственное число, мужской род)
  • консерватории (родительный падеж, единственное число, женский род)
  • нового города (в родительном падеже, единственное число, мужской род)
  • большого стадиона (родительный падеж, единственное число, мужской род)
  • драматического театра (родительный падеж, единственное число, мужской род)
  • театра оперы и балета (родительный падеж, единственное число, мужской род)
  • нового города (в родительном падеже, единственное число, мужской род)
Без рубрики

Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։

1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։

Գրականություն 8

Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։ Սաստկացող թշնամանքի մթնոլորտին նրա սիրտը չէր ընտելանում։ Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում։ Բայց դա անցնում էր առաջին, երկրորդ, երրորդ հարվածից հետո․ ստանալուց կամ հասցնելուց։Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, որպես կանոն, առաջինը խփում էին իրեն։ Դա այնքան սարսափելի չէր։ Վատը կռվից մնացող քենն էր։ Այդ ոխակալ անվստահության տեւողությանը նրա սիրտը չէր դիմանում։ Ելքը այն էր, որ հակակշիռ թշնամանքով մտասեւեռվեր, թշնամանքի օդով սնվելով՝ իր կորովը տեղը պահեր․․․ Բայց դա ի՞նչ կյանք էր։ Շուրջբոլորը այնքա՜ն ներդաշնակ ու կոպտությունից շեղող բան կար, տղայի միտքը հափշտակող այնքա՜ն գաղտնիք կար ծալ-ծալ բացվող աշխարհի վրա, եւ նա այնքան ցրված էր լինում, այնքան անպատրաստ, զգոնությունը կորցրած այնքան, որ այս անգամ էլ առաջինը խփում էին իրեն։ Եվ շատ դեպքերում պատասխան չէին ստանում։Հիմա այդ կյանքը անցած շրջան էր։ Եթե առաջ կարելի էր անձնական վիրավորվածությանը կարեւորություն այնքան էլ չտալ, կարելի էր մի բան էլ կուլ տալ, ― հիմա ուրիշ էր։ Իր արժանապատվությունը այսուհետեւ իրենից բացի վերաբերելու է նաեւ մեկին։ Հարաբերությունները պարզելու համար ընդամենը երեք-չորս օր ժամանակ կար։ Օր կորցնել չէր կարելի։ Մինչեւ իր աղջկա գալը ինքը պիտի Մեծառեխին կա՛մ ծեծած լինի, կա՛մ աչքի փուշը կոտրած լինի։ Իր աղջկան շենում ծուռ նայող չպիտի լինի։ Իր աղջկա ներկայությամբ իրեն բան ասող չպիտի լինի։«Վերջ, ― ասաց տղան՝ հայելու առաջ դաստակը վիրակապով փաթաթելիս, ― խելոք ենք եղել, ծեծ ենք կերել, ծաղր ենք հանդուրժել ― անցած լինի։ Ձեր արածը ձեզ հալալ լինի ― այսօրվանից՝ վերջ։ Բանաստեղծություն-բան գրելը հետաձգվում է անորոշ ժամանակով»։Նա դժվար հասավ այս որոշմանը։ Երբ մտածում էր աղջկա մասին, համակվում էր վճռականությամբ, բայց վճռականությունից բան չէր մնում աղջիկը մտքում չեղած ժամանակ։ Իսկ երբ վերստին մտաբերում էր, հարկ էր լինում ոգու կորովը շնչի բերել մեռյալ կետից։ Բայց ամառային արձակուրդները մոտենում էին, ամեն ամառ հովեկ աղջիկը արդեն մտքում կար անբացակա եւ մտադրությունը դարձավ վճիռ։Այնինչ մարմնով պատրաստվում էր գարնան սկզբից։ Ակումբի բակից տուն էր քարշ տվել երկու փթանոց գիրերից մեկը ու կպել դրան․․․ Նրա մարզվելը սկզբում, իրոք, նման էր կպչել-մնալու։ Մետաղը հաստոտ ըմբիշի նման իրար չէր գալիս, տղան թպրտում էր ու պարում էր դրա շուրջը, երկաթը տղային ծալում-ծալծլում-հակում էր հողին, ասես ուզում էր կլանել իր պաղ, հոծ ընդերքը։ Տղան գալարվում, բայց պոկ չէր գալիս։ Երկու ելք կար․ կամ պիտի ինքը երկաթին հլու՝ գետինը մտներ, կամ՝ երկաթը գետնից կտրեր։ Երրորդը չկար։ Թողնել գնալը բացառված էր։ Տղան ասում էր ինքն իրեն․ «Ես՝ չէ, երկաթն է ձեռս բռնել, մինչեւ գետնից չկտրվի՝ բաց չի թողնելու։ Պիտի կտրվի»։Նա շատ լավ գիտեր, որ մնացած մի քանի ամսում ուժից չի տրաքվելու, բայց որ երկաթը գլխից վեր հանելու ձեւը պիտի գտնվի՝ դա անկասկած էր։ Այն օրը, երբ ծանրությունը գլխից վեր հանես, իր գորժելու ժամն էր լինելու։ Ծրագրված էր երկու կռիվ։ Նույնիսկ երեքը։ Քանիսը որ անհրաժեշտ եղավ։Հիմա կանգնած է զգեստապահարանի հայելու առաջ, հագած ունի անթեւ շապիկ, բազուկների մկանունքը նորվա ջանքից դեռ փքված են, դաստակը՝ պնդված, եւ կենտրոնացած պատրաստվում է կռվի գնալու մի ոհմակի դեմ եւ հետը գնացող մեկը չունի՝ թիկունքին կանգնի։ Եղբայրը մեծ է, ընկերների ոչ բարով թիկունքը ինքն է, ― այսպես անթիկունք գնալու է նրանց թաղը, ովքեր կռվում են միշտ ոհմակով, միշտ՝ թաղովի, միշտ՝ գեղովի ― նույնիսկ մեկի դեմ։Տղան անուշ մի թախիծով խղճում էր իրեն։ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։«Կինո մի սարքի»,֊ասաց տղան, դուրս եկավ տնից եւ հանգիստ էր։ Կամ վճռական էր։ Կամ արդարությունը իր կողմն էր։ Նա փորձով գիտեր․ երբ մեղավոր է, ինքը թույլ է, նույնիսկ վախկոտ է եւ թեւն է թալուկ, երբ մեղավոր է։ Արդարության մի զորեղ բնազդ նրան կյանքի այս կռվի մեջ դարձնում է երիցս անպետք։ Բայց այսօր իրեն ուժեղ էր զգում։Լավ կլիներ Մեծաբերանի արբանյակները լրիվ կազմով հետը լինեին։ Կտեսնեին՝ դաս կառնեին եւ այս մի կռվով գուցե թե բանը վերջանար։ Նրանք ուժից վախեցող են։ Շուն կռվացնողների նրանց ցեղը մեկի դեմ գնում է երեք հոգով, բայց երկուսի դեմ չորսով չեն գնա, երեքի դեմ տասից պակաս եղան՝ չեն գնա․․․ Թող բոլորով հավաքված կինեն, միայն թե երեք հոգուց ավելի վրա չգան, միայն թե իրենց սազական վարքով թիկունքից քարով չխփեն․․․ Ժամանակից շուտ չխփեն։Կռվի պատրվակ սարքել պետք չէր, իր ներկայությունն իսկ պատրվակ էր։ հարկավոր էր միայն սպասել։ բայց անկամ, անշարժ սպասելուց վճռականությունը կորցնելու վախ կար։ Չէ, տնից առած թափը կոտրելու կարիք չկար։Տղան նայեց կոխ բռնողներին եւ անփույթ թքեց։ Ոչ թե ոտքի տակ, որպեսզի չընկնի մեկնումեկի՝ իր շորւջը գծած ինքնասիրության շրջանի մեջ (ուժեղինն՝ արձակ, թույլինը՝ նեղ), այլ հենց այդպես՝ հեռու եւ անփույթ։ Սա արդեն վերաբերմունք էր նրանց հանդեպ, բայց պակաս թվաց, եւ տղան կոխի կպածներից մեկի գլխարկը ոտի թաթով թռցրեց օդ։ Արարքը այնքան արտառոց էր, որ կոխի մեջ տաքացածներն իսկ նկատեցին։ Եւ իսկույնեւեթ կոխը թողին։Գլխարկի տերը հեւալով նայեց տղային, նայեց իր ընկեր Մեծաբերանին՝ սա ժպտում էր քաջալերիչ։ Գլխարկի տերը սպասում էր շունչը տեղը գա, եւ միջոցը մեր օգտնին եղավ։ Նրա վրա ուժեր վատնելը անիմաստ էր։ Լավ է ուժեղը դեմդ լինի, քան թիկունքիդ, շուրջբոլորդ մի տեղ հածելիս։ Հետո, թիկունքը առավել ապահով կլինի, եթե նրանք վստահ լինեն, որ վերջիվերջո ջարդ են տալու։֊Ինչի՞ ես բերանդ ծռել,֊տղան կանխեց գլխարկի տիրոջ վրա քշելը։֊Ե՞ս,֊ապուշ կտրեց Մեծաբերանը։֊Չէ, մոքիրդ,֊նրանց հանգով ասաց տղան։֊Դե տեղդ կանգնի․․․Կռվելը նրա համար խաղուպար էր, նա ուրախ էր, որ առանց ջանքի գործ է բացվել, բայց մի տեսակ շփոթված էր կամ վիրավորված, որ մարտահրավերի մենաշնորհը խված է ձեռքից։Տղայի սիրտը մի պահ նվաղեց, հետո թունդ առավ, նախահարձակման անծանոթ մի կիրք համակեց նրան։ Առաջին անգամ նա իր կամքով կռիվ էր անում եւ առավելությունը իսկույն զգաց․․․ Ձախ արմունկով հարվածը առավ ու աջով խփեց, պատասխանը ստացավ կողին, բայց թույլ հարված էր։ Թափից հասկացվեց, որ խփողը աչքի առաջ հատուցում ունի, եւ դա նրա ուժը կիսել է։ Նա միշտ խփել է խաղալու նման՝ անփույթ թափով։ Հիմա այդպես չկարողացավ։Հակառակորդի թափը կոտրելը տղային գրեթե բավարարում էր, մնում էր առանց ծեծ ուտելու կռիվը դեպի վախճան տանի։Տղան իրենց օղակողների թիկունքում տեսավ ընկերոջը ու սրտապնդվեց՝ համենայնդեպս կարեկից ունի, նույն պահին էլ մտահոգվեց՝ ընկերոջ դեմ ծեծվել չէր ուզում․ առանց վկայի կերած ծեծը շուտ է մոռացվում։ Օգնություն էլ՝ չէր սպասում։ Ընկերը նույնիսկ կռիվը թափել չէր համարձակվի, նրա չնչին շարժումը անգամ դիտվելու էր պաշտպան կանգնել եւ ոհմակը վրա էր տալու։ Ընկերը դա հասկանում էր։ Ոհմակին պատրվակ էր պետք։ Նրանց առայժմ ետ էր պահում պարագլխի գերազանցության համոզմունքը, այլապես նրանց ինչի՞ն էր պետք պատրվակի պես դատարկ բանը․․․ Այնուամենայնիվ, սառնասրտությունը չէր խանգարի։Տղայի գործը դժվարացավ։ Խնդիրը այն էր, որ շան ծեծ չուտեր եւ ընկերոջը չմղեր հուսահատ քայլի։ Իսկ թե կարենար հավասար կռվել, այդ դեպքում էլ պիտի այնպես գործը տաներ, որ հակառակորդի գերազանցության պատրանքը մնար, եւ պիտի զգույշ, աստիճանաբար կռվելու նրա կամքը մեռցներ։Տղան հարվածներ էր բաց թողնում ուսերին, կրծքին, ինքն էլ խփում կրծքին, ուսերին, վրան իջել էր մի հաշվենկատ թեթեւություն, ճշգրիտ զգում էր հարվածի պահը, հարվածից հաջող խուսափում էր, իսկ հակառակորդը անակնկալից կորցրել էր իրեն, ձեռքերը թափահարում էր թարս ու շիտակ եւ տղան հանկարծ գլխի ընկավ․ նա հավասար կռվի համար պիտանի չէ, նրա ոգին ոհմակի մեջ է, նրա կորովը արթնանում է հակառակորդի քնած ժամին․․․ Տղան զգաց, որ ուզած պահի կարող է չոքեցնել նրան։ Մի կարճ ժամանակ կռվի տարերքը նրան կալավ, հաշտվեց ջարդված քիթուբերանով աղջկա առաջ երեւալու հետ, մտահան արավ ընկերոջը, մի լիասիրտ հարվածի տենչով սիրտը ծուլ ելավ եւ անպաշտպան դեմքի վրա խոյացող ձեռքը փոքրոգաբա՞ր, ընկերո՞ջ համար, թե՞ հայի խղճով՝ վերջին պահին իր թափը կոտրեց ինչ֊որ հրաշքով․․․ Անճիշտ հարվածից սաստիկ ցավ զգաց եւ ասյտեղ կերավ աչքի տակին։ Ուշ բնազդով տղան ափը տարավ աչքին ու ետ ցատկեց գոտեմարտելու նետված դեմինից․․․ Հակառակորդը երեւելի գոտեմարտող էր, եթե բռներ մեջքը կամ ոտքը՝ ինքը կորած էր, անպատիվ ծեծից փրկություն չկար։ Աչքի տակին ստանալով՝ տղան կորցրեց հակառակորդին տարածության վրա պահելու զգոնությունը եւ երբ դեմինը երկրորդ անգամ վրա թռավ մեջքը բռնելու, ելք չտեսնելով՝ տղան բռունցքով, կարճ, դիմահար խփեց ճակատին։ Նետվողը չոքեց, զկռտոցի նման ձայն հանեց, տղան վախից մի պահ քար կտրեց՝ այդ պահին էլ ծոծրակին տվին, եւ այդ հարվածը նրան ազատեց հոգին կեղեքող կապանքներից։ Եւ մինչ վուրհայով վրա կտային, մինչ կռվի քաշված ինքն ու ընկերը կտրորվեին ոտքերի տակ, տղան մի քանի պտույտ արեց օղակի ներսում եւ մի քանիսը վայնասունով մեր քաշեցին։