Հասարակագիտություն

Համագործակցություն, հակասություն և համակեցություն

օրվանից ինչ ֊որ խմբի մեջ են գտնվում և շփվում են իրար հետ։ Մարդկանց շփումները կարող են լինել, հետաքրքրիր կամ անհետաքրքիր, տհաճ կամ հաճելի և այլն։ Մարդիկ կարող են ունենալ հակասություններ կամ հետաքրքրություններ։ Մարդկանց միմիանց նկատմամբ հետաքրքրությունների հիմքում ընկած է նրանց նախասիրությունների, հայացքների և պահանջների ընդհանրությունը։ Այդպիսի հատկանիշներ են նաև արտաքին տեսքը, վարվելաձևը, մտավոր և ֆիզիկական կարողությունները և այլն։ Այս հատկանիշների հիման վրա ձևավորվում է մարդկանց համագործակցությունը, այսինքն՝ որոշակի խնդիր լուծելուն ուղղված համատեղ գործունեությունը։ Արդյունավետ համագործակցության համար էական են ինքնագնահատականը, սեփական և ուրիշների ապրումները ընկալելու ու վերլուծական դիտարկումներ կատարելու ունակությունը։ Համագործակցությունը հիմնականում գործնական հարաբերություն է, բայց կարող է վերաճել բարեկամական, ընկերական հարաբերությունների։ Դա դրական գործընթաց է, բայց կարևոր է, որ ընկերությունը չհանգեցնի մյուսներից առանձնանալուն, ընկերոջը մյուսներից բարձր դասելուն և նրա անթույլատրելի արարքները ներելուն։ Այդպիսի զարգացումը սովորաբար առաջ է բերում հակասութուններ։ Խմբի ներսում ծագած հակասությունները հաղթահարելու համար անհրաժեշտ է հանդուրժողականություն, փոխադարձ հարգանք, ազատ մրցակցություն, հնարավորությունների հավասարություն։ Հակասությունների հաղթահարաման համար պետք է վերլուծել իրավիճակը և գտնել հակասության պատճառը, ազատվել բացասական հույզերից, հստակցենել խնդրի լուծման հնարավոր ուղիները և առաջարկել փոխշահավետ լուծում։ Հակասությունների հաղթահարումը գուցե բոլորի միջև բարեկամական հարաբերություններ չստեղծի, բայց կվերկանգնի գործնական համագործակցությունը և կստեղծի համակեցության միջավայր։ Համակեցության հետ առչվող հասկացություններն են համեստությունը, հավասարակշռությունը, հավատարմությունը, հոգատարությունը և հուսալիությունը։ Համեստությունը սեփական սխալները ընդունելու կարողությունն է, զսպվածությունը և շրջապատի հետ հարաբերություններում հավասարակշռված լինելը։ Հավասարակշռությունը ողջամիտ, զուսպ, կշռադատված և խոհեմ լինելու կարողությունն է։ Հավատարմությունը վստահելի և իր խոսքին նվիրված լինելու հատկությունն է։ Հոգատարությունը սեր և խնամք դրսևորելն է հարազատի, թույլի և բնության նկատմամբ։ Հուսալիությունը հույս ներշնչելու, կայուն և ուժեղ լինելու ունակությունն է։

Оставьте комментарий