Հասարակագիտություն

Մարդու պահանջմունքները

Պահանջմունքը դրդապատճառ է մարդու համար՝ ինչ֊որ բան կատարելու համար։ Պահանջմունքները մարդու տարիքի հետ փոխվում են։ Պահանջմունքները կարող են բաժանվել երկու խմբի՝ նյութական և ոչ նյութական, բայց ավելի տարածված են կենսաբանական, հասարակական և հոգևոր պահանջմունքները։Կենասաբանական պահանջմունքները կենդանիներն էլ ունեն և դրանք են՝ սնունդ, ջուր, ցրտից և շոգից պաշտպանվելը, սերունդներ տալը և այլն։ Մարդիկ այդ պահանջմունքների մեծ մասը ունենում են ծնված օրվանից, բայց դրանք տարբերվում են ուրիշ կենդանիներից։Հասարակական պահանջմունքները պայմանավորված են հասարակության անդամ լինելու և հասարակությունում ապրելու հանգամանաքով։ Յուրաքանչյուր մարդ ցանկանում է հարգանքի արժանանալ և ընդունված լինել մյուսների կողմից, ծանոթանալ և մտերմություն հաստատել օտարների հետ։ Մարդիկ տարբեր եղանակներով են ձգտում դրան օրինակ՝ հարգալից վերաբերվելով կան ընդհակառակը կոպիտ վերաբերվելով։ Կան մարդիկ, ովքեր հանցագործություն էլ կկատարեն իրենց անունը տարածելու համար։Հոգևոր պահանջմունքները շրջակա աշխարհի իմացության պահանջն է։ Դեռևս նախնադարյան մարդիկ էլ են այդ պահանջը ունեցել։ Հակառակ դեպքում մարդիկ չէին կարողանա գործիքներ ստեղծել, սովորել և իմանալ այս աշխարհի մասին, դրա պատճառով չէին կարողանա ստեղծել քաղաքակրթություն և ժամանակակից աշխարհը։ Մարդը ձգտում է ճանաչել շրջակա աշխարհը և ինքն իրեն։