ՖԻԶԻԿԱ

Ֆիզիկա

1.Որ մեծությունն է կոչվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:

Մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է մարմնի լրիվ մեխանիկական էներգիա։

2.Ինչպես է փոխվում ազատ անկում կատարող մարմնի՝ ա. կինետիկ էներգիան;Մեծանում

բ. պոտենցիալ էներգիան;Փոքրանում 

գ. լրիվ էներգիան:Չի փոփոխվում՝ մնում է հաստատուն։

3. Ձևակերպել լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը:Դիմադրության և շփման ուժերի բացակայության դեպքում մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատում՝ պահպանվում։

4. Ինչ պայմանների դեպքում է պահպանվում մարմնի  լրիվ մեխանիկական էներգիան:

քիմիա

Քիմիա

1) Ո՞րն է նյութի քանակի միավորը

Ա) լիտր

Բ)կգ

Գ)մոլ

2)Տարրը գտնվում է երրորդ պարբերության 5-րդ խմբի գլխավոր ենթախմբում։ Ո՞րն է այդ տարրը

Ա)ազոտ

Բ) ֆոսֆոր

Գ) այլումին

Դ) Արսեն

3)Ո՞րն է ածխաթթու գազի բանաձևը
CO2

4)Որու՞մ է պղնձի զանգվածային բաժինը ամենամեծ

Ա)Cu0

Բ)CuCl2

Գ)Cu20

Դ)CuSO4

5)Սահմանել քիմիական երևույթ հասկացությունը։ Առաջարկել առնվազն երկու օրինակ։
Քիմիական երևույթ է կոչվում այն  երևույթը, որի ժամանակ փոխվում է նյութի բաղադրությունը, մի նյութից առաջանում են ավելի նյութեր։

Հանրահաշիվ 8

Պարապունք 26

1․Ինչպե՞ս են բազմապատկվում հանրահաշվական կոտորակները։
Հանրահաշվական կոտորակների արտադրյալը հավասար է մի կոտորակի, որի համարիչը հավասար է համարիչների արտադրյալին, իսկ հայտարարը՝ հայտարարների:

2․Ինչպե՞ս են բաժանվում հանրահաշվական կոտորակները։
Որպեսզի մի կոտորակ բաժանել մյուսի վրա, պետք է համարիչի կոտորակը բազմապատկել հայտարարի կոտորակի հակադարձ կոտորակով: Նույն կանոնը գործում է նաև հանրահաշվական կոտորակների դեպքում

3․Կատարել գործողությունները․
ա)ac/bd
բ)ax/by
գ)12/b
դ)75q/128p
ե)ax^2/15by^2
զ)5x/2by

4․Ձևափոխել հանրահաշվական կոտորակի․
ա)(2a^2b – 2b^3)/ (а^2 + ab)
բ) (2x – 2y)/ xy
գ) 4n
դ) 2b + 2
ե)(x^2 + xy) / (2x^2 – 2y^2)

Պատմություն 8

Առաջադրանք 1

Ռուս-թուրքական 1877-78թթ պատերազմը, Հայկական հարցի միջազգայնացումը/ Հայոց պատմություն, դասագիրք 8-րդ դասարան, էջ 73-79/

  • Պատմել 1877-1878թթ.-ի ռուս-թուրքական պատերազմի ընթացքի մասին:
  • 1877թ․ ապրիլին Ռուսաստանը պատերազմ սկսեց Օսմանյան կայսրության դեմ։ Կովկասյան ճակատում ռուսական զորքերը հարձակման անցան մի քանի ուղղություններով։ Նրանց գլխավոր հարձակվող ուժը 52-հազարանոց կովկասյան կորպուսն էր, որի հրանամատարն էր հայազգի գեներալ Միխայիլ Լոռիս-Մելիքովը ձախղ կողմում կռվում էր Երևանյան ջոկատը, որի հրամանատարը գեներալ Արշակ Տեր-Ղուկասովն էր։
  • աջ թևում ռուսական ուժերը անհայողություն կրելով՝ Տեր-Ղուկասովի ջոկատին դրեց շրջապատման վտանգի մեջ այդ պատճառով էլ նա նահանջի հրաման ստացավ։
  • էրևևթ, հունիսին մոտ տաս հազարանոց թուրքական զորքը մտավ բայազետ։ 23 օր շարունակ տեղի ռուսական կայազորն և շրջակա գյուղերից բազմաթիվ կայեր հետ մղեցին թշնամու բոլոր գրոհները։ եթե չստանաին դրսից օգնություն այլևս անկարելի կլիներ շարունակել դիմադրությունը, քնի որ պաշարները սպառվում էին։Սակայն Տեր-ղուկասովին տեղեկացնելու բոլոր փորձերը ապարձյուն անցան և միայն Սամսոն Տեր-Պողոսյանին հաջողվեց քրդական տարազով անցնել թշնամու կողքով և լուր հասցնել Տեր-Ղուկցովին։ Երևանյան ջոկատը ոգնության հասավ և նրանք ազատագրեցին բայազետը։
  • 1877թ․ աշնանը ռուսական զորքերը պաշարեցին Կարսը, որի գրավումը կրկին հանձնարարվեց հայազգի գենեռալի՝ Հովհանես Լազարևին։ Նոյեմբերի 6-ին հայ կամավորների առաջապահ ջոկատը փայլուն հաղթանակ տարավ, իսկ1878թ․ փետրվարին թորքերը հանձնեցին Կարինը և Սև ծովի առափնյա մի քանի շրջան։
  • Սահմանել ‹‹Հայկական հարց››‹‹Արևելյան հարց››հասկացությունները:
    Ըստ խորհրդահայ պատմագրության՝ Հայկական հարցը ասպարեզ է իջել որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս 1877-1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմից հետո։ Ըստ հայկական ազգային պատմագիտական թևի ներկայացուցիչների՝ Հայկական հարցն առաջացել է այն ժամանակ, երբ Հայ ժողովուրդը զրկվել է իր Հայրենիք Հայաստանում սեփական ազգային, անկախ, միացալ և ամբողջական պետականություն ունենալու հնարավորությունից։ 
  • Համադրել Հայկական հարցը Սան-Ստեֆանոյի պայմանագրում և Բեռլինի կոնգրեսում:
    1878թվականին փետրվարի 19-ին կնքվեց ռուս-թուրքական հաշտության Սան Ստեֆանոյի պայմանագիրը։ Սան Ստեֆանոյի պայմանագրով միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ ձևակերպում ստացավ Հայկական հարցը։ Պայմանագրի 16-րդ հոդվածով սուլթանական կառավարությունը պարտավորվում էր ռուսների գրաված և Թուրքիայի վերադարձվող հայկական գավառների բարեփոխումները անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ Այդ միջազգային փասթաթղթում գործածվել է Հայաստան բառը։ Սան Ստեֆանոյի պայմանագիրն ամրապնդում էր Ռուսաստանի դիրքերն Արևմտյան Հայաստանում։ 1878թ. հունիսին Բեռլինում գումարվեց վեհաժողովը ռուս-թուրքական հաշտության պայմանները վերանայելու նպատակով։ Հայերի պահանջները վեհաժողովին ներկայացնելու համար Մկրտիչ Խրիմյանի կամ Խրիմյան հայրիկի գլխավորությամբ կազմվեց հատուկ պատվիրականություն։
  • Փորձիր  ներկայացնել  Հայկական հարցի լուծման քո տարբերակը :
  • ‹‹Մկրտիչ Խրիմյան.Երկաթե և թղթե շերեփը››
  • Բեռլինի վեհաժողովից հետո Մկրտիչ Խրիմյանը շատ պատկերավոր ներկայացրել է հայ պատվիրականության անհաջողության պատճառը «Գնացի Եվրոպա՝ ձեզ ազատություն բերելու և ի՞նչ տեսա այնտեղ. Բեռլինում պղնձե կաթսա էր դրված մեջը լիքը հարիսա։ Գալիս էին զանազան ազգերի պատվիրականներ երկաթե շերեփներով և հարիսայից վերցնում ու գնում… Մի աղեսաթուղթ ունեի ձեռքիս, այն թրջվեց և հարիսայի մեջ մնաց, ուստի և եկած եմ այսպես դատարկաձեռն, շերեփների մասին մտածե՛ք։
  • Եվ մի առիթով Մկրտիչ Խրիմյանն ասել է«Կոնգրեսի դռան վրա գրված էր ՝ իրավունքը ուժովի է, քաղաքագիտությունը գրություն չունի, իրավունքն սուրի ծայրին է, Հայաստանցինե՛ր, սիրեցե՛ք երկաթը, ձեր փրկությունը երկաթով կլինի»։

Առաջադրանք 2

Դասարանական-Ազատագրական խմբակները և կազմակերպությունները/Հայոց պատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ80-82/

Գրավոր ներկայացրու 19-րդ դարի 70-90-ական թթ.-ի ազատագրական խմբակների, կազմակերպությունների առաջացման պատճառները, ընթացքը, նշանակությունը:
Հայ ազատագրական պայքարի պատճառով ստեղծվեցին բազում գաղտնի խմբեր և կազմակերպություններ։ Խմբերը նպատակ էին դրել հասնելու Հայաստանի ազատագրությանը, նրա երկու հատվածների միավորները։ Համեմատիր հայկական կուսակցությունների և հայդուկային շարժման առաջացման պատճառները:Ֆիդայական շարժումը, թուրքական բռնատիրության դեմ արևմտահայերի ազգային-ազատագրական զինված պայքարի ձև է: Ձևավորվել է XIX դ. 80-ական թթ. կեսին: Սկզբնական շրջանում հստակ քաղաղաքական նպատակներ չուներ: Խնդիրն էր պաշտպանել հայ բնակչությանը թուրք հարստահարիչների ոտնձգություններից, վրեժխնդիր լինել նրանց կամայականություններին ու չարագործություններին զոհ դարձող արևմտահայ աշխատավորի համար:Հայ ազատագրական պայքարը կազմակերպելու նպատակով ստեղծվեցին բազմաթիվ գաղտնի խմբակներ ու կազմակերպություններ։ Այս խմբակները նպատակ էին դրել հասնելու Հայաստանի ազատագրությանը, նրա երկու հատվածների միավորները։ XIX դ․ 70-80-ականն թթ․ հայ ժողովուրդը հայտնվել էր սոցիալ-տնտեսական ու քաղաքական ծանր պայմաններում։Տարբերությունն այն է, որ հայ ազատագրական պայքարի պատճառն այն է, որ ժողովուրդը հայտնվել էր սոցիալ-տնտեսական ու քաղաքական ծանր պայմաններում, իսկ մյուսներն ուզում էին  պաշտպանել հայերին թուրքերի ոտնձգություններից։Համեմատիր հայկական կուսակցությունների և հայդուկային շարժման առաջացման պատճառները:

Տանը

Հայ ազգային կուսակցությունները, հայդուկային շարժումը/ Հայոց պատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ 83-90/

  • Ներկայացրու, համեմատիր հայկական կուսակցությունների և հայդուկային շարժման առաջացման պատճառները:
  • Հայաստանի ազատագրության համար պայքարն ավելի արդյունավետ մղելու համար անհրաժեշտ էր քաղաքական կազմակերպվածության ավելի բարձր մակարդակ, քանի որ ազատագրական խմբակների հնարավորությունները սահմանափակ էին։ Սկսվեց խմբակների և միությունների միավորման գործընթաց, որն էլ հանգեցրեց ազգային– քաղաքական կուսակցությունների առաջացմանը։ Կուսակցությունների ձևավորմանը մեծապես նպաստեց նաև Հայկական հարցի միջազգայնացումը, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայում և Ռուսաստանում հեղափոխական, ժողովրդավարական ու ազգայնական շարժումների ծավալումը:Սուլթան Աբդուլ Համիդ II–ի հաստատած արյունալի վարչակարգի դեմ հայ ժողովուրդը դուրս եկավ ազատագրական պայքարի ։ Արևմտահայ գյուղացին ինքնաբուխ ծավալեց անհատական, պարտիզանական շարժում, որը ստացել է հայդուկային կամ ֆիդայական անվանումը: Արևմտյան Հայաստանում հայդուկային շարժման հանդես գալը պատահական երևույթ չէր։ Այն հետևանք էր արևմտահայության քաղաքական և սոցիալ– տնտեսական ծանր վիճակի:Կարծում եմ, որ հայկական կուսակցությունների և հայդուկային շարժման առաջացման պատճառները որոշ չափով նման էին իրար: Նրանք այդ կերպ փորձում էին նպաստել Հայաստանի ազատագրական հարցին և հայերի վիճակին:
  • Անդրանիկ Օզանյան, Գևորգ Չավուշ, Հրայր Դժոխք, Աղբյուր Սերոբ և Սոսե/ ռադիոնյութի պատրաստում որևիցե մեկի մասին/
  • Սոսե Մայրիկը  հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է,նա Աղբյուր Սերոբի կինը: Ծնվել է 1865թ. Սոխորդ գյուղում: 13 տարեկանում ամուսնացել է Խչեենց Սերոբի՝ ապագա նշանավոր ֆիդայի Սերոբ Աղբյուրի հետ։ 1890-ականերին Սերոբը պանդխտության է մեկնում, իսկ Սոսեն Հակոբ զավակի հետ մնում է գյուղում։ 1895թ., երբ Սերոբը վերադառնում է Խլաթ և սկսում քարոզել «Տղաք, առանց հացի մնացեք, առանց զենքի մի մնաք», Սոսեն նրա կողքին էր: Ֆիդայիների սկզբունքներից մեկն էր չամուսնանալ, իսկ նախապես ամուսնացած լինելու պարագայում՝ հեռու մնալ ընտանիքներից։ Սակայն, Սոսեն մնացել է ամուսնու հետ։ 1899թ. Սերոբի թաքնվում է Գելիեգուզան գյուղում, բայց մի դավաճան մատնում է Սերոբին և նրա ծխախոտի մեջ թույն դնելով՝ թունավորում: Երբ թուրքերը պաշարում են գյուղը, Սերոբն այնքան տկար էր, որ ոտքի վրա չէր կարող մնալ։ Սոսեն ամուսնուն թևանցուկ գյուղից հանում է դուրս՝ դեպի մոտակա լեռը։ Կնոջ օգնությամբ Սերոբն ութ ժամ անընդմեջ կռվում է թշնամու դեմ։ Երբ թուրքական գնդակից զոհվում է Սերոբը` Սոսեն անմիջապես նրա ձեռքից վերցնում է հրացանը և շարունակում կռվել։ Այս մարտում զոհվում է նաև Սոսեի և Սերոբի անդրանիկ որդին՝ Հակոբը։ Սոսեն շարունակել է կռիվը։ Անհավասար մարտում թուրքերին հաջողվեց գրավել լեռնալանջը, կտրել անկենդան Սերոբի գլուխը և որպես ավար՝ տանել իրենց հետ։ Գրեթե անկենդան Սոսեին թուրքերը նետեցին Բաղեշի բանտ։ Ազատվելուց հետո Սոսեն անցնում է Կովկաս, ապա՝ Պոլիս և վերջապես հաստատվում Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ էլ վախճանվում է։
  • Ներկայացրու, հիմնավորիր արդի շրջանում որևիցե քեզ համար ընտրելի մի կուսակցություն:
  • Քո շրջապատում փորձիր գտնել Արցախյան ազատագրական պայքարի մասնակից, հարցազրույցի միջոցով պարզի նրա մղած պայքարի պատճառների, ընթացքի, խնդիրների, հետևանքների կարևորության մասին/կարող է լինել նաև ռադիոնյութ, տեսաֆիլմ:
  • «Հայկական բանակի դարավոր պատմությունը»
  • Հայաստանի Հանրապետության բանակի սպայական կազմը հիմնականում ռուսական զինվորական գիմնազիաներ ավարտած, Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած կադրեր էին։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1917 թվականի դեկտեմբերի 13-ի կովկասյան բանակի գլխավոր հրամանատարի 136 հրամանով արտոնվում է հայկական կորպուսի ստեղծումը, որն էլ հետագայում դարձավ Հայկական ազգային բանակի կորիզը։
  • Ընտրիր որևիցե մի երկիր, պատմիր այդ երկրի բանակի առանձնահատկությունների մասին:
  • Ռուսաստանի Պետդուման բանակում ծառայության մասին օրենքում փոփոխություն է մտցրել, որի համաձայն` միգրանտները նույնպես պարտավոր են ծառայել ռուսական բանակում, եթե նույնիսկ նախկինում` մինչ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը, արդեն ծառայել են իրենց հայրենիքում:
  • Բացի այդ, ռուսական բանակում պարտավոր է ծառայել նաեւ երկքաղաքացիություն ունեցող երիտասարդը, անկախ նրանից՝ մյուս երկրում ծառայել է, թե` ոչ:
  • Այս նոր օրենքը ուժի մեջ է մտնում օգոստոսի 1-ից:
  • Ռուսաստանը մտադիր է գոնե նախկին օտարերկրացիների հաշվին լուծել զինակոչիկների դեֆիցիտի հարցը:
  • Ռուսական բանակում ծառայում են 18-27 տարեկան, առողջական խնդիրներ չունեցող բոլոր երիտասարդները: Ծառայության ժամկետը տասներկու ամիս է:
  • Փորձագետների կարծիքով՝ այս նորամուծության շնորհիվ Ռուսաստանում զինակոչիկների թիվը կավելանա 50 հազարով: Ռուսաստանցի պատգամավորները համոզված են, որ եթե երիտասարդը ինքնակամ ստացել է երկրի քաղաքացիություն, ուրեմն` պարտավոր է ծառայել բանակում:
  • Այս օրենքն առաջին հերթին վերաբերում է ԱՊՀ-ի երկրներից ներգաղթածներին: Սակայն ռազմական փորձագետները հոռետես են եւ հիշում են, որ, օրինակ, Խորհրդային Միությունում ուզբեկներն ու ղրղըզները մեծամասամբ ծառայում էին շինարարական ջոկատներում:
  • Ի դեպ, Ռուսաստանում գոյություն չունի պրոֆեսիոնալ բանակ, եւ ռազմական գործողությունների ժամանակ պատերազմում են մեծամասամբ 18-19 տարեկան երիտասարդները:
Без рубрики

Բացատրել Ի՞նչ եք հասկանում արժեք ասելով:

Արժեք բառը ասելով հասկանում եմ , որ ինչ որ բան կա, որ մեծ նշանակություն ունի մարդկային կյանքի համար, օրինակ` երջանկությունը, ազնվությունը և այլն։


Թվարկեք մի քանի կարևոր արժեքներ:

Երջանկություն, բարիություն, ազնվություն։


Ձեր կարծիքով այս կամ այն արժեքը  գնահատելու, կարևորելու համար անհրաժեշտ է արդյոք գիտելիքների որոշակի պաշար կամ կենսափորձ:

Այո, որովհետև առանց այս երկուսի մարդը չի կարող իր ճիշտ վճիռը կայացնել և գնահատել տվյալ մարդուն


Թվարկեք արժեքներ, որոնք չեն կորցնի իրենց նշանակությունը:

Նույն այս ամենը, որովհետև կարծում եմ, որ սրանք են ամենակարևորները։

Երջանկություն, բարիություն, ազնվություն։