Աշխարագրություն

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

  1. Ներկայացնե՜լ Արևմտյան Եվրոպայի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
    Արևմտյան Եվրոպայի ափերը ողողում է Անտլատիան օվկիանոսը։
    Արևմտյան Եվրոպայի երկրներն են Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Լիխտեինշտայն և Շվեյցարիա
  2. Համեմատե՜լ Մեծ Բրիտանիայի և Գերմանաիայի տնտեսության զարգացման նախադրյալները։
    Մեծ Բրիտանիայի զարգացման նախադրյալներն են դրա տնտեսաշխարհագրական դիրքը և կլիման։ Եվրոպայի զարգացած երկրների հետ հաստատված է ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցություն։ Նրա ափերով են անցնում դեպի աշխարհի տարբեր ծայրերը ձգվող ամենաբանուկ ուղիները։ Մեծ Բրիտանիան հարուստ է նավթի, գազի, քարածխի, երկաթի և գունավոր մի շարք մետաղների հանքավայրերով։ Զով ամառն ու մեղմ ձմեռը բարենպաստ պայմաններ են ստեղծում գյուղատնտեսության և անասնապահության համար։

    Գերմանիայի ռեսուրսները շատ չեն, բայց աչքի են ընկնում բազմազանությամբ։ Երկրի հյուսիսում Հյուսիս֊գերմանական դաշտավայրն է, որի ծովափնյա մասը զբաղեցնում են մարշերը։ Դրանց բերրի հողերը և խոտածածկ մարգագետինները նպաստավոր են ինտեսիվ բուսաբուծության և բարձր մթերատու անասնապահության համար։ Հարավային շրջանները զբաղեցնում են ցածր լեռները և Բավարական Ալպերը։ Դրանք տրանսպորտային ուղիների անցկացման տեսանկյունից շատ հարմար են, քանի որ մասնատված են լեռնահովիտներով։ Գերմանիայի հիմնական հանքային հարստությունը քարածուխն է։ Կան նաև կալիումական և կերակրի աղի, երկաթի, ուրանի և բազմամետաղների պաշարները, սակայն դրանց արդյունահանումը հաճախ տնտեսապես ձեռնտու չի լինում։ Կլիմայական պայմանները բարենպաստ են բարեխառն գոտուն բնորոշ մշակաբույսերի աճեցման համար։ Գետերը շատ են և ջրառատ։ Խոշոր գետերը՝ Հռենոսը, Էլբան, Մայնը նավարկելի են և ջրանցքներով միացած են ինչպես միմիանց, այնպես ել Հյուսիսային և Բալթիկ ծովերին։
  3. Բնութագրե՜լ Հարավային Եվրոպայի բնական պայմանների առանձնահատկությունները։
    Հարավային Եվրոպայի երկրները գտնվում են Միջերկրական ծովի ափին՝ թերակզղիներում և կղզիներում։ Տնտեսաաշխարհագրական տեսակետից ունի մի շարք առանձնահատկություններ՝ այն գտնվում է Եվրոպայից Ասիա, Աֆրիկա և Ավստրալիա, ինչպես նաև Կենտրոնական և Հարավային Ամերիկա ձգվող գլխավոր ծովային ճանապարհների վրա։ Հարավային Եվրոպայի երկրները ունեն նաև հարմար քաղաքաաշխարհագրական դիրք, որը պայմանավորված է Միջերկրական ծովի և Միջին Արևելքի երկրների մոտ լինելով։ Հարավային Եվրոպայի որոշ պետություններ առանձնահատուկ են նրանով, որ դրանք քաղաք-պետություններ են, չունեն գյուղական շրջաններ։ Դրանք հարուստ չեն բնական ռեսուրսներով և արդյունաբերությամբ, բայց ունեն բարձր կենսամակարդակ։
    Հարավային Եվրոպայի երկրերը աղքատ են անտառային ռեսուրսներով։ Անտառները հիմնականում տարածված են Ալպերում, Պիրենեյներում, Ստարա Պլանինայում, Դինարյան լեռներում։ Հարավային Եվրոպայի երկրների հանգստի և զբոսաշրջության ռեսուրսները բացառիկ հարուստ են։ Դրանք աղի և տաք ծովերն են, հազարավոր կիլոմետրերով ձգվող ավազոտ լողափերը, բնական գեղատեսիլ լանդշաֆտները, հանքային ջրերը, ծովային և լեռնային բազմաթիվ առողջարանները, ալպինիզմի և դահուկային սպորտի տեղանքները։ Ծովային նավահանգիստներում կառուցված են խոշոր և ժամանակակից պողպատաձուլական կոմբինատներ։ Հատուկ նշանակություն ունի միջերկրածովյան դիրքը, ինչպես նաև մեծ դեր է կատարում Ջիբրալթարի նեղուցը, որը կապող օղակ է, հիմնական ծովային ելք դեպի բաց օվկիանոս։ Դա նպաստում է մերձափնյա խոշոր արդյունաբերական համալիրների ձևավորմանը և զարգացմանը՝ ներմուծող հումքի, և հատկապես՝ նավթի բազայի վրա։          
  4. Ներկայացնե՜լ Ֆրանսիայի բնակչությունը/ կրոն, ազգային կազմ, ուրբանիզացիայի մակարդակ, տարաբնակեցում/։
    Իր 67 միլիոն բնակչությամբ Ֆրանսիան 20-րդ ամենաշատ բնակչություն ունեցող երկիրն է աշխարհում։ Ներկայումս ենթադրվում է, որ Ֆրանսիայի բնակչության 40% կազմավորվել է ներգաղթյալներից՝ հիիմնականում Ալժիրից, Մարոկկոյից և Թուրքիայից։ Ֆրանսիայի ամենամեծ քաղաքներն են բնակչությամբ և տարածքով՝ Փարիզը, Լիոնը, Մարսելը,  Թուլուզը,  Բորդոն, Լիլը, Նիցցան,  Նանտը, Ստրասբուրգը և Ռենը։ Բազմամյա քաղաքական խնդիր է մնում գյուղերի վերաբնակեցումը։ 
    Ֆրանսիայի պետական լեզուն ֆրանսերենն է, որը Ռոմանական լեզու է և առաջացել է լատիներենից։
    Ֆրանսիան համարվում է աշխարհիկ պետություն, և կրոնական ազատությունը համարվում է սահմանադրական իրավունք։ Ֆրանսիայում կրոնական քաղաքականությունը հիմնված է Լաիցիզմի վրա, որը հստակ տարանջատում է եկեղեցուն պետությունից և հասարակական կյանքը համարվում է աշխարհիկ կյանք։ Հռոմեական կաթոլիկությունը եղել է Ֆրանսիայի հիմնական կրոնը։ Այստեղ դավանում են նաև բողոքականություն, մուսուլմանություն, բուդդիզմ և այլն։
  5. Բնութագրե՜՜լ Արևելյան Եվրոպայի տնտեսության ճյուղային կառուցվածքը։
    Արևելյան Եվրոպայում զարգացած է մետաղաձուլությունը, տրանսպորտ և հանքարդյունաբերությունը։
  6. Ներկայացնե՜լ ՌԴ-ի բնական ռեսուրսների տեղաբաշխման առանձնահատկությունները։ Նշե՜լ բնական ռեսուրսների տարածման գլխավոր շրջանները։
    Բնական ռեսուրսների մեծ մասը տեղակայված է Սիբիրում և Հեռավոր Արևելքում։ Երկաթի պաշարները կուտակված են Կուրսկում։ Ոսկու պաշարներով առանձնանում են Մագադանի մարզը և Յակուտիայի հանրապետությունը։ Պղնձի և Նիկելի Հարուստ պաշարներով աչքի է ընկնում ՈՒրալը իսկ ալմաստի պաշարներով՝ Արխանգելսկի մարզը։ Ածխի կարևորագույն հանքներն են Կուզնեցկի ավազանը, Պեչորայի և Լենայի ավազաննարը և Ռոսոովի մարզը։ Նավթի հարուստ պաշարներով հռչակված են Սուրգուտի, Նիժնեվարտովսկի և Սամոտլորի հանքավայրերը։ Գազի հանքերով աչքի է ընկնում Արևմտա սիբիրական հարթավայրը։ Քիմիական հումքով հայտնի են Վերին Կամայի հանքավայրերը և Կոլա թերակղզին։
Հանրահաշիվ 8

Պարապմունք 30

  1. Ո՞ր արտահայտությունն է կոչվում ռացիոնալ:
    Ռացիոնալ արտահայտություն կոչվում է այն արտահայտությունը, որում մի քանի հանրահաշվական կոտորակներ միացված են թվաբանական գործողությունների նշաններով:

2. Պարզեցնել ռացիոնալ արտահայտությունը.

ա) bc+ac+ab
բ) 5-5x+15x2

3. Արտահայտություններից որո՞նք իմաստ չունեն.

3-րդը) a2+b2-2ab / (x-5)2-x2-25+10x

4.x-ի ինչպիսի թվային արժեքի համար հանրահաշվական կոտորակի արժեքը հավասար է 0-ի.

ա) 2
բ) -4
գ) 2
դ) -2,5
ե) -1

5. Գտնել արտահայտության արժեքը, երբ x=2

ա) 1
բ) 5
գ) -2/7
դ) -4

6. Հաշվել արտահայտության արժեքը.

ա) 10/3
բ) -237/25
գ) -5/3