Հայոց լեզու 8

Հայոց լեզու, 18.12-22.12

1.Տրված կապերի հետ գործածիր երկուական գոյական:

Բացի – բացի տղայից, սեղանից բացի
առթիվ – օրվա առթիվ, ծննդյան առթիվ
առանց – առանց պայուսակի, առանց հայրիկի
նախքան – նախքան մեքենան, նախքան ընտանիքը
վերաբերյալ – գրքի վերաբերյալ, թեմայի վերաբերյալ
օգտին – պետության օգտին, կրթության օգտին
փոխարեն – աշխատողի փոխարեն, ընկերոջ փոխարեն
հանուն – հանուն ազատության, հանուն գիտության
մինչ – մինչ դատավարությունը, մինչ ամուսնությունը
նկատմամբ – ընտանիքի նկատմամբ, կենդանու նկատմամբ
վրա – ձիու վրա, դանակի վրա
համաձայն – համաձայն փաստաթղթերի, պայմանագրի համաձայն



2. Նախադասությունների մեջ ընդգծված ետադրությամբ կառույցները փոխարինիր հոմանիշ նախադրությամբ կառույցներով:
ա) Նա, հանգամանքներին չնայելով – պատճառները անտեսելով պնդում էր իրենը։
բ)  Զինվորները առյուծի պես – ասլանի նման կռվեցին հայրենիքի համար։
գ) Տնօրենը իր հրամանի համաձայն – կարգադրության համաձայն ազատեց կարգազանցին։
դ) Պետական մակարդակով սովյալների օգտին – հոգուտ աղքատների գումար հանգանակեցին։
ե) Խոսքը սկսելուց առաջ – ծագելուց առաջ  պետք է հստակեցնել ասելիքը։
զ) Հավատի համար – Հանուն դավանանքի պայքարը հաղթությամբ պսակվեց։
է) Թշնամիների դեմ – Ոսոխներին հանդիման անհավասար պայքարում մարտիկները քաջաբար կռվում էին։



3. Շարքում առանձնացրու նախադրություններն ու ետադրությունները:

Ի դեմս,, պես, հանուն, հանձին, բացառությամբ, նկատմամբ, չնայած, առթիվ, հանդերձ, անկախ, համար, հեռու, դեպի, ներքո, հօգուտ, վերաբերյլ, նման, որպես, մինչև, բացի :

Նախադրություններ – Ի դեմս, հանուն, հանձինս, առանց, որպես, բացառությամբ, չնայած, անկախ, դեպի, հօգուտ, մինչև, բացի։

Ետադրություններ – նկատմամբ, առթիվ, պես, համար, հեռու, ներքո, հանդերձ, նման։

4.Յուրաքանչյուր շարքում ընդգծի՛ր կապը։

Երբ, բացի, որովհետև, այնտեղ
մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
վրա, որևէ, և, մյուս
ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
հանուն, անուն, այնքան, սույն։

Հասարակագիտություն

Ինչ է արժեքը: Մարդը որպես արժեք

Ամենաբարձր արժեքը մարդն է և մարդկային կյանքը։ Մարդն իր ողջ կյանքի ընթացքում փորձում է հասկանալ կյանքի իմաստը։ Մարդը որպես արժեք ներկայանում է իր կատարած բարի գործերով, իր ընդհանրական կերպարով թե՛ ընտանիքում թե՛ արտաքին աշխարհում։ Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է իր խոսքով և գործով տարածել հույս, հավատ բարություն, կարեկցանք և սեր։ Մարդու արժեքային համակարգը որոշվում է նաև միջանձնային հարաբերություններում, թե նա ինչպես է վերաբերվում դիմացինին։ Դիմացինին աջակցելը և օգնելը թույլ է տալիս մարդուն ինքն իրեն ճանաչել այլ տեսանկյունից՝ ձեռք բերելով ինքնավստահություն և ինքնագնահատում։

English

Rewrite the sentences in passive voice

  1. He opens the door. – The door is opened by him.
  2. We set the table. – The table is set by us.
  3. She pays a lot of money. – A lot of money is paid by her.
  4. I draw a picture. – A picture is drawn by me.
  5. They wear blue shoes. – Blue shoes are worn by them.
  6. They don’t help you. – You are not helped by them.
  7. He doesn’t open the book. – The book is not opened by him.
  8. You do not write the letter. – The letter is not written by you.
  9. Does your mum pick you up? – Are you picked up by your mum?
  10. Does the police officer catch the thief? – Is the thief caught by the police officer?
Գրականություն 8

Նա վեր թռավ քնից միանգամից: Ժամը չորսն էր. դա այն պահն էր, երբ հայրը միշտ արթնացնում էր իրեն`միասին կթելու կովերը: Զարմանալիորեն պահել էր իր մանկության օրերի սովորությունը: Հիսուն տարի անց, երբ հայրն արդեն երեսուն տարի էր չկար, արթնանում էր ճիշտ ժամը չորսին: Նա թեև վարժվել էր շուռումուռ գալուց հետո քնել նորից, բայց այդ օրը Ս. Ծնունդ լինելով՝ աչքին քուն չէր գալիս:

Реклама

about:blank

Ի՞նչն էր նրան դրդում արթուն մնալ այդ գիշեր. մտքով ետ գնաց ժամանակի խորքը, մի երևույթ, որն հաճախ էր կրկնվում նորերս: Տասնհինգ տարեկան էր ու դեռևս ապրում էր հոր ագարակում: Սիրում էր հորը, թեև դա չէր ընկալել մինչև Ս. Ծնունդին քանի օր մնացած մի գիշեր, երբ ակամայից ունկնդիր եղավ հոր խոսքերին՝ ուղղված մորը.

– Մերի, չեմ սիրում Ռոբին արթնացնել առավոտը շուտ: Տղան աճում է արագ, պետք ունի քնի ու հանգստի: Պիտի տեսնես, թե որքան խորն է քնում: Երանի կարողանայի գործն անձամբ տնօրինել:

– Ադամ, դու հո չես կարող մենակ ամեն բան անել,- լսեց մոր զրնգուն ձայնը,- հետո, նա արդեն երեխա չէ, ժամանակն է, որ օգնի քեզ:

– Հա,- պատասխանեց հայրը դանդաղելով,- բայց նրան արթնացնելուց նեղվում եմ:

Այս խոսքերը լսելիս, մի ներքին ձայն հուշեց նրան, որ հայրը սիրում է իրեն: Ելնելով հարազատության զգացումից, նա երբևէ չէր մտածել այդ ուղղությամբ: Ոչ հայրը, ոչ էլ մայրը չէին արտահայտում իրենց սերը երեխաների նկատմամբ: Այդպիսի նրբությունների ժամանակ չկար, ագարակի աշխատանքը կլանում էր նրանց ուշքն ու միտքը:

Հիմա, երբ գիտեր՝ հայրը սիրում է իրեն, առավոտյան այլևս չպիտի ժամանակ կորցներ կամ ստիպեր հորը կրկին արթնացնելու իրեն: Այդ օրվանից, նա վեր էր կենում, կույրի պես խարխափելով՝ հագնվում. աչքերը փակվում էին, բայց, այնուամենայնիվ, վեր էր կենում:

Եվ, տասնհինգ տարեկան հասակում, երբ Ս. Ծնունդին նախորդող օրվա երեկոյան պառկեց քնելու, սկսեց մտածել վաղվա տոնական օրվա մասին: Չունևոր լինելով՝ նրանց ողջ ուրախությունը իրենց ձեռքով բուծած հնդկահավն ու մոր պատրաստած աղած մսով կարկանդակն էր: Քույրերը ձեռագործ նվերներ էին պատրաստում, իսկ հայրն ու մայրը գնում էին պետքական իրեր. գուցե, ոչ միայն գործի հագուստ, այլ երբեմն՝ նաև գրքեր: Ինքն էլ տնտեսում և յուրաքանչյուրի համար գնում էր նման բաներ: Իսկ այս անգամ ցանկանում էր հոր համար ավելի մեծ նվեր անել: Տաս-սենտանոց իրերի խանութից արդեն գնել էր մի փողկապ և մինչև անկողին մտնելը դա համարում էր բավական հարմար մի նվեր:

-Հայրի’կ,- հարցրել էր մի անգամ, երբ փոքր էր,- ի՞նչ է մսուրը:

-Դա հենց գոմն է,- պատասխանել էր հայրը,- ինչպիսին մերն է:

Ուրեմն Քրիստոսը ծնվել էր գոմում, և գոմ էին եկել մոգերը…

Մտքերը նրան հանգիստ չէին տալիս: Իսկ ինչո՞ւ ինքն էլ, հենց գոմում, անակնկալ չմատուցի հորը՝ նվերի անվան տակ: Նա կարող է արթնանալ ժամը չորսից շուտ, ծածուկ գնալ գոմ ու սկսել կիթը: Ամեն ինչ կանի մենակ, կկթի, կմաքրի, և երբ հայրը գնա աշխատելու կտեսնի եղածն ու կանրադառնա, թե ում ձեռքի գործն է: Հայացքն հառած աստղերին, նա մտքում ծիծաղեց յուրովի: Այդպես էլ կանի՝ անաղմուկ:

Երևի թե քսան անգամ բացեց աչքերը, վառեց լուցկին ու նայեց իր հնացած ժամացույցին՝ կես գիշեր, մեկն անց կես, երկու: Վերջապես քառորդ ժամ մնացած երեքին՝ վեր կացավ ու հագնվեց: Անձայն ցած իջավ փայտե սան-դուղքներով ու կամացուկ դուրս սպրդեց տնից: Կովերն նայում էին իրեն քնատ ու զարմացած աչքերով: Նրանց համար էլ, դեռ շուտ էր:

Ինքը երբեք մենակ չէր կթել կովերին, սակայն դա այնքան էլ խրթին չէր թվում հիմա, որովհետև անվերջ մտածում էր հորը անանկնկալ մատուցելու մասին: Ամեն օրվա պես, հայրը կարթնացնի իրեն և, մինչև ինքը շորերը հագնի, կգնա գոմ նախապատրաստելու աշխատանքը՝ կբացի դուռն ու կմոտենա վերցնելու երկու դատարկ թիթեղե մեծ կաթնամանները: Բայց դրանք արդեն լցված կլինեն կաթով ու դրված կաթնատանը:

– Էս ի՞նչ է, գրողը տանի,- կբացականչի հայրը զարմացած:

Նա ժպտաց ու շարունակեց կթել եռանդով. կաթը երկու շիթառատ հոսքով լցվում էր դույլի մեջ փրփրալից ու բուրումնավետ:

Կթելու նախկին դժվար գործողությունը կատարվում էր շատ ավելի դյուրին: Դա, այժմ, իր մեջ պարունակում էր ավելի մեծ խորհուրդ. դա նվեր էր իրեն սիրող հոր համար: Չհասկացավ, թե ինչպես ավարտեց աշխատանքը: Երկու կաթի ամանները լցված էին բերնեբերան: Խնամքով ծածկեց ամանները, փակեց կաթնատան դուռն ու չմոռացավ գցել սողնակը:

Վերադառնալով իր սենյակը, նա հազիվ հասցրեց մթության մեջ հանվել ու նետվել անկողնու մեջ. արդեն լսվում էր հոր վեր կենալու աղմուկը: Վերմակը քաշեց գլխին, որպեսզի խլացնի իր արագ շնչառության ձայնը: Դուռը բացվեց.

– Ռոբ,- կանչեց հայրը,- ստիպված ենք վեր կենալ, որդիս, նույնիսկ Ս. Ծնունդի օրը:

– Շատ լավ,- ասաց ինքը քնկոտ:

Դուռը փակվեց: Պառկած ծիծաղում էր ինքն իրեն. մի քանի րոպեից հայրը կիմանար ամեն բան: Սիրտը հուզմունքից պատրաստ էր դուրս թռչել մարմնից: Րոպեներն անցնում էին դանդաղ՝ տաս, տասնհինգ, չգիտեր ինչքան, երբ լսվեց հոր քայլերի ձայնը: Դուռը բացվեց. ինքը դեռ պառկած էր:

– Ռո’բ…

– Այո, հայրի’կ…

Հայրը ծիծաղում էր տարօրինակ ծիծաղով.

– Լավ ես հիմարացրել ինձ, չէ՞,- հայրը մոտեցավ անկողնուն ու գորովալից քաշեց վերմակը:

– Դա Ս. Ծնունդի առթիվ էր, հայրիկ:

Մթության մեջ, գտավ հորն ու սեղմեց գրկին: Զգաց, թե ինչպես հոր բազուկները փաթաթվում են իր մեջքին: Նրանք չէին տեսնում իրար դեմքերը:

– Շնորհակալ եմ, տղաս, դեռ ռչ ոք նման լավ գործ չէր կատարել…

– Օ՜, հայրիկ, ուզում եմ իմանաս, որ ես լավ տղա եմ… Նա խոսք չէր գտնում արտահայտելու իր բուռն զգացումները:

Կրկին վեր կացավ անկողնուց ու հագնվեց: Հետո երկուսով գնացին բերելու տոնածառը: Ա՜խ, ինչպիսի Ս. Ծնունդ… Քիչ էր մնացել, բերկրանքից ու հպարտությունից սիրտը նորից դուրս թռչեր, երբ հայրը մորն ու երեխաներին նկարագրեց Ռոբի արածը.

– Սա երբևէ ստացած Ս. Ծնունդի իմ ամենամեծ նվերն է,- ասաց հայրը հուզված,- ես դա կհիշեմ, տղա’ս, ամեն Ս. Ծնունդի առավոտյան, քանի դեռ կամ:

Նրանք դա մտաբերում էին միասին, մինչև հոր մահը: Հիմա իր մենության մեջ հիշում էր, թե ինչպես Ս. Ծնունդի այդ օրհնյալ լուսաբացին, ինքը մենակ, կովերի հետ գոմում, իր նվերն էր պատրաստում ճշմարիտ սիրո համար:

Իսկ այս առավոտյան, նա ցանկանում էր մի կարտ գրել կնոջը և նշել, թե ինչքան շատ է սիրում նրան: Չէր հիշում վերջին անգամ երբ էր խոստովանել իր սերը, թեև սիրում էր նրան այնքան առանձնահատուկ և զորեղ, որ դա չէր զգացել նույնիսկ երիտասարդ օրերին: Կինն էլ իրեն էր սիրում, և ինքը երջանիկ էր դրանով: Կյանքի ամենամեծ հաճույքը սիրելու ունակությունն է: Իսկ սերը դեռ վառ էր իր հոգում ու սրտում:

Նա համոզված էր՝ սիրո զգացմունքն իր մեջ պահպանվել էր շնորհիվ այն բանի, որ տարիներ առաջ ընկալել էր հոր սերն իր նկատմամբ: Այդպէս է՝ սերն է ծնունդ տալիս սիրույն: Նա կարող էր նվեր տալ նորից ու նորից: Այս առավոտ, Ս. Ծնունդի այս բարեբաստիկ լուսաբացին, նույնը կանի իր պաշտելի կնոջ համար: Դա կլինի նամակի ձևով, որպեսզի կարդացվի ու մնա հավիտյան… Նա մոտեցավ գրասեղանին ու սկսեց իր սիրո նամակը ուղղված կնոջը.

«Իմ թանկագին սեր…»:

Հեղինակ՝ Փիրըլ Ս. Բաք

Առաջադրանքներ

1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
անցանոթ բառ չկար․

2․ Պատմվածքից դո՛ւրս գրիր ամենակարևոր հատվածը։

Իսկ այս առավոտյան, նա ցանկանում էր մի կարտ գրել կնոջը և նշել, թե ինչքան շատ է սիրում նրան: Չէր հիշում վերջին անգամ երբ էր խոստովանել իր սերը, թեև սիրում էր նրան այնքան առանձնահատուկ և զորեղ, որ դա չէր զգացել նույնիսկ երիտասարդ օրերին: Կինն էլ իրեն էր սիրում և ինքը երջանիկ էր դրանով: Կյանքի ամենամեծ հաճույքը սիրելու ունակությունն է: Իսկ սերը դեռ վառ էր իր հոգում ու սրտում:

Նա համոզված էր՝ սիրո զգացմունքն իր մեջ պահպանվել էր շնորհիվ այն բանի, որ տարիներ առաջ ընկալել էր հոր սերն իր նկատմամբ: Այդպէս է՝ սերն է ծնունդ տալիս սիրույն: Նա կարող էր նվեր տալ նորից ու նորից: Այս առավոտ, Ս. Ծնունդի այս բարեբաստիկ լուսաբացին, նույնը կանի իր պաշտելի կնոջ համար: Դա կլինի նամակի ձևով, որպեսզի կարդացվի ու մնա հավիտյան… Նա մոտեցավ գրասեղանին ու սկսեց իր սիրո նամակը ուղղված կնոջը.

3․ Ո՞րն է ստեղծագործության գլխավոր ասելիքը։
Իմ կարծիքով՝ ստեղծագործության գլխավոր ասելիքն այն էր, որ նվերը պարտադիր չէ լինել շատ թանկ կամ այն մեծ լինի, կարևորը նվերը սիրով տալն է։ 

4․ Շարադրի՛ր մտքերդ նվեր տալու, նվիրելու կարևորության մասին։

5․ Ստեղծագործական աշխատանք՝ «Մի նվերի պատմություն»․․․

Հասարակագիտություն

Ազատություն

Ոմանք կարող են ասել, որ ազատությունը այն է, երբ կարող ես անել այն, ինչ ցանկանում ես, իսկ հոլանդացի իմաստասեր Սպինոզան ասել է, որ ազատ է այն մարդը, ով ղեկավարվում է գիտակցությամբ։ Այս ամենից հետևում է, որ ազատությունը այն է, երբ մարդը անում է այն, ինչ ցանկանում է՝ գիտակցելով իր արածի հետևանքները։ Ես համաձայն չեմ Սպինոզայի պնդման հետ, որովհետև գիտակցությունը մեզ ետ է պահում այն արարքներից, որոնք կարող են վատ հետևանքներ ունենալ, նույնիսկ այն դեպքում, երբ մենք դա շատ ենք ցանկանում։ Իմ կարծիքով ազատաությունը այն է, որ ոչ մի կանոն քեզ վրա չի ազդում, նույնիսկ այն կանոները, որոնք մարդիկ չեն ստեղծել։ Կարճ ասած՝ լինել ամենակարող։ Այդ իսկ պատճառով լիակատար ազատությունը անհնար է։