Երկրաչափություն 8

Պարապմունք 28

Թեմա՝ Շրջանագծի աղեղի աստիճանային չափը:

Շրջանագծի ցանկացած երկու կետեր շրջանագիծը տրոհում են երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է շրջանագծի աղեղ:

Եթե շրջանագծի վրա նշենք երկու կետ, ապա առաջանում են երկու աղեղներ: Այդ պատճառով աղեղի նշանակման համար օգտագործում են լատիներեն երեք տառ, որոնք կարող են լինել ինչպես մեծատառեր, այնպես էլ՝ փոքրատառեր:  

Վերևի նկարում կարող ենք նշել AMB և ALB   աղեղները:

Ներքևի նկարում գծված են AxB և AyB աղեղները:

Ցանկացած աղեղ ունի աստիճանային չափ: Երկու աղեղների աստիճանային չափերի գումարը տալիս է լրիվ անկյան չափը՝ 360°:

Աղեղը կոչվում է կիսաշրջանագիծ, եթե նրա ծայրերը միացնող հատվածը այդ շրջանագծի տրամագիծ է: Կիսաշրջանագծի աստիճանային չափը 180° է:

n

Կենտրոնային անկյուն

Այն անկյունը, որի գագաթը շրջանագծի կենտրոնն է, կոչվում է կենտրոնային անկյուն:

Դիցուք O կենտրոնով շրջանի կենտրոնային անկյան կողմերը շրջանագիծը հատում են A և B կետերում: AOB կենտրոնային անկյանը համապատասխանում են A և B ծայրերով երկու աղեղ: Եթե <AOB-ն փռված է, ապա նրան համապատասխանում է երկու կիսաշրջանագիծ: Իսկ եթե անկյունը փռված չէ, ապա ասում են, որ այդ անկյան ներսում ընկած աղեղը փոքր է կիսաշրջանագծից, մյուսը՝ մեծ:

Եթե O կենտրոնով շրջանագծի AB աղեղը փոքր է կիսաշրջանագծից  կամ կիսաշրջանագիծ է, ապա համարվում է, որ նրա աստիճանային չափը հավասար է AOB կենտրոնային անկյան աստիճանային չափին:

futj

Իսկ եթե AB աղեղը մեծ է կիսաշրջանագծից, ապա համարվում է, որ նրա աստիճանային չափը հավասար է 3600-<AOB:

m

Ներգծյալ անկյուն․

Այն անկյունը, որի գագաթն ընկած է շրջանագծի վրա, իսկ կողմերը շրջանագիծը հատում են, կոչվում է ներգծյալ անկյուն:

Iev_lenkis.png

Ներգծյալ անկյունը չափվում է այն աղեղի կեսով, որի վրա նա հենվում է՝

1. Նույն աղեղի վրա հենված ներգծյալ անկյունները հավասար են:

2. Կիսաշրջանագծի վրա հենված ներգծյալ անկյունը 90° է:

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ի՞նչ է աղեղը:

Շրջանագծի ցանկացած երկու կետեր շրջանագիծը տրոհում են երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է շրջանագծի աղեղ:

2․Ո՞ր անկյունն է կոչվում կենտրոնային։ GEOGEBRA ծրագրով գծել կենտրոնային անկյունը։

Այն անկյունը, որի գագաթը շրջանագծի կենտրոնն է, կոչվում է կենտրոնային անկյուն:

3․ Ո՞ր անկյունն է կոչվում ներգծյալ։ GEOGEBRA ծրագրով գծել ներգծյալ անկյունը։

Այն անկյունը, որի գագաթն ընկած է շրջանագծի վրա, իսկ կողմերը շրջանագիծը հատում են, կոչվում է ներգծյալ անկյուն:

4․ AB լարի վրա հենված կենտրոնական անկյունը հավասար է 56°։ Գտնել AB աղեղի աստիճանային չափը։

56×2=112

5․ Որքա՞ն է կենտրոնային անկյունը, եթե նրան համապատասխանող ներգծյալ անկյունը 68° է:

3loks.png

68:2=34

6․ Դիցուք BAC անկյունը 48° է: Որքա՞ն է BnC աղեղի աստիճանային չափը՝ 

5okBnC.png

48:2=24

7․ Գտնել  ASB անկյունը, եթե ASB աղեղի աստիճանային չափը 258° է:

360-258=102
102:2=51
<AOB=<ASB=51o

8․ Գտնել  BOC և BAC անկյունները, եթե ∪AB=147° և ∪AC=135°

147+135=282
360-282=78
78:2=39o
<BAC=<BOC=39o

Պատմություն 8

Պատմություն 25/09/2023 — 30

/09/2023

1.Նկարագրեք արդյունաբերական  հասարակության շրջափուլերը, համեմատիր դրանք:

ա.Առաջին շրջափուլ -XVII դարից մինչև XIX դարի կեսը
Այդ ժամանակաշրջանում սկզբնավորվեց և զարգացավ արդյունաբերական արտադրությունը, ձեռքի աշխատանքին փոխարինելու եկան մեքենաներն ու սարքավորումները։ Դա արդյունք էր արդյունաբերական հեղաշրջման։ Հասարակության առաջատար դասերը դարձան ձեռներեցները և բանվորները։ Ձևավորվեց ազգային միասնական շուկան։ Խորացան տարբեր երկրների և աշխարհամասերի միջև տնտեսական կապերը։ Ի հայտ եկան մեծ քաղաքներ։

բ.Երկրորդ շրջափուլ-XIX դարի կեսից մինչև  XX դարի սկիզբ
Այդ ընթացքում ավարտվեց արդյունաբերական հասարակության ձևավորումը։ Հասարակական կյանքում մեծացավ գիտության և տեխնիկայի դերը։ Արտադրությունն ընդլայնվեց և հասավ մեծ ծավալների։ Առաջավոր երկրներում գերիշխող դարձավ ծանր արդյունաբերությունը։ Առաջացավ համաշխարհային միասնական շուկա։ Ավելացավ խոշոր քաղաքների թիվը, բարձրացավ բնակչության կենցաղային ու կրթական մակարդակը։

գ.Հասարակական -քաղաքական գործընթացները

Նոր դարերում տեղի ունեցան հասարակական կարգի արմատական փոփոխություններ։ Ավատատիրական հասարակական հարաբերություններին փոխարինելու էր գալիս ժողովրդավարությունը։ Միջնադարյան ժողովուրդն սկսում էր կազմավորվել որպես արդիական ազգ։ Ազգը միասնական էր, գիտակցում էր իր շահերը և ուներ կամք՝ բարենորոգելու իր հասարակական կարգը և մասնակցելու դրա կառավարմանը։ Վերացան դասերի (ազնվականություն, հոգևորականություն, գյուղացիություն) միջև առկա նախկին անջրպետները։ Բոլորը օրենքի առաջ ճանաչվեցին ազատ և հավասար քաղաքացիներ։ Սկսեց ձևավորվել քաղաքացիական հասարակությունը։
Հին կարգերը, սակայն, դժվարությամբ էին զիջում իրենց տեղը։ Հաճախակի
դարձան հեղափոխությունները։ Իշխանության համար հնի և նորի կողմնակիցների միջև ծայր էր առնում քաղաքացիական պատերազմ։ Հեղափոխությունները երբեմն մեծ ազդեցություն էին թողնում նաև այլ երկրների վրա։ Այդպիսին էր, օրինակ՝ Ֆրանսիական մեծ հեղափոխությու նը (1789–1799)։
Նորի հաստատման ճանապարհին որոշ ազգեր գերադասում էին իրականացնել նպատակասլաց և աստիճանական բարենորոգումներ։ Նրանք խուսափում էին մեծ ցնցումներից և հասնում հաջողությունների տնտեսության, պետական կառավարման, մշակույթի ասպարեզներում։ Այդ ուղին ավելի հատկանշական էր Անգլիայի համար։
Նոր դարերին բնորոշ էր նաև ճնշված ժողովուրդների ազատագրական պայքարը և ազգային պետությունների ստեղծումը։ Դրանք ուղեկցվում էին հեղափոխական շարժումներով՝ օր. հյուսիսամերիկյան գաղութների ազատագրական պատերազմն էր և ԱՄՆ–ի կազմավորումը (1775–1783)։

2.Տալ «ժողովուրդ»,«ազգ» հասկացությունների սահմանումը

Advertisement

«Ազգ» և «ժողովուրդ» բառերը հաճախ գործածվում են իբրև հոմանիշներ, քանի որ և՛ ազգը, և՛ ժողովուրդը երկուսն էլ ներկայացնում են մարդկանց հավաքականությունը` նույն էթնոսի պատկանող, նույն ինքնությունը, մշակութային արժեքներն ունեցող:

Սակայն երբեմն «ժողովուրդ» ասելով` նկատի է առնվում նաև էթնիկական նույն սկզբնավորումը չունեցող մարդկանց հավաքականությունը: Սույն սահմանման պարագայում պետք է նկատի ունենալ, որ էթնոսի պատկանելությունը կարող է պայմանական նշանակություն ունենալ:

«Ազգ» բառը ծագում է լատիներեն «natio» բառից, որը ծնունդ, սկիզբ, իմաստն ունի: Այստեղից էլ` «nation» բառը, որը նշանակում է ազգ, ինչպես նաև ֆրանսերեն «naître» բառը, որը նշանակում է ծնվել: «Ազգ» հասկացությունն արտահայտում է առավելաբար կազմակերպված ժողովրդի` պետությամբ, պետական կառուցվածքով ու կառույցներով, հասարակական-քաղաքացիական ինքնագիտակցությամբ:

Պետության առկայությունը, սակայն, պարտադիր չէ ազգի տվյալ բնորոշման համար, եթե կան ազգային կառույցների կազմակերպվածության դրսևորումները, ազգային բարձր ինքնագիտակցություն, ինչպես, օրինակ, այսօր իրենց պատմական հայրենիքը կորցրած կամ պետություն չունեցող ազգերի պարագայում, որոնցից են ղպտիները, ասորիները և այլք:

Ժողովուրդը կարող է լինել էթնիկական պատկանելության գիտակցությամբ, սակայն առանց պետական-հասարակական, քաղաքացիական կազմակերպվածության: Բայց հարկ է նկատի ունենալ, որ «ազգ» և «ժողովուրդ» բառերը, այնուամենայնիվ, հոմանիշներ են իրենց նշանակությամբ և օգտագործվում են որպես այդպիսիք:

Ներկայումս, սակայն, լայն իմաստով, ինչպես նաև դիվանագիտական նշանակությամբ «ազգ» հասկացությունը մատնանշում է հիմնականում պետական հստակ կառուցվածք ունեցող ժողովուրդներին:

3.Սահմանել ինչ է նշանակում հեղաշրջում՛՛, ևս տաս նոր բառերի հասկացությունների բացատրություն, սահմանում:
Հեղաշրջում— կտրուկ փոփոխություն` բեկում, գոյություն ունեցող հասարակական-քաղաքական կարգերի արմատական վերափոխում:

Մանուֆակտուրան բավականին տարածված էր XVIII դ. Եվրոպայում: Սակայն արտադրության մեջ տիրապետող ձեռքի աշխատանքը այլևս չէր ապահովում
արտադրության առաջընթացը։ Աստիճանաբար անցում կատարվեց մանուֆակտուրայից մեքենագործարանային արտադրության։ Այդ անցումը հայտնի է արդյունաբերական հեղաշրջում անունով։
Հեղաշրջում առաջացրեց նաև շոգեշարժիչի գյուտը:

4.Արդյունաբերության , գյուղատնտեսության մեջ նշիր հինգ փոփոխություն, դրանց դրական, բացասական կողմերը:
1.գաղութների հիմնումը նպաստեց մարդկանց բարեկեցության աճին
2. ավելացավ բնակչության թիվը և մեծացավ ապրանքների պահանջարկը
3.առաջացան խոշոր արտադրական ձեռնարկություններ՝ մանուֆակտուրաներ
4.մանուֆակտուրաները էապես նպաստեցին աշխատանքի արտադրողականության աճին և տեխնիկայի առաջընթացին
5.անցում կատարվեց մանուֆակտուրայից մեքենագործարանային արտադրության, կատարվեց արդյունաբերական հեղաշրջում

XV–XVI դդ. աշխարհագրական հայտնագործությունների, ծովային առևտրի ծավալման, գաղութների հիմնման հետ մեծ քանակությամբ ոսկի և արծաթներ մուծվեց Եվրոպա: Դա նպաստեց մարդկանց բարեկեցության աճին: Ավելացավ բնակչության թիվը, մեծացավ ապրանքների պահանջարկը։ Արհեստավորական արտադրությունն այլևս չէր կարող բավարարել մարդկանց աճող պահանջմունքները: Եվ միջնադարյան արհեստանոցի փոխարեն աստիճանաբար առաջացան ավելի խոշոր արտադրական ձեռնարկություններ՝ մանուֆակտուրաներ։ Դրանք հայտնվեցին նախ Անգլիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում..:
Մանուֆակտուրայում վարձու աշխատող բանվորներից յուրաքանչյուրը հմտանում էր արտադրական մեկ կամ մի քանի գործողության մեջ։
Այսպիսով՝ մանուֆակտուրաները էապես նպաստեցին աշխատանքի արտադրողականության աճին և տեխնիկայի առաջընթացին։

XVII–XVIII դդ. աշխարհի բնակչության մեծ մասը զբաղված էր գյուղատնտեսությամբ։ Նույնիսկ արագ զարգացող Եվրոպայում հողի մշակմամբ զբաղված էր բնակչության գրեթե 90 %–ը։ Տեխնիկան հետամնաց էր.
հողը մեծ մասամբ մշակում էին արորով և բրիչով։
Գյուղատնտեսությունն ամենից արագ զարգանում էր Անգլիայում։ Այնտեղ մանուֆակտուրաներ առաջանում էին նաև գյուղական վայրերում։ Հատկապես շատ էին գործվածքեղեն արտադրող մանուֆակտուրաները։
Դա մեծացնում էր բրդի պահանջարկը, որն էլ խթանում էր ոչխարաբուծության զարգացմանը։ Կենդանիներին կերակրելու և պահելու նպատակով ցանկապատում էին համայնական արոտավայրերը։ XVIII դ. վերջին այդ գործընթացը հիմնականում ավարտվեց. ամրագրվեց հողի մասնավոր սեփականությունը։
Զարգացավ երկրագործությունը։ Ընդլայնվեցին ցանքատարածությունները, ոռոգման ջրանցքները։ Բերքատվության աճին նպաստում էր նաև հողի պարարտացումը գոմաղբով, կրաքարով, ծովատիղմով և այլն։
Ունևոր տնտեսություններում հողը հերկում էին գութանով, ցանքը կատարում սերմնացանով։ Ստեղծվեցին ցորենի, գարու, վարսակի, մրգերի ու բանջարեղենի նոր տեսակներ։ Ներմուծվեցին նոր մշակաբույսեր՝ կարտոֆիլ, շաղգամ։

Մանուֆակտուրան բավականին տարածված էր XVIII դ. Եվրոպայում: Սակայն արտադրության մեջ տիրապետող ձեռքի աշխատանքը այլևս չէր ապահովում
արտադրության առաջընթացը։ Աստիճանաբար անցում կատարվեց մանուֆակտուրայից մեքենագործարանային արտադրության։ Այդ անցումը հայտնի է արդյունաբերական հեղաշրջում անունով։
Նման ուղիով առաջինն ընթացավ Անգլիան։ Նրա վերազինումը տևեց XVIII դ. 60–ական թթ. մինչև XIX դ. 40–ական թթ.։ Անգլիայում էին գտնվում ամենից շատ և կատարյալ մանուֆակտուրաները։ Անգլիացի ձեռներեցները կուտակել էին մեծ կապիտալ, որը սկսեցին ներդնել արտադրության մեջ։

Կապիտալը հարստություն է, որը ձեռներեցը, ներդնելով արտադրության մեջ, նոր շահույթ է ստանում։
Ժամանակի ընթացքում կապիտալը՝ դառնալով սեփականության գլխավոր ձև, հիմք է դնում նոր՝ կապիտալիստական հասարակարգի ձևավորման։
Ձեռներեցները միջոցներ չէին խնայում տեխնիկական գյուտեր և գիտական հայտնագործություններ հովանավորելու գործում։ Առաջին սարքերը ներդրվեցին
մանածագործության մեջ, կառուցվեցին առաջին գործարանները։ Սարքերի և մեքենաների կիրառումը մի քանի անգամ ավելացրեց աշխատանքի որակն ու արտադրողականությունը։
Անգլիացի ճարտարագետ Ջ. Ուատտը իր շոգեշարժիչի հիմքի վրա 1784 թ. ստեղծեց առաջին շոգեմեքենան։ Շոգեշարժիչի գյուտը հեղաշրջում առաջացրեց։
1807 թ. Ռ. Ֆուլտոնը ԱՄՆ–ում ստեղծեց առաջին շոգենավը։
1814 թ. անգլիացի ճարտարագետ Ջ. Ստեֆենսոնի գլխավորությամբ
ստեղծվեց առաջին շոգեքարշը, իսկ 1823 թ.՝ առաջին երկաթուղին։ Մինչև XIX դ. կեսը Անգլիայում և մյուս երկրներում կառուցվեցին հազարավոր կիլոմետր երկարությամբ երկաթուղիներ։
XIX դ. առաջին կեսին կտրուկ ավելացավ թուջի (չուգունի) և պողպատի արտադրությունը։ Ստեղծվեցին նոր մետաղահալոցներ, որտեղ ստանում էին պողպատի բարձր որակի տեսակներ։
Արդյունաբերական հեղաշրջման ավարտին Անգլիան դարձավ աշխարհի ամենա զար գացած երկիրը։ 1851 թ. Լոնդոնում կազմակերպվեց տնտեսական նվաճումների առաջին համաշխարհային ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին մասնակցել են նաև հայ ձեռներեցներ, որոնց արտադրանքի նմուշներն արժանացել են բարձր պարգևների։

5.Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան հասարակական կյանքում:
XVII դ. սկսած՝ տնտեսական առաջընթացը հանգեցրեց Եվրոպայում նոր հասարակարգի ձևավոր մանը։ Այն ընդունված է անվանել արդյունաբերական հասարակություն։
Նոր ժամանակներում հասարակության ընկերային (սոցիալական) պատկերը հիմնովին փոխվեց։ Արդյունաբերական հասարակության կարևոր դեմքը դարձան ձեռներեցները և բանվորները։ Ձեռներեցներին անվանում էին բուրժուա, իսկ ավելի ուշ նաև կապիտալիստ։
Բուրժուա ասելով՝ նկատի ունեին քաղաքի պատվարժան բնակիչներին՝ բժիշկներ, փաստաբաններ, դատավորներ, դեղագործներ, վաճառականներ, դրամատերեր (բանկիրներ): Դրանք մարդիկ էին, ովքեր ունեին կարևոր մասնա գիտություն, ինքնուրույն գործ և ապրում էին բարեկեցիկ կյանքով։ Իսկ «կապիտալիստ» հասկացությամբ շեշտվում էր, որ տվյալ անձն ունի կապիտալ և
ձգտում է այն բազմապատկել։ Առավել արագ հարստանում էին վաճառականները, դրամատերերը, նավատերերը։ Նրանք մասնակցում էին արտաքին առևտրին՝ ստեղծելով խոշոր ընկերություններ։ Մասնակցում էին
նաև անդրծովյան գաղութների հիմնմա նը։ Օրինակ՝ 1600 թ. Անգլիայում ստեղծվեց Արևելահնդկական ընկերությունը, որը գոյություն ունեցավ մինչև XIX դ. երկրորդ կեսը։ Նրա հետ է կապված Հնդկաստանի գաղութացումը։
Նոր ժամանակներում կտրուկ մեծացավ բանկերի նշանակությունը։ Գործարարները իրենց կապիտալը շահավետ պայմաններով բանկերում էին պահում, իսկ ուրիշները վարկեր էին ստանում։
Անգլիայում ազնվականների մի մասն իր կալվածքները վերածեց բուրդ արտադրող տնտեսության։ Նրանք սկսեցին կոչվել նոր ազնվականություն։ Ավելի ուշ նման դաս ձևավորվեց Ֆրանսիայում և մյուս երկրներում։
Նոր ժամանակներում ծանր ճակատագիր բաժին ընկավ գյուղացիությանը։ Գյուղը ներքաշվեց շուկայական տնտեսության մեջ։ Համայնական հողերի ցանկապատումն ունեզրկեց գյուղացիների մեծ մասին, գյուղացիների մի փոքր մասին հաջողվեց ստեղծել սեփական տնտեսություն և դառնալ ագարակատեր (ֆերմեր)։

Արդյունաբերական հեղաշրջման հետևանքով կտրուկ աճեց քաղաքային բնակչության թիվը, և քաղաքներն սկսեցին վճռորոշ դեր խաղալ պետության կյանքում։
Նախ՝ ձևավորվեց ձեռներեցների դասը, որոնց շարքերում ազդեցիկ դարձան արդյունաբերողները՝ հանքահորերի, ձեռնարկությունների, փոխադրամիջոցների
տերերը։
Երկրորդ՝ գյուղից քաղաք տեղափոխված գյուղացիների զանգվածն աստիճանաբար վերածվեց արդյունաբերական բանվորության։ Արդյունաբերողներն ու բանվորները դարձան նոր հասարակության գլխավոր ուժերը։ Նրանցից յուրաքանչյուրն ուներ իր շահերը։
Ձեռներեցները ձգտում էին հասնելու իշխանության, նպաստավոր պայմաններ ստեղծելու գործարարության համար և ստանալու մեծ եկամուտներ։ Իսկ բանվորները ձգտում էին բարելավելու իրենց աշխատանքային, հասարակական և կենցաղային վիճակը։
Արդյունաբերական հասարակության առաջացման կարևոր սոցիալական հետևանքներից մեկն էլ մտավոր աշխատանքով զբաղվող մարդկանց թվաքանակի կտրուկ աճն էր։ Մտավորականությունը դարձավ բազմամարդ՝
գիտնականներ, ճարտարագետներ, իրավաբաններ, ուսուցիչներ, բժիշկներ և այլն։

6.Ինչը նպաստեց քաղաքների աճին և զարգացմանը: Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան մարդկանց կենսապայմաններում:

XVI դ. ի վեր Եվրոպայում քաղաքներն աննախադեպ զարգացում ապրեցին։ Ձևավորվեցին արդյունագործական քաղաքներ, որտեղ կենտրոնացած էին մանուֆակտուրաները, շուկաները, պահեստները, դրամատները։
Աշխուժություն էր տիրում բորսաներում, որտեղ ձեռներեցները հանդիպում և գործարքներ էին կնքում։
Ամենահայտնին Լոնդոնի Սիթի կոչվող բորսան էր։
XVIII դ. կեսին Արևմտյան Եվրոպայում կար հարյուր հազարից ավելի բնակչությամբ 15 քաղաք։ XIX դ. քաղաքներում ապրում էր Անգլիայի բնակչության կեսից ավելին։ Նման միտում էր նկատվում նաև Ֆրանսիայում, Հոլանդիայում, Գերմանիայում, ԱՄՆ–ում։ Հատկապես արագ էին աճում Լոնդոնը, Փարիզը, Նյու Յորքը։
Փոխվեց քաղաքների ենթակառուցվածքը։ Միանման նախագծերով սկսեցին կառուցվել փողոցներ, տներ, զբոսայգիներ, հիվանդանոցներ, թատրոններ, գրադարաններ, թանգարաններ, դպրոցներ։ Հատուկ ուշադրություն էր դարձվում համաքաղաքային ջրմուղի և կոյուղու ստեղծմանը։ XIX դ. առաջին կեսին Փարիզում և Լոնդոնում սկսեց գործել առաջին հասարակական փոխադրամիջոցը՝ ձիաքարշ մեծ կառքը կամ հանրակառքը (օմնիբուս)։

7.Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում մտավորականության դերը բարձրացավ:

Տեխնիկայի առաջընթացը, աշխատանքի արտադրողականության աճը նպաստում էին նյութական բարիքների ավ լացմանը։ XVIII դ. անգլիացի տնտեսագետ Ա. Սմիթը ապացուցեց, որ ազգերի հարստության աղբյուրը
աշխատանքն է ։
Բարեկեցության չափանիշով անգլիացիները նույնպես առաջինն էին։ Նրանց հետևեցին ֆրանսիացիները, ամերիկացիները, գերմանացիները և այլք։ Սակայն ազգերն այդպիսի հաջողության հասան աստիճանաբար՝
ոչ միանգամից։ Արդյունաբերական հասարակության առաջին փուլում աշխատավորությունն ապրում էր ծանր պայմաններում։
Ամենա ընչազուրկ մասը ժամանակավոր վարձու աշխատանքով ապրողներն էին՝ մեծ մասը նախկին հողազուրկ գյուղացիներ: Տեղափոխվելով քաղաքներ՝ նրանց միշտ չէ, որ հաջողվում էր աշխատանք գտնել։ Շատերը դառնում էին մուրաց կան կամ գող։
Բարվոք չէր նաև մշտական աշխատանք ունեցողների վիճակը։ Ձեռներեցները նրանց աշխատեցնում էին շատ, սակայն վճարում՝ քիչ։ Աշխատում էին օրական
14-18 ժամ։ Բանվորներն ապրում էին առանց կենցաղային տարրական պայմանների։ Մահացությունը (հատկապես՝ երեխաների) չափազանց մեծ էր։ Ձեռներեցները նաև շահագործում էին կանանց ու անչափահասների աշխատանքը։ Ոմանք հուսահատված կոչ էին անում վերադառնալ գյուղ։
Սակայն կար ավելի արդյունավետ ճանապարհ։
Իրենց իրավունքները պաշտպանելու համար բանվորներն ստեղծում էին արհեստակցական միություններ։
Անգլիայում դրանք սկսեցին ի հայտ գալ XVIII դ. վերջին։
Բանվորները հաճախ գործադուլների միջոցով պահանջում էին բարձրացնել իրենց աշխատավարձը, կրճատել աշխատաժամանակը և այլն։
Պետությունը մշտապես փորձում էր մեղմել սոցիալական հակասությունները։ Օրինակ՝ մինչև 1834 թ. Անգլիայում հարուստներից հատուկ հարկ էր գանձվում՝ հօգուտ աղքատների։ Իսկ XIX դ. 30–40–ա կան թթ. խորհրդարանն օրենքներ էր ընդունել, որոնք արգելում էին մինչև 9 տարեկան երեխաների աշխատանքը, իսկ մինչև 14 տարեկանների աշխատանքային օրը չէր կարող գերազանցել 9 ժամը։ Նրանք պարտադիր պետք է դպրոց հաճախեին։ Հետագայում բանվորների համար սահմանվեց 10– ժամյա աշխատանքային օր, ճաշի ընդմիջում,
կյանքի ապահովագրություն և այլն։ Ընդհանուր առմամբ՝ բնակչության կենսապայմանները, թեև դանդաղ, բարելավվում էին։

Պատմություն 8

Պատմութություն 11/09/2023 — 15/09/2023

Առաջադրանք 1

Դասարանական աշխատանք

Վերհիշիր նախորդ տարվա թեմաներից , հիմնավորիր ինչով է տպավորվել/Հայոց պատմություն 7-րդ դասարան, 15 նախադասությամբ/:

Վերհիշելով նախորդ տարվա անցածը՝ լրացնել բաց թողնված բառերը:

Անդրադառնալով հայ ժողովրդի համար թուրք–պարսկական պատերազմների աղետալի հետևանքներին` XVII դարի եվրոպացի հեղինակ Ժան Շարդենն արձանագրում է, որ «Աշխարհում չկա մի այլ երկիր, ուր տեղի ունեցած լինեին այդքան շատ արյունահեղ ընդհարումներ… նա (Հայաստանը) հանդիսացավ ռազմական գործողությունների թատերաբեմ Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի մղած վերջին պատերազմներում: Թուրքերը կռվում էին ամբողջ Հայաստանը նվաճելու համար, սակայն բավարարվեցին այն պարսիկների հետ բաժանելով, այդուհանդերձ, նրանք տիրեցին նրա մեծագույն մասին»:1555 թ. Ամասիայում Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Պարսկաստանի պետությունների միջև հաշտության պայմանագիր է կնքվում, համաձայն որի` թուրք–պարսկական սահմանագիծն անցնում էր Հայաստանի տարածքով: Հայաստանի մեծ մասն անցնում էր Օսմանյան կայսրությանը, իսկ մնացածը` Իրանին:

/արևմտյան, Օսմանյան, , արևելյանը ,Սեֆյան, թուրքեր, պարսիկներ/

Խնդրում եմ տանը ներբեռնել-Հայոց պատմություն 8Համաշխարհային պատմություն 8

Ներկայացնել  ՙՙազատագրական պայքար՚՚, «հեղափոխություն»հասկացությունների բացատրությունը:

Հայ ժողովրդի ազատագրական պայքարի նախադրյալները/ կարդալ էջ 7-10, պատասխանել  հարցերին:

Տանը

«Իսրայել Օրին ազատագրական գործիչ»

  • Ո՞վ էր Իսրայել Օրին, նրա ծավալած գործունեությունը հայության ազատագրման հարցում, ինչ արդյունքի հասավ:
    Իսրայել Օրին հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է, դիվանագետ։ Գերմանիան այդ ժամանակ հաջողությամբ պայքարում էր Օսմանյան կայսրության դեմ, ուստի կարող էր կարևոր դեր խաղալ Հայաստանի ազատագրման գործում, և այդ իսկ պատճառով, Օրին բանակցեց Հովհան Վիլհելմի հետ։
  • Նրա անցած ուղին ներկայացրու քարտեզագրման միջոցով:.
    Օրին իր դեսպանախմբով 1708 թ․ ուղևորվում է դեպի Այսրկովկաս և Պարսկաստան։ 1709 թ․ մեկնում է Պարսկաստան և նույն թվականին ետ վերադառնում։
  • Երևակայական նամակ Իսրայել Օրու անունից:

/Այս տեղեկությունը ձեզ կօգնի ժամանակագրությամբ /թվականներով / քարտեզի վրա նշել նրա անցած ուղին:/

Իսրայել Օրին հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է, դիվանագետ: Նրա անվամբ է պայմանավորված XVII դարի վերջի և XVIII դարի սկզբի հայ ազգային-ազատագրական  շարժման զարթոնքը: Իսրայել Օրին Սբ Էջմիածնում գումարված գաղտնի ժողովում (1677 թ.) ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1678 թ-ին մեկնել է Եվրոպա՝ Հայաստանի ազատագրության հարցը ներկայացնելու նպատակով: Առաքելությունը ձախողվել է. 1680 թ-ին Կոստանդնուպոլսում է նվաճել Հայաստանը և Օսմանյան կայսրության  թիկունքում ստեղծել անկախ Հայաստան ու Վրաստան: Հովհան Վիլհելմն Իսրայել Օրու միջոցով թղթեր է հղել Քարթլիի թագավոր Գիորգի XI-ին, հայ մելիքներին, Ամենայն հայոց և Աղվանից կաթողիկոսներին՝ մանրամասն տեղեկություններ խնդրելով Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական կացության մասին: Օրին ապարդյուն ջանացել է ձեռք բերել Ավստրիայի Լեոպոլդ I  կայսեր մահացել է կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին, և պատվիրակությունը վերադարձել է Հայաստան: Օրին մեկնել է Վենետիկ, 1683 թ-ին՝ Փարիզ, անցել զինվորական ծառայության (հետևազորի լեյտենանտ, հեծելազորի կապիտան), 1688–95 թթ-ին մասնակցել է անգլո-ֆրանսիական պատերազմին: 1695 թ-ին անգլիացիները գերեվարել են նրան, ազատվելուց հետո Հռենոսյան Պֆալցում եղել է Հայդելբերգի, Ֆրանկենթալի և Մանհայմի մատակարարման կոմիսար: 1698 թ-ին կուրֆյուրստ  Հովհան Վիլհելմին հորդորել աջակցությունը, սակայն փոխարենն ստացել է Տոսկանիայի Կոզմաս III դքսի համաձայնությունը` 1699 թ-ին ուղևորվել է Հայաստան: Նույն թվականի ապրիլին նրան հաջողվել է Անգեղակոթ գյուղում (Սիսիանի գավառ), Սյունիքի 11 մելիքների մասնակցությամբ, գումարել գաղտնի խորհրդաժողով: Ժողովում կազմված գրություններով` ուղղված Հովհան Վիլհելմին, Հռոմի պապին, Ավստրիայի կայսրին, Տոսկանիայի դքսին, Պետրոս Մեծին, և կնքված մաքուր թղթերով Մինաս վարդապետ Տիգրանյանցի հետ 1699 թ-ի սեպտեմբերին մեկնել է Դյուսելդորֆ:

Այդուհանդերձ, Արևմուտքից հուսախաբ, Իսրայել Օրին թուրք-պարսկական լծից Հայաստանի ազատագրության ծրագիրը կապել է Ռուսաստանի հետ: Հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու նպատակով նա առաջադրել է Ռուսաստանի և Հռոմեական սրբազան կայսրության հակաթուրքական դաշինքի գաղափարը, սերտ կապեր հաստատել նաև Մոսկվայում ապաստանած Իմերեթի  Արչիլ II թագավորի, հետագայում՝ նաև այսրկովկասյան այլ գործիչների հետ: Ծրագիրը ռուսական կառավարությանը ներկայացվել է 1701 թ-ի հուլիսի 25-ին, իսկ հոկտեմբերին Պետրոս Մեծն ընդունել է Իսրայել Օրուն և Մինաս վարդապետին: 1703 թ-ին Իսրայել Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությանն է ներկայացվել Հայաստանի քարտեզը: Ռուսական արքունիքը հավանություն է տվել Իսրայել Օրու ծրագրած Պարսկաստան մեկնելու առաքելությանը:  1704 թ-ին Օրին գնացել է Եվրոպա, Հռոմի պապից ձեռք բերել պարսկական տիրապետությունում քրիստոնյաների հալածանքը դադարեցնելու մասին Պարսից շահին ուղղված նամակ և, 1706 թ-ին Պետրոս Մեծից ստանալով նույնանման նամակ ու գնդապետի կոչում, որպես առաքելության ղեկավար, 1708 թ-ի սկզբին մեկնել է Պարսկաստան: Իսրայել Օրին 1709 թ-ին հանդիպել է շահին, այնուհետև վերադարձել է Այսրկովկաս. ձգտել է Ամենայն հայոց կաթողիկոս Աղեքսանդր Ա Ջուղայեցու, Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի, հայ մելիքների և այլ գործիչների օգնությամբ ստեղծել ազատագրական պայքարի միասնական ճակատ, կազմավորել հայկական ընդհանուր զորաբանակ: Ռուսաստան վերադառնալիս Օրուն է միացել նաև Եսայի Հասան-Ջալալյանը: Սակայն Իսրայել Օրին Աստրախանում հանկարծամահ է եղել, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադարձել է Արցախ:

https://www.youtube.com/watch?v=n9cqGh5AWLg Իսրայել Օրի

Առաջադրանք 2

Դասարանական աշխատանք

Պատրաստվում ենք քննարկման

Բաժանվում ենք երկու խմբի, յուրաքանչյուր խումբ հիմնավորում է իր պատասխանը:

Ձեր կարծիքով՝ հայ գործիչները Հայաստանի ազատագրության հարցը պետք է կապեին Եվրոպայի՞, թե՞ Ռուսաստանի հետ:
Ինձ թվում է ոչմեկին։

Տանը

Մեկ խմբի տեսանկյունից պատասխանի հիմնավորում/մեկ էջի սահմանում/:

Պատմություն 8

Պատմություն 02/09/2023 — 08/09/2023

8-րդ դասարանի «Պատմություն» առարկայի ծրագրի ծանոթացում

Նախագծային առաջադրանքներ

«Պատմական բացահայտումներ ընտանեկան ճամփորդական լուսանկարներով»-նախագիծ

«Երևան քաղաքի իմ ամենասիրելի անկյունը, վայրը…»-նախագիծ

Անհատական նախագիծ

Յուրաքանչյուր ամսվա ընթացքում ընտրել մեկ նախագծային թեմա/դա կարող է լինել թե անհատական, թե «Այլընտրանքային պատմություն» նախագծի  բովանդակությունից ընտրված թեմա/ «Պատմություն»առարկայի շրջանակներում: Այդ աշխատանքը սովորողը ներկայացնում է ամսվա վերջին շաբաթվա ընթացքում: Այդ հետազոտական աշխատանքը  բաղկացած է լինում հետևյալ կետերից՝ նախաբան, ընթացք, ավարտ, եզրակացություն, օգտագործված աղբյուրների հղումները պարտադիր/ ամենաքիչը օգտվել երեք աղբյուրից, ցանկալի է օտարալեզու աղբյուրներից նույնպես օգտվել/:

Հետազոտական ​​աշխատանքի փուլերը

Փուլ I. Նախապատրաստում հետազոտական ​​աշխատանքին (նախագիծ)

  1. Ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները/ժամանակագրությամբ/:
    Քեոփսի բուրգի կառուցումը – մթա․ 2600 թվական Էրեբունու հիմնադրումը – մթա․ 782 թվական
    Հռոմի հիմնադրումը մթա․ 753 թվական
    Մակեդոնացու արևելյան արշավանքը – մթա․ 334 – մթա․ 325 թվականներ Մագնեսիայի ճակատամարտը – մթա․ 190 թվականներ
    Տիգարն մեծի գահկալությունը – մթա․ 95-55 թվականներ
    Եռապետության կառուցումը – մթա․ 60 թվական
    Հիսուս Քրիստոսի ծնունդը – 1 թվական Հռանդեայի ճակատամարտը – 62 թվական Քրիստոնեության ընդունումը – 301 թվական
  2. Ներկայացնել,հիմնավորել 5 թագավորների ամենանշանակալի, կարևոր գործողությունները:
    Արգիշտի առաջին – Էրեբունու հիմնադրումը
    Տրդատ Գ – քրիստոնեության ընդունումը
    Ալեքսանդր Մակեդոնացի – արևելյան արշավանքը
    Մարկոս Կրասոս, Գնեսոս Պոմպեոս և Հուլիոս Կեսար – եռապետության կառուցումը
  3. Փաստերով հիմնավորել 5 ամենանշանակալից իրադարձությունները:
    …..
  4. Ներկայացնել Հին աշխարհի 5 ամենակարևոր հայտնագործությունները:

Պատմություն 8

Պատմություն 10/10/2023

Առաջադրանք 1

Հասարակության վերակառուցման հողափոխական ուղին/պատմել 20-25/ 

  • Սահմանել հեղափոխություն հասկացությունը
    Հեղափոխությունը — սուրբական եւ ռադիկալ փոփոխություններ քաղաքական, տնտեսական կամ սոցիալական համալիրում, որոնք համարվում են անջրդանի միանգամից տեղի ունելու՞, սուրբականացնելու՞ ունեն համազգեստանիշները, եւ սուպրեմատիայի փոխարենի՛կները կատարելու՞:
  • Անգլիական բուրժուական հեղափոխություն, գրավոր ներկայացրու Օլիվեր Կրոմվելին, անգլիական հեղափոխությունում նրա դերը
    Օլիվեր Կրոմվելլը, XVII դարի անգլիական բուրժոազանական հեղափոխության արժան մարդկանց շարադրանքում, խոստացել է առաջիններից առաջեւեցումի երկրի համաժողովրդի աշխարհաբարուածությունը։ Այնինչպես նաեւ նրա այս ժամանակաշրջանի թեմայում՝ այնպեսպես դրանց որոշակի փորձերը ու առաջարկությունները արդարում են անգլիական պատմությանը։ Այս ներառումում մենք կպատմենք Օլիվեր Կրոմվելլի կյանքին եւ նրա դերը անգլիական հեղափոխության շրջանակում, կերտատալելով նա մարդկանց դատաստանավարությունից, քաղաքական անհետազոտություններից եւ առաջինների վերջանանցման պահի։ Կրոմվելլի առաջնահերթականությունը եւ նրա մուտքը իրավապաշտպանության ու ավելի հարմարելու եղանակի եւեւաբարձրացումների կողմից նախատեսված առաջինեւ անդրտամասի դատավարությունները մարդկանց պաշտօրինության համազգեստանիշները։ Կրոմվելլիի համեմատածը իր հիմնադիրը ու նրա համալիրականացումը անգլիական պատ
  • Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմավորումը, Ջ.Վաշինգտոնի դերը ԱՄՆ-ի կազմավորման գործում
  • Ամերիկայի Միացյալ Նահանգների ձևավորումը բարդ պատմական գործընթաց էր, որը ներառում էր տարբեր հիմնական դեմքեր, իրադարձություններ և գաղափարներ: Ջորջ Վաշինգտոնը, որին հաճախ անվանում են «Իր երկրի հայրը», առանցքային դեր խաղաց այս փոխակերպվող ժամանակաշրջանում:
  • Ջորջ Վաշինգտոնի նշանակությունը ԱՄՆ-ի կազմավորման գործում կարելի է ամփոփել այսպես.
  • Ռազմական ղեկավարություն. Վաշինգտոնը ծառայել է որպես մայրցամաքային բանակի գլխավոր հրամանատար Ամերիկյան հեղափոխական պատերազմի ժամանակ (1775-1783): Նրա առաջնորդությունը, ռազմավարական խելամտությունը և անկախության գործին անսասան նվիրվածությունը մեծ դեր ունեցան բրիտանական ուժերի նկատմամբ հաղթանակի ապահովման գործում:
  • Սահմանադրական կոնվենցիա. Վաշինգտոնը ընտրվեց որպես 1787 թվականին Ֆիլադելֆիայում կայացած Սահմանադրական կոնվենցիայի նախագահող պաշտոնյա: Այս կոնվենցիան հանգեցրեց Միացյալ Նահանգների Սահմանադրության նախագծին, որը ազգի հիմնարար օրենքը: Վաշինգտոնի ներկայությունը լեգիտիմություն տվեց դատավարությանը և օգնեց կամրջել պատվիրակների միջև տարաձայնությունները:
  • Առաջին նախագահ. 1789 թվականին Ջորջ Վաշինգտոնը դարձավ Միացյալ Նահանգների առաջին նախագահը նոր վավերացված Սահմանադրությամբ: Նախագահի պաշտոնում նրա երկու ժամկետները (1789-1797) կարևոր նախադեպեր ստեղծեցին պաշտոնի համար և դրեցին երկրի վաղ կառավարման տոնը:
  • Ազգային միասնություն. Վաշինգտոնի ղեկավարությունն օգնեց նորանկախ պետությունների միջև ազգային միասնության զգացում ձևավորել: Նա մեծ դեր ունեցավ 1794 թվականին վիսկիի ապստամբությունը ճնշելու գործում՝ ցույց տալով դաշնային կառավարության հեղինակությունն ու նվիրվածությունը միությունը պահպանելու հարցում:
  • Հրաժեշտի ուղերձ. 1796թ.-ի իր հրաժեշտի ուղերձում Վաշինգտոնը շեշտեց միասնության կարևորությունը, քաղաքական ֆրակցիոնիզմից խուսափելը և արտաքին հարաբերություններում չեզոքության քաղաքականության առավելությունները: Նրա ելույթը մնում է ամերիկյան քաղաքական մտքի հիմնաքարը:
  • Ջորջ Վաշինգտոնի ժառանգությունը՝ որպես առաջնորդ, ռազմական հրամանատար և պետական գործիչ, շարունակում է ազդել Միացյալ Նահանգների վրա մինչ օրս: Նրա նվիրվածությունը դեմոկրատական սկզբունքներին, քաղաքացիական առաքինությանը և օրենքի գերակայությանը կենսական դեր խաղաց վաղ ամերիկյան հանրապետության և այն արժեքների ձևավորման գործում, որոնց վրա այն հիմնված էր:

Առաջադրանք 2 

Advertisement

about:blank

Համաշխարհային պատմություն/էջ 26-31/

  • Ներկայացնել, համեմատել  18-րդ դարի իրադարձությւոնների  ժամանակագրությունը
  • 18-րդ դարի իրադարձությունների ժամանակագրությունը դարձել է հաջորդական պետականության շրջանավարությունը, որպեսզի հանրապետականությունը պահպանի իր տարածքը եւ ազատությունը դարձնի մարզական պատերազմից։ Այդ ժամանակագրությունը ծանոթացված է քաղաքական արդարության եւ բազմազանվածության մեջ։
  • Այդ դարավորության ընթացքում հաջորդական ենթադասերի համար անհրաժեշտ է գովազդի եւ ներդրումների մասին սահմանվածությունը, որոնք կատարվում էին համագումարության եւ ազատության համար։
  • Այդ դարավորությունը կարող է սկսվել 1775 թվականի Ամերիկյան Հեղափոխության շրջանավարության հետ եւ շարժվել ամերիկյան պետականության եւ համագումարության մարզական մեծացումի մեջ։
  • Ներկայացնել նոր հասկացությունների բացատրությունները/էջ 20-31/

Ֆրանսիական  Մեծ հեղափոխությունը /Փոքրիկ ուսումնասիրությու

Պատմություն 8

Պատմություն 3/10/2023

1.Լուսավորական գաղափարների խոշոր ներկայացուցիչներից է Ջոն Լոկը: Փիլիսոփա Ջոն Լոկը ծնվել է 1632թ.-ի օգոստոսի 29-ին Ռինգթոնում (Անգլիա): Նրա գաղափարները մեծ ազդություն են թողել էպիստեմոլոգիայի և քաղաքական փիլիսոփայության զարգացման վրա: Լայնորեն ճանաչված է որպես Լուսավորչական դարաշրջանի ազդեցիկ մտածողներից մեկը: Լոկի նամակներն ազդեցություն են թողել Վոլտերի և Ռուսսոյի, շոտլանդացի մտածողների և ամերիկյան հեղափոխականների վրա: Լոկի փիլիսոփայության մեջ կարելի է առանձնացնել վեց հիմնական դրույթ; Օգտվելով նշված հղումից՝ ընտրիր երեք դրույթ, կարդալուց հետո հիմնավորիր քեզ դուր եկած հատվածները: Ջոն Լոկ

2.Լոկի քաղաքական հայացքները կարդալուց հետո փորձիր զուգահեռներ անցկացնել արդի ժամանակաշրջանի հետ, գրի քո կարծիքը։/գրավոր/
Մարդու բնական վիճակը լիակատար ազատությունն ու հավասարությանն է իր կյանքի և ունեցվածքի տնօրինման պայմաններում։ Դա խաղաղության և բարյացակամության վիճակ է։ Բնության օրենքը ցուցում է խաղաղություն և անվտանգություն։
Քաղաքացիական հասարակության և իրավական ժողովրդավարական պետության տեսաբան է՝ թագավորի և ազնվականության օրենքի առջև հաշվետու լինելու կողմնակից։
Պետությունը ստեղծված է բնական իրավունքների (ազատություն, հավասարություն, ունեցվածք) և օրենքների (խաղաղություն և անվտանգություն) երաշխավորման համար, այն չպետք է ոտնձգություն անի այդ իրավունքների վրա, պետք է այնպես կազմակերպվի, որպեսզի բնական իրավունքները հուսալի կերպով երաշխավորվեն։

3․ Ֆրանսիական լուսավորականներ Շարլ Մոնտեսքյու, Ժան-Ժակ Ռուսո /Էմիլ կամ դաստիարակության մասին/, Մարի Ֆրանսուա Վոլտեր

ա.Գրիր տաս կետից բաղկացած  քո տեսակետը դաստիարակության մասին։

բ. Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի մոտեցումը դաստիարակությանը, արդյոք համապատասխանում է քո պատկերացրած տեսակետին։/հիմնավորիր գրավոր/

4.Շառլ Մոնտեսքյու. ստորև տեղադրված նյութին ծանոթանալուց հետո, 3-5 նախադասությամբ հայտնիր քո տեսակետը/գրավոր:
Մոնտեսքյուի՝ պատմության մասին փիլիսոփայությունը նվազագույնի էր հասցնում անհատների և իրադարձությունների դերը։ “Խորհրդածություններ հռոմեացիների ծաղկման և անկման պատճառների մասին” գրքում “յուրաքանչյուր պատմական իրադարձություն տեղի է ունեցել մի հիմնական շարժման հետևանքով” տեսակետը նա մեկնաբանում էր այսպես. Պատահականությունը չի կառավարում աշխարհը։ Հարցրեք հռոմեացիներին, որոնք ունենում էին իրար հաջորդող հաջողություններ, արդյոք առաջնորդվել են որևէ հստակ պլանով, կամ իրար հաջորդող վայրիվերումներ, որոնք հետևել են մեկը մյուսին։ Յուրաքանչյուր միապետության մեջ գոյություն ունեն ընդհանուր պատճառներ՝ բարոյական և ֆիզիկական, որոնք բարձրացնում, հաստատում կամ այն հավասարեցնում են հողին։ Բոլոր միջադեպերը կառավարվում են այս պատճառներով։ Եվ եթե մի պատերազմում պատահականությունը, որը որոշակի պատճառ է, պետությունը ավերածության է հասցրել, ինչ- որ հիմանական պատճառ կարևոր է դարձրել պետության կործանվելը որևէ պատերազմի պատճառով։ Միով բանիվ՝ հիմնական միտումը առաջանում է այդ բոլոր միջադեպերից։ Հանրապետությունից դեպի կայսրություն անցում կատարելը քննարկելիս նա առաջարկում է այն տեսակետը, որ եթե Կեսարը և Պոմպեոսը չփորձեին զավթել Հանրապետության կառավարումը, ապա մյուսները ավելի կմեծանային իրենց տեղերում։ Պատճառը ոչ թե Կեսարի և Պոմպեոսի ձգտումն է, այլ ընդհանրապես մարդկային ձգտումն է։

5․ Հյուսիսային Ամերիկա-Բենջամին Ֆրանկլին, Թոմաս Ջեֆերսոն: Ներկայացրու առանձին -առանձին , համեմատիր իրենց հայացքները: