Հասարակագիտություն

Մարդը և շրջակա աշխարհը

Մարդը բանական էակ է։ Այսինքն մարդը ընդունակ է մտածելու, դատելու, ստեղծագործելու և այլն։ Բայց դրա հետ մեկտեղ մարդը բնական էակ է։ Այսինքն մարդը նույնպես կենդանական աշխարհի ներկայացուցիչ է՝ ամենազարգացած ներկայացուցիչը և ի տարբերություն կենդանու՝ մարդը իր պահանջները հագեցնելու համար ավելի հեշտ և արդյունավետ ձևեր ու գործիքներ է ստեղծում՝ շատ հաճախ վնասելով շրջակա միջավայրը։ Մարդը հասարակական էակ է։ Այսինքն մարդու դաստիարակությունը, զարգացումը և կյանքը մեծապես կախված է հասարակությունից։