Հայոց լեզու 8

Притчи

Новогодняя притча

Ամանորի գիշերը մի բարեպաշտ կին նկատեց իր տան մոտով անցնող երեք ծերերի։ Նա դուրս եկավ և առաջարկեց նրանց իր տանը գիշերելու և ընթրելու իր ընտանիքի հետ:

Բայց իմաստունները պատասխանեցին:

— Մեզ անվանում են Հարստություն, Հաջողություն և Սեր: Սովորաբար մենք երեքով չենք այցելում, գնացեք և խոսեք ձեր ամուսնու հետ, թե երեքիցս ում կցանկանայիք հրավիրել ձեր տուն այս տոնական երեկոյին։

Ամուսինը շատ ուրախացավ այդ նորությամբ և որոշեց տուն հրավիրել Հարստությանը, սակայն կինը հավանեց Հաջողություն անունով ծերունուն, իսկ երեխան խնդրեց ծնողներին իրենց տուն հրավիրել Սեր անունով ծերունուն։

Ծնողները որոշեցին ամանորյա նվեր անել երեխային և կատարել նրա ցանկությունը՝ իրենց տուն հրավիրելով Սեր անունով իմաստունին։ Սակայն հենց որ նա տուն է մտնում, Հարստությունն ու Հաջողությունը նույնպես հետևում են նրան և նստում ընդհանուր սեղանի շուրջ։

— Այդ ինչպե՞ս, — հարցրեցին ծնողները, — չէ՞ որ դուք ասացիք, որ հերթով եք հյուր գնում:

— Այո, — պատասխանեցին իմաստունները,- Հարստությունն ու Հաջողությունը սովորաբար գնում են առանձին-առանձին` իրենց հետ չվերցնելով մյուսներին, բայց երբ տուն են հրավիրում Սիրուն, նա իր հետ վերցնում է իր բոլոր ընկերներին` այդ թվում` Հարստությանը և Հաջողությանը:

Рождественская притча

Կար, չկար, մի կոշկակար կար: Նա կորցրել էր կնոջը և ուներ փոքրիկ որդի: Սուրբ Ծննդյան նախօրեին տղան ասում է հայրիկին.
-Այսօր մեզ հյուր կգա Փրկիչը:
-Դե՛, բավական է, — չի հավատում հայրը:
-Դե կտեսնես, որ կգա: Նա  ինքն է ինձ  այդ մասին հայտնել երազումս:
Սպասում է տղան իր թանկագին հյուրին, անընդհատ նայում է պատուհանից , բայց ոչ ոք չի երևում: Հանկարծ նա տեսնում է, թե ինչպես են երկու  տղա ծեծում մեկ ուրիշ տղայի, իսկ վերջինս նույնիսկ չի էլ դիմադրում: Կոշկակարի տղան վազում է փողոց, քշում նեղացնողներին  և տուն բերում  ծեծված տղային: Հոր հետ կերակրում են տղային, լողացնում, մազերը հարդարում, և կոշկակարի տղան ասում է հորը.
-Հայրիկ, ես երկու զույգ կոշիկ ունեմ, իսկ իմ նոր ընկերոջ մատները դուրս են եկել  կոշիկներից: Ես կտամ նրան իմ ֆետրե կոշիկները,  չէ որ դրսում շատ ցուրտ է: Այսօր նաև տոն է:
-Դե, ինչ կարող եմ ասել, թո՛ղ քո կամքը լինի,-համաձայնում է հայրը:
Նրանք տղային են նվիրում ֆետրե կոշիկները, և տղան ուրախ-ուրախ գնում է տուն:
Անցնում է որոշ ժամանակ, իսկ կոշկակարի տղան պատուհանից չի հեռանում. սպասում է, որ Փրկիչը հյուր է գալու: Հանկարծ տան մոտով մի աղքատ է անցնում և խնդրում.
— Բարի մարդիկ, վաղը Սուրբ Ծնունդն է, իսկ ես երեք օր է` հացի փշուր անգամ բերանս չեմ դրել, կերակրե՛ք ինձ, հանուն Քրիստոսի:
-Մեր տուն արի, պապիկ, -պատուհանից կանչում է տղան, -թող Աստված քեզ առողջություն տա:
Կոշկակարն ու տղան կերակրում են, խմեցնում են ծերունուն, և ծերունին ուրախ-ուրախ հեռանում է նրանցից:
Իսկ տղան դեռ  սպասում է Քրիստոսին և  սկսում է անհանգստանալ:
Մութն ընկավ, փողոցում վառվում են լապտերները, ձնաբուքը սկսվեց:
Եվ հանկարծ կոշկակարի որդին գոռում է.
-Հայրիկ, այնտեղ` սյան մոտ,  ինչ-որ կին է կանգնած`փոքրիկ երեխայի հետ: Նայի՛ր`  ինչպես են մրսում խեղճերը:
Կոշկակարի տղան դուրս է վազում և  կնոջը երեխայի հետ բերում  իրենց խրճիթը:
Կերակրում են նրանց, խմեցնում,  և տղան ասում է.
-Ու՞ր պետք է նրանք գնան այս ցրտին: Նայիր, թե դրսում ինչ բուք է: Հայրիկ,  թող նրանք մեր տանը գիշերեն:
-Բայց մեզ մոտ որտե՞ղ  մնան,- հարցնում է  հայրը:
-Դու բազմոցին, ես` սնդուկին , իսկ նրանք` մեր մահճակալին:
-Լավ, թող այդպես լինի:
Վերջապես բոլորը պառկում են  քնելու: Երազում տղան տեսնում է, որ  իր մոտ է գալիս Փրկիչը և քնքշքորեն ասում.
-Իմ սիրելի զավակ: Երջանիկ եղիր քո ողջ կյանքում:
-Աստված իմ, իսկ ես քեզ ցերեկն էի սպասում, — զարմանում է տղան:
Իսկ Աստված ասում է.
-Ես երեք անգամ ցերեկով եկել եմ քեզ մոտ, և երեք անգամ էլ դու ինձ ընդունել ես: Այնպես, որ  ավելի լավ չէր էլ կարելի պատկերացնել:
-Աստված իմ, ես չեմ էլ իմացել: Բայց ե՞րբ:
-Չգիտեիր, բայց, միևնույն է, ընդունել ես: Առաջին անգամ դու ոչ թե տղային ես փրկել անկարգ տղաների ձեռքից, այլ` ինձ, ինչպես  ես եմ մի ժամանակ ընդունել  չար մարդկանց թքածներն ու  խոցերը, այդպես էլ դու …Շնորհակալ եմ քեզ, սիրելիս:
— Աստված, իսկ ե՞րբ ես դու երկրորդ անգամ այցելել, չէ որ ես անընդհատ պատուհանից նայում էի,- հարցնում է կոշկակարի որդին:
-Իսկ երկրորդ անգամ ոչ թե աղքատը, այլ ես էի եկել ձեր տուն ընթրիքին: Դու հայրիկի հետ չոր հացերը կերաք, իսկ ինձ տվեցիք տոնական կարկանդակը:
-Իսկ երրո՞րդ անգամ, Աստված: Ես քեզ գոնե երրորդ անգամ կճանաչեի:
-Իսկ երրորդ անգամ ես նույնիսկ գիշերել եմ ձեզ մոտ մայրիկիս հետ:
-Ինչպե՞ս թե:
-Մի անգամ մենք ստիպված էինք Հերովդեսից փախչել Եգիպտոս: Եվ դու իմ մայրիկին գտար սյան մոտ, ինչպես եգիպտական անապատում, ու բերեցիր  ձեր տուն: Ընդմիշտ եղի՛ր երջանիկ,  ի՛մ հարազատ:
Առավոտյան տղան արթնանում  և հարցնում է.
-Իսկ որտե՞ղ է այն կինը երեխայի հետ:
Նայում է, իսկ տանը արդեն ոչ ոք  չկա: Ֆետրե կոշիկները, որոնք նա երեկ խեղճ տղային էր նվիրել, կրկին անկյունում էին, սեղանին դրված էր ձեռք չտված տոնական կարկանդակը: Իսկ սրտում այնպիսի  անասելի ուրախություն էր, ինչպիսին երբեք չէր եղել:

Երկրաչափություն 8

Պարապմունք 27

  1. Հաշվել  RNK անկյունը և շրջանագծի շառավիղը, եթե MN=10 սմ է և ∠ RON=30°

Դիտարկենք RNO ուղղանկուն եռանկյունը
RN=MN:2=10:2=5 սմ
<RON=30o
<ORN=90o
<RNO=180o-90o-30o=60o
հետևաբար ON=2 x RN=2 x 5=10 սմ
<RNK=60o+90o=150o

2. Հաշվել շրջանագծի շառավիղը, եթե AO=9սմ  է և ∠ OAK=30°

Դիտարկենք AOK ուղղանկյուն եռանկյունը
AO=9 սմ
<OAK=30o
<K=90o
հետևաբար OK=AO : 2=9:2=4,5 սմ

3. Շրջանագծի A կետով տարված են շոշափող և շառավիղին հավասար լար։ Գտեք լարի և շոշափողի կազմած անկյունը։ GEOGEBRA ծրագրով գծել գծագիրը:

4. Շրջանագծի շառավիղին հավասար KM լարի ծայրակետերով տարված են այդ շրջանագծի շոշափողներ, որոնք հատվում են N կետում։ Գտեք KMN եռանկյան անկյունները։ GEOGEBRA ծրագրով գծել գծագիրը:

5. Շրջանագծին A, C և E կետերում տարված են AB, BD և DE շոշափողները, իսկ AB=7 սմ: Որոշիր ACE եռանկյան պարագիծը:

Դիտարկենք ABC և ECD հավասարասրուն եռանկյունները
<ABC=60o
<CDE=60o
CD=ED=AB=CB=7 սմ
Հետևաբար ABC և ECD հավասարասրուն եռանկյունները նաև հավասարակողմ են
Հետևաբար AC=CE=AB և AE=AC=EC=7 սմ
PACE=7+7+7=21 սմ

Հանրահաշիվ 8

Պարապունք 28

1․ Լուծել հավասարումների համակարգը․

ա) (x,y,z)=(1,1,1)

բ) (x,y,z)=(1,4,2)

գ) (x,y,z)=(2,1,3)

դ) (x,y,z)=(-3,8,13)

2․ Լուծել «եռանկյունաձև» տեսքի հավասարումների համակարգը․

ա) (x,y)=(14,3)

բ) (x,y)=(-7,-5)

գ) (x,y)=(3, 25/3)

դ) (x,y,z)=(2,2,2)

ե) (x,y,z)=(-3,-9,0)

զ) (x,y,z)=(5,5,55)

3․ Լուծել հավասարումների համակարգը․

1) (x,y,z)=(-1570/133, 276/133, 645/133)

2) (x,y,z)=(-1,4,9)

3) (x,y,z)=(-1,-7,3)