Պատմություն 8

Պատմություն 01/11/2023

Առաջադրանք 1

Ռուս-թուրքական պատերազմներ

1.Կարդալ , դուրս գրել ռուս-թուրքական պատերազմների ընդհանուր օրինաչափությունները

Ռուսաստանի և Թուրքիայի միջև XVII–XIX դարերում մղվել է շուրջ 10 պատերազմ Սև ծովում ու հարակից շրջաններում գերիշխանություն հստատելու համար: Կովկասյան ռազմաճակատի գործողությունները հիմնականում տեղի են ունեցել Հայաստանում:

Հայկական Մարզը: 1836թ.-ի եկեղացական կանոնադրությունը:

Պատերազմների ժամանակահատվածՀաղթանակ
1568-1570 Ռուսաստան
1676-1681
1686-1700Ռուսաստան
1710-1713 Թուրքիա
1735-1739 Ռուսաստան
1768-1774 Ռուսաստան
1787-1792 Ռուսաստան
1806-1812 Ռուսաստան
1821-1830 Ռուսաստան
1828-1829Ռուսաստան

Արևմտյան Հայաստանը  19-րդ դարի առաջին կեսին

  • Ներկայացրու 19-րդ դարի սկզբին Արևմտյան Հայաստանի վարչական բաժանումները,
    Այն գտնվում էր Օսմանյան կայսրության տիրապետության տակ։

1806-1812թթ.ռուս-թուրքական պատ երազմի ընթացքն ու արդյունքները, Բուխարեստի պայմանագիր:
XIX դարի առաջին ռուս-պարսկական պատերազմի
ժամանակ Ֆրանսիայի դրդմամբ Օսմանյան կայսրությունը 1806 թ. դեկտեմբերին պատերազմ սկսեց Ռուսաստանի դեմ: Թեև ռուսական բանակները միաժամանակ ստիպված էին մարտեր մղել և՛ թուրքական, և պարսկական զորքերի դեմ, այդուհանդերձ, ունեցան լուրջ հաջողություններ: 1807 թ. հունիսի 18 –17 Ախուրյանի մոտ՝ Փոքր Ղարաքիլիսա գյուղում, տեղի ունեցած ճակատամարտում նրանք պարտության մատնեցին թուրքական զորքերին։

Ռուսաստանի հաջողությունները ստիպեցին ouմանյան Թուրքիային 1812 թ. մայիսին հայազգի դիվանագետ Մանուկ բեյի աջակցությամբ Բուխարեստում կնքել հաշտություն(Բուխարեստի պայմանագիր)։

Առաջադրանք 2

  • 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմի ընթացքն ու արդյունքները, Ադրիանուպոլսի պայմանագիր:
    Ռուս-թուրքական պատերազմը ինչպես Բալկանյան, այնպես էլ Կովկասյան ճակատում ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով: 1829 թ. սեպտեմբերի 2-ին Ադրիանուպոլսում կնքվեց հաշտության պայմանագիր:

    Այդ պայմանագրով Սև ծովի արևելյան ափերից ընդարձակ մի տարածք, ինչպես և Ախալցխայի ու Ախալքալաքի գավառներն անցան Ռուսաստանին: Թուրքական տիրապետության տակ ժողովուրդների համար, ընդհանուր առմամբ, դա նպաստավոր պայմանագիր էր: Բայց այն չարդարացրեց արևմտահայերի հույսերը, որոնք ձգտում էին արևելահայերի նման միանալու Ռուսաստանին:
  • Հայերի մասնակցությունը ռազմական գործողություններին և ունեցած ավանդին:

1828-29 թթ․ Ռուս–Թուրքական պատերազմներին հայերից ահագին կարևոր գործոնեություն են ունեցել։ Ահա այդ միքանի դեպքերը։

1828 թ. հունիսին ռուսական բանակը գեներալ Ի. Պասկևիչի հրամանատարությամբ անցավ Ախուրյան գետը և շարժվեց դեպի Կարս: Ռուսները և նրանց հետ ևս մի քանի հազար հայեր գնացին Կարսի բերդի վրա և հունիսի 23–ին գրավեցին այն:

Կարսի գրավումն ունեցավ ռազմավարական խոշոր նշանակություն: Դրանից հետո ռուսական զորքերը հուլիս-օգոստոսին գրավեցին Ջավախք գավառը՝ Ախալքալաք կենտրոնով, Ախալցխան ու Արդահանը։

Այս պահին այդ շրջանները գտնվում են Վրաստանում, բայց այնտեղ ապրում են շատ հայեր(նաև իմ բարեկամները)։

Ռուսական զորքերի հաղթանակները ոտքի հանեցին Բայազետի հայերին, որոնք կազմում էին տեղի բնակչության ճնշող մեծամասնությունը։ 1828 թ. օգոստոսին ռուսական զորքերի Երևանյան ջոկատը տեղացի հայերի աջակցությամբ գրավեցին Բայազերի ու Ալաշկերտի գավառները:

Оставьте комментарий