Պատմություն 8

Պատմություն 25/09/2023 — 30

/09/2023

1.Նկարագրեք արդյունաբերական  հասարակության շրջափուլերը, համեմատիր դրանք:

ա.Առաջին շրջափուլ -XVII դարից մինչև XIX դարի կեսը
Այդ ժամանակաշրջանում սկզբնավորվեց և զարգացավ արդյունաբերական արտադրությունը, ձեռքի աշխատանքին փոխարինելու եկան մեքենաներն ու սարքավորումները։ Դա արդյունք էր արդյունաբերական հեղաշրջման։ Հասարակության առաջատար դասերը դարձան ձեռներեցները և բանվորները։ Ձևավորվեց ազգային միասնական շուկան։ Խորացան տարբեր երկրների և աշխարհամասերի միջև տնտեսական կապերը։ Ի հայտ եկան մեծ քաղաքներ։

բ.Երկրորդ շրջափուլ-XIX դարի կեսից մինչև  XX դարի սկիզբ
Այդ ընթացքում ավարտվեց արդյունաբերական հասարակության ձևավորումը։ Հասարակական կյանքում մեծացավ գիտության և տեխնիկայի դերը։ Արտադրությունն ընդլայնվեց և հասավ մեծ ծավալների։ Առաջավոր երկրներում գերիշխող դարձավ ծանր արդյունաբերությունը։ Առաջացավ համաշխարհային միասնական շուկա։ Ավելացավ խոշոր քաղաքների թիվը, բարձրացավ բնակչության կենցաղային ու կրթական մակարդակը։

գ.Հասարակական -քաղաքական գործընթացները

Նոր դարերում տեղի ունեցան հասարակական կարգի արմատական փոփոխություններ։ Ավատատիրական հասարակական հարաբերություններին փոխարինելու էր գալիս ժողովրդավարությունը։ Միջնադարյան ժողովուրդն սկսում էր կազմավորվել որպես արդիական ազգ։ Ազգը միասնական էր, գիտակցում էր իր շահերը և ուներ կամք՝ բարենորոգելու իր հասարակական կարգը և մասնակցելու դրա կառավարմանը։ Վերացան դասերի (ազնվականություն, հոգևորականություն, գյուղացիություն) միջև առկա նախկին անջրպետները։ Բոլորը օրենքի առաջ ճանաչվեցին ազատ և հավասար քաղաքացիներ։ Սկսեց ձևավորվել քաղաքացիական հասարակությունը։
Հին կարգերը, սակայն, դժվարությամբ էին զիջում իրենց տեղը։ Հաճախակի
դարձան հեղափոխությունները։ Իշխանության համար հնի և նորի կողմնակիցների միջև ծայր էր առնում քաղաքացիական պատերազմ։ Հեղափոխությունները երբեմն մեծ ազդեցություն էին թողնում նաև այլ երկրների վրա։ Այդպիսին էր, օրինակ՝ Ֆրանսիական մեծ հեղափոխությու նը (1789–1799)։
Նորի հաստատման ճանապարհին որոշ ազգեր գերադասում էին իրականացնել նպատակասլաց և աստիճանական բարենորոգումներ։ Նրանք խուսափում էին մեծ ցնցումներից և հասնում հաջողությունների տնտեսության, պետական կառավարման, մշակույթի ասպարեզներում։ Այդ ուղին ավելի հատկանշական էր Անգլիայի համար։
Նոր դարերին բնորոշ էր նաև ճնշված ժողովուրդների ազատագրական պայքարը և ազգային պետությունների ստեղծումը։ Դրանք ուղեկցվում էին հեղափոխական շարժումներով՝ օր. հյուսիսամերիկյան գաղութների ազատագրական պատերազմն էր և ԱՄՆ–ի կազմավորումը (1775–1783)։

2.Տալ «ժողովուրդ»,«ազգ» հասկացությունների սահմանումը

Advertisement

«Ազգ» և «ժողովուրդ» բառերը հաճախ գործածվում են իբրև հոմանիշներ, քանի որ և՛ ազգը, և՛ ժողովուրդը երկուսն էլ ներկայացնում են մարդկանց հավաքականությունը` նույն էթնոսի պատկանող, նույն ինքնությունը, մշակութային արժեքներն ունեցող:

Սակայն երբեմն «ժողովուրդ» ասելով` նկատի է առնվում նաև էթնիկական նույն սկզբնավորումը չունեցող մարդկանց հավաքականությունը: Սույն սահմանման պարագայում պետք է նկատի ունենալ, որ էթնոսի պատկանելությունը կարող է պայմանական նշանակություն ունենալ:

«Ազգ» բառը ծագում է լատիներեն «natio» բառից, որը ծնունդ, սկիզբ, իմաստն ունի: Այստեղից էլ` «nation» բառը, որը նշանակում է ազգ, ինչպես նաև ֆրանսերեն «naître» բառը, որը նշանակում է ծնվել: «Ազգ» հասկացությունն արտահայտում է առավելաբար կազմակերպված ժողովրդի` պետությամբ, պետական կառուցվածքով ու կառույցներով, հասարակական-քաղաքացիական ինքնագիտակցությամբ:

Պետության առկայությունը, սակայն, պարտադիր չէ ազգի տվյալ բնորոշման համար, եթե կան ազգային կառույցների կազմակերպվածության դրսևորումները, ազգային բարձր ինքնագիտակցություն, ինչպես, օրինակ, այսօր իրենց պատմական հայրենիքը կորցրած կամ պետություն չունեցող ազգերի պարագայում, որոնցից են ղպտիները, ասորիները և այլք:

Ժողովուրդը կարող է լինել էթնիկական պատկանելության գիտակցությամբ, սակայն առանց պետական-հասարակական, քաղաքացիական կազմակերպվածության: Բայց հարկ է նկատի ունենալ, որ «ազգ» և «ժողովուրդ» բառերը, այնուամենայնիվ, հոմանիշներ են իրենց նշանակությամբ և օգտագործվում են որպես այդպիսիք:

Ներկայումս, սակայն, լայն իմաստով, ինչպես նաև դիվանագիտական նշանակությամբ «ազգ» հասկացությունը մատնանշում է հիմնականում պետական հստակ կառուցվածք ունեցող ժողովուրդներին:

3.Սահմանել ինչ է նշանակում հեղաշրջում՛՛, ևս տաս նոր բառերի հասկացությունների բացատրություն, սահմանում:
Հեղաշրջում— կտրուկ փոփոխություն` բեկում, գոյություն ունեցող հասարակական-քաղաքական կարգերի արմատական վերափոխում:

Մանուֆակտուրան բավականին տարածված էր XVIII դ. Եվրոպայում: Սակայն արտադրության մեջ տիրապետող ձեռքի աշխատանքը այլևս չէր ապահովում
արտադրության առաջընթացը։ Աստիճանաբար անցում կատարվեց մանուֆակտուրայից մեքենագործարանային արտադրության։ Այդ անցումը հայտնի է արդյունաբերական հեղաշրջում անունով։
Հեղաշրջում առաջացրեց նաև շոգեշարժիչի գյուտը:

4.Արդյունաբերության , գյուղատնտեսության մեջ նշիր հինգ փոփոխություն, դրանց դրական, բացասական կողմերը:
1.գաղութների հիմնումը նպաստեց մարդկանց բարեկեցության աճին
2. ավելացավ բնակչության թիվը և մեծացավ ապրանքների պահանջարկը
3.առաջացան խոշոր արտադրական ձեռնարկություններ՝ մանուֆակտուրաներ
4.մանուֆակտուրաները էապես նպաստեցին աշխատանքի արտադրողականության աճին և տեխնիկայի առաջընթացին
5.անցում կատարվեց մանուֆակտուրայից մեքենագործարանային արտադրության, կատարվեց արդյունաբերական հեղաշրջում

XV–XVI դդ. աշխարհագրական հայտնագործությունների, ծովային առևտրի ծավալման, գաղութների հիմնման հետ մեծ քանակությամբ ոսկի և արծաթներ մուծվեց Եվրոպա: Դա նպաստեց մարդկանց բարեկեցության աճին: Ավելացավ բնակչության թիվը, մեծացավ ապրանքների պահանջարկը։ Արհեստավորական արտադրությունն այլևս չէր կարող բավարարել մարդկանց աճող պահանջմունքները: Եվ միջնադարյան արհեստանոցի փոխարեն աստիճանաբար առաջացան ավելի խոշոր արտադրական ձեռնարկություններ՝ մանուֆակտուրաներ։ Դրանք հայտնվեցին նախ Անգլիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում..:
Մանուֆակտուրայում վարձու աշխատող բանվորներից յուրաքանչյուրը հմտանում էր արտադրական մեկ կամ մի քանի գործողության մեջ։
Այսպիսով՝ մանուֆակտուրաները էապես նպաստեցին աշխատանքի արտադրողականության աճին և տեխնիկայի առաջընթացին։

XVII–XVIII դդ. աշխարհի բնակչության մեծ մասը զբաղված էր գյուղատնտեսությամբ։ Նույնիսկ արագ զարգացող Եվրոպայում հողի մշակմամբ զբաղված էր բնակչության գրեթե 90 %–ը։ Տեխնիկան հետամնաց էր.
հողը մեծ մասամբ մշակում էին արորով և բրիչով։
Գյուղատնտեսությունն ամենից արագ զարգանում էր Անգլիայում։ Այնտեղ մանուֆակտուրաներ առաջանում էին նաև գյուղական վայրերում։ Հատկապես շատ էին գործվածքեղեն արտադրող մանուֆակտուրաները։
Դա մեծացնում էր բրդի պահանջարկը, որն էլ խթանում էր ոչխարաբուծության զարգացմանը։ Կենդանիներին կերակրելու և պահելու նպատակով ցանկապատում էին համայնական արոտավայրերը։ XVIII դ. վերջին այդ գործընթացը հիմնականում ավարտվեց. ամրագրվեց հողի մասնավոր սեփականությունը։
Զարգացավ երկրագործությունը։ Ընդլայնվեցին ցանքատարածությունները, ոռոգման ջրանցքները։ Բերքատվության աճին նպաստում էր նաև հողի պարարտացումը գոմաղբով, կրաքարով, ծովատիղմով և այլն։
Ունևոր տնտեսություններում հողը հերկում էին գութանով, ցանքը կատարում սերմնացանով։ Ստեղծվեցին ցորենի, գարու, վարսակի, մրգերի ու բանջարեղենի նոր տեսակներ։ Ներմուծվեցին նոր մշակաբույսեր՝ կարտոֆիլ, շաղգամ։

Մանուֆակտուրան բավականին տարածված էր XVIII դ. Եվրոպայում: Սակայն արտադրության մեջ տիրապետող ձեռքի աշխատանքը այլևս չէր ապահովում
արտադրության առաջընթացը։ Աստիճանաբար անցում կատարվեց մանուֆակտուրայից մեքենագործարանային արտադրության։ Այդ անցումը հայտնի է արդյունաբերական հեղաշրջում անունով։
Նման ուղիով առաջինն ընթացավ Անգլիան։ Նրա վերազինումը տևեց XVIII դ. 60–ական թթ. մինչև XIX դ. 40–ական թթ.։ Անգլիայում էին գտնվում ամենից շատ և կատարյալ մանուֆակտուրաները։ Անգլիացի ձեռներեցները կուտակել էին մեծ կապիտալ, որը սկսեցին ներդնել արտադրության մեջ։

Կապիտալը հարստություն է, որը ձեռներեցը, ներդնելով արտադրության մեջ, նոր շահույթ է ստանում։
Ժամանակի ընթացքում կապիտալը՝ դառնալով սեփականության գլխավոր ձև, հիմք է դնում նոր՝ կապիտալիստական հասարակարգի ձևավորման։
Ձեռներեցները միջոցներ չէին խնայում տեխնիկական գյուտեր և գիտական հայտնագործություններ հովանավորելու գործում։ Առաջին սարքերը ներդրվեցին
մանածագործության մեջ, կառուցվեցին առաջին գործարանները։ Սարքերի և մեքենաների կիրառումը մի քանի անգամ ավելացրեց աշխատանքի որակն ու արտադրողականությունը։
Անգլիացի ճարտարագետ Ջ. Ուատտը իր շոգեշարժիչի հիմքի վրա 1784 թ. ստեղծեց առաջին շոգեմեքենան։ Շոգեշարժիչի գյուտը հեղաշրջում առաջացրեց։
1807 թ. Ռ. Ֆուլտոնը ԱՄՆ–ում ստեղծեց առաջին շոգենավը։
1814 թ. անգլիացի ճարտարագետ Ջ. Ստեֆենսոնի գլխավորությամբ
ստեղծվեց առաջին շոգեքարշը, իսկ 1823 թ.՝ առաջին երկաթուղին։ Մինչև XIX դ. կեսը Անգլիայում և մյուս երկրներում կառուցվեցին հազարավոր կիլոմետր երկարությամբ երկաթուղիներ։
XIX դ. առաջին կեսին կտրուկ ավելացավ թուջի (չուգունի) և պողպատի արտադրությունը։ Ստեղծվեցին նոր մետաղահալոցներ, որտեղ ստանում էին պողպատի բարձր որակի տեսակներ։
Արդյունաբերական հեղաշրջման ավարտին Անգլիան դարձավ աշխարհի ամենա զար գացած երկիրը։ 1851 թ. Լոնդոնում կազմակերպվեց տնտեսական նվաճումների առաջին համաշխարհային ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին մասնակցել են նաև հայ ձեռներեցներ, որոնց արտադրանքի նմուշներն արժանացել են բարձր պարգևների։

5.Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան հասարակական կյանքում:
XVII դ. սկսած՝ տնտեսական առաջընթացը հանգեցրեց Եվրոպայում նոր հասարակարգի ձևավոր մանը։ Այն ընդունված է անվանել արդյունաբերական հասարակություն։
Նոր ժամանակներում հասարակության ընկերային (սոցիալական) պատկերը հիմնովին փոխվեց։ Արդյունաբերական հասարակության կարևոր դեմքը դարձան ձեռներեցները և բանվորները։ Ձեռներեցներին անվանում էին բուրժուա, իսկ ավելի ուշ նաև կապիտալիստ։
Բուրժուա ասելով՝ նկատի ունեին քաղաքի պատվարժան բնակիչներին՝ բժիշկներ, փաստաբաններ, դատավորներ, դեղագործներ, վաճառականներ, դրամատերեր (բանկիրներ): Դրանք մարդիկ էին, ովքեր ունեին կարևոր մասնա գիտություն, ինքնուրույն գործ և ապրում էին բարեկեցիկ կյանքով։ Իսկ «կապիտալիստ» հասկացությամբ շեշտվում էր, որ տվյալ անձն ունի կապիտալ և
ձգտում է այն բազմապատկել։ Առավել արագ հարստանում էին վաճառականները, դրամատերերը, նավատերերը։ Նրանք մասնակցում էին արտաքին առևտրին՝ ստեղծելով խոշոր ընկերություններ։ Մասնակցում էին
նաև անդրծովյան գաղութների հիմնմա նը։ Օրինակ՝ 1600 թ. Անգլիայում ստեղծվեց Արևելահնդկական ընկերությունը, որը գոյություն ունեցավ մինչև XIX դ. երկրորդ կեսը։ Նրա հետ է կապված Հնդկաստանի գաղութացումը։
Նոր ժամանակներում կտրուկ մեծացավ բանկերի նշանակությունը։ Գործարարները իրենց կապիտալը շահավետ պայմաններով բանկերում էին պահում, իսկ ուրիշները վարկեր էին ստանում։
Անգլիայում ազնվականների մի մասն իր կալվածքները վերածեց բուրդ արտադրող տնտեսության։ Նրանք սկսեցին կոչվել նոր ազնվականություն։ Ավելի ուշ նման դաս ձևավորվեց Ֆրանսիայում և մյուս երկրներում։
Նոր ժամանակներում ծանր ճակատագիր բաժին ընկավ գյուղացիությանը։ Գյուղը ներքաշվեց շուկայական տնտեսության մեջ։ Համայնական հողերի ցանկապատումն ունեզրկեց գյուղացիների մեծ մասին, գյուղացիների մի փոքր մասին հաջողվեց ստեղծել սեփական տնտեսություն և դառնալ ագարակատեր (ֆերմեր)։

Արդյունաբերական հեղաշրջման հետևանքով կտրուկ աճեց քաղաքային բնակչության թիվը, և քաղաքներն սկսեցին վճռորոշ դեր խաղալ պետության կյանքում։
Նախ՝ ձևավորվեց ձեռներեցների դասը, որոնց շարքերում ազդեցիկ դարձան արդյունաբերողները՝ հանքահորերի, ձեռնարկությունների, փոխադրամիջոցների
տերերը։
Երկրորդ՝ գյուղից քաղաք տեղափոխված գյուղացիների զանգվածն աստիճանաբար վերածվեց արդյունաբերական բանվորության։ Արդյունաբերողներն ու բանվորները դարձան նոր հասարակության գլխավոր ուժերը։ Նրանցից յուրաքանչյուրն ուներ իր շահերը։
Ձեռներեցները ձգտում էին հասնելու իշխանության, նպաստավոր պայմաններ ստեղծելու գործարարության համար և ստանալու մեծ եկամուտներ։ Իսկ բանվորները ձգտում էին բարելավելու իրենց աշխատանքային, հասարակական և կենցաղային վիճակը։
Արդյունաբերական հասարակության առաջացման կարևոր սոցիալական հետևանքներից մեկն էլ մտավոր աշխատանքով զբաղվող մարդկանց թվաքանակի կտրուկ աճն էր։ Մտավորականությունը դարձավ բազմամարդ՝
գիտնականներ, ճարտարագետներ, իրավաբաններ, ուսուցիչներ, բժիշկներ և այլն։

6.Ինչը նպաստեց քաղաքների աճին և զարգացմանը: Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան մարդկանց կենսապայմաններում:

XVI դ. ի վեր Եվրոպայում քաղաքներն աննախադեպ զարգացում ապրեցին։ Ձևավորվեցին արդյունագործական քաղաքներ, որտեղ կենտրոնացած էին մանուֆակտուրաները, շուկաները, պահեստները, դրամատները։
Աշխուժություն էր տիրում բորսաներում, որտեղ ձեռներեցները հանդիպում և գործարքներ էին կնքում։
Ամենահայտնին Լոնդոնի Սիթի կոչվող բորսան էր։
XVIII դ. կեսին Արևմտյան Եվրոպայում կար հարյուր հազարից ավելի բնակչությամբ 15 քաղաք։ XIX դ. քաղաքներում ապրում էր Անգլիայի բնակչության կեսից ավելին։ Նման միտում էր նկատվում նաև Ֆրանսիայում, Հոլանդիայում, Գերմանիայում, ԱՄՆ–ում։ Հատկապես արագ էին աճում Լոնդոնը, Փարիզը, Նյու Յորքը։
Փոխվեց քաղաքների ենթակառուցվածքը։ Միանման նախագծերով սկսեցին կառուցվել փողոցներ, տներ, զբոսայգիներ, հիվանդանոցներ, թատրոններ, գրադարաններ, թանգարաններ, դպրոցներ։ Հատուկ ուշադրություն էր դարձվում համաքաղաքային ջրմուղի և կոյուղու ստեղծմանը։ XIX դ. առաջին կեսին Փարիզում և Լոնդոնում սկսեց գործել առաջին հասարակական փոխադրամիջոցը՝ ձիաքարշ մեծ կառքը կամ հանրակառքը (օմնիբուս)։

7.Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում մտավորականության դերը բարձրացավ:

Տեխնիկայի առաջընթացը, աշխատանքի արտադրողականության աճը նպաստում էին նյութական բարիքների ավ լացմանը։ XVIII դ. անգլիացի տնտեսագետ Ա. Սմիթը ապացուցեց, որ ազգերի հարստության աղբյուրը
աշխատանքն է ։
Բարեկեցության չափանիշով անգլիացիները նույնպես առաջինն էին։ Նրանց հետևեցին ֆրանսիացիները, ամերիկացիները, գերմանացիները և այլք։ Սակայն ազգերն այդպիսի հաջողության հասան աստիճանաբար՝
ոչ միանգամից։ Արդյունաբերական հասարակության առաջին փուլում աշխատավորությունն ապրում էր ծանր պայմաններում։
Ամենա ընչազուրկ մասը ժամանակավոր վարձու աշխատանքով ապրողներն էին՝ մեծ մասը նախկին հողազուրկ գյուղացիներ: Տեղափոխվելով քաղաքներ՝ նրանց միշտ չէ, որ հաջողվում էր աշխատանք գտնել։ Շատերը դառնում էին մուրաց կան կամ գող։
Բարվոք չէր նաև մշտական աշխատանք ունեցողների վիճակը։ Ձեռներեցները նրանց աշխատեցնում էին շատ, սակայն վճարում՝ քիչ։ Աշխատում էին օրական
14-18 ժամ։ Բանվորներն ապրում էին առանց կենցաղային տարրական պայմանների։ Մահացությունը (հատկապես՝ երեխաների) չափազանց մեծ էր։ Ձեռներեցները նաև շահագործում էին կանանց ու անչափահասների աշխատանքը։ Ոմանք հուսահատված կոչ էին անում վերադառնալ գյուղ։
Սակայն կար ավելի արդյունավետ ճանապարհ։
Իրենց իրավունքները պաշտպանելու համար բանվորներն ստեղծում էին արհեստակցական միություններ։
Անգլիայում դրանք սկսեցին ի հայտ գալ XVIII դ. վերջին։
Բանվորները հաճախ գործադուլների միջոցով պահանջում էին բարձրացնել իրենց աշխատավարձը, կրճատել աշխատաժամանակը և այլն։
Պետությունը մշտապես փորձում էր մեղմել սոցիալական հակասությունները։ Օրինակ՝ մինչև 1834 թ. Անգլիայում հարուստներից հատուկ հարկ էր գանձվում՝ հօգուտ աղքատների։ Իսկ XIX դ. 30–40–ա կան թթ. խորհրդարանն օրենքներ էր ընդունել, որոնք արգելում էին մինչև 9 տարեկան երեխաների աշխատանքը, իսկ մինչև 14 տարեկանների աշխատանքային օրը չէր կարող գերազանցել 9 ժամը։ Նրանք պարտադիր պետք է դպրոց հաճախեին։ Հետագայում բանվորների համար սահմանվեց 10– ժամյա աշխատանքային օր, ճաշի ընդմիջում,
կյանքի ապահովագրություն և այլն։ Ընդհանուր առմամբ՝ բնակչության կենսապայմանները, թեև դանդաղ, բարելավվում էին։

Оставьте комментарий